«Ուրծի լեռներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ուրծի լեռնաշղթան''' գտնվում է [[Հայաստանի Հանրապետության]] [[Արարատի մարզ]]ի հարավում: Եզրավորում է [[Արարատյան հարթավայր]]ը հարավարևելքից: Ծագմամբ ծալքաբեկորային է: Ջրբաժան է [[Վեդի (գետ)|Վեդի]]ի [[Շաղափ (գետ)|Շաղափ]] վտակի, [[Արածո]]յի ու [[Արաքս]]ի միջև: Հյուսիսարևելքից ձգվում է հարավարևելք, այնուհետև` արևելք: Երկարությունը մոտ 25 կմ է, լայնությունը` մինչև 11 կմ:
 
Հյուսիսային լանջերը երկար են, մեղմաթեք, հարավայինները` կարճ, զառիթափ: Բոլոր լանջերը կտրտված են ձորակներով: Կատարային գոտին հիմնականում նեղ է: Ամենաբարձր գագաթը [[Ուրծ (լեռնագագաթ)|Ուրծ]]ն է` 2445,9 մ, որի կոորդինատներն են {{Coor|39_49_04_N_44_54_51_E|հս. լ.39°49'04", արլ. ե. 44°54'51"}}: Հիմնական լեռնաշարին զուգահեռ կան նաև մանր լեռնաշարեր:
 
Լանդշաֆտը ստորոտում կիսաանապատային է, միջին բարձրություններում` չոր տափաստանային, կատարային մասում` լեռնատափաստանային: Տեղումները լանջերին 200-450 մմ են: Հյուսիսային լանջերի մի մասը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: Լեռնաշղթայի արևելյան եզրում գտնվողէ գտնվում Ուրծասարի լեռնանցքը (1910մ), որն իրար է կապում Շաղափի[[Շաղափ (գետ)|Շաղափ]]ի և Արածոյի[[Արածո]]յի հովիտները. այստեղով է անցնում հանրապետական նշանակության H10 (H8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-M2 44,4կմ) ճանապարհը:

Հյուսիսային լանջերի կենտրոնական հատվածում` մոտ 1850 մ բարձրության վրա գտնվում է 12-13-րդ դարերին կառուցված Հովհաննես-Կարապետ վանքը:
 
==Աղբյուրներ==