չ
Առանց խմբագրման ամփոփման
չNo edit summary |
չNo edit summary |
||
«Հակաճառութիւնը» մեծ արժեք է ներկայացնում նաև հայրաբանական գրականության տեսակետից. պարունակում է եկեղեցու հայրերի
երկերից բազմաթիվ քաղվածքներ, որոնց զգալի մասի բնագրերը չեն պահպանվել: Ուշագրավեն հատկապես աղանդավոր հեղինակների՝ Պողոս Սամոստացու (III դ.), Նեստորի (V դ.), Թեոդորետի (
VII դ. սկզբին Վրաց եկեղեցու քաղկեդոնականություն ընդունելու կապակցությամբ գրված Մովսես Ցուրտավեցու «Պատճառք Դժողովոյն երկաբնակացն» գրության մեջ «Հակաճառութիւնը» դասակարգվել է Քաղկեդոնի ժողովը և Լևոնի տոմարը մերժող հինգ կարևոր գրությունների շարքում՝ բյուզանդական [[Զենոն (Բյուզանդիայի կայսր)|Զենոն]] կայսրի «Հենոտիկոնի», բյուզանդական կայսր [[Անաստաս]]ի, Հայոց [[Հովհաննես Ա Մանդակունի]] կաթողիկոսի և Անտիոքի պատրիարք Պետրոս Անտիոքացու (Թափիչ) թղթերի հետ միասին:
«Հակաճառութեան» նպատակը շարադրված է գրքի հակիրճ նախաբանում, այն է՝ Աստծո ճշմարիտ վարդապետությունը քարոզող սուրբ և ուղղափառ հայրերի վկայություններով հերքել Լևոնի տոմարը և Քաղկեդոնի ժողովի սահմանումները՝ ապացուցելու համար, որ Ընդհանրական եկեղեցու հայրերի գրվածքներում խոսք չկա Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի երկու բնությունների վարդապետության մասին:
«Հակաճառութիւնը» բաղկացած է երկու մասից: Առաջին մասը նվիրված է Լևոնի տոմարի, իսկ երկրորդը՝ Քաղկեդոնի ժողովի սահմանումների հերքմանը: Երկում արժեքավոր տեղեկություններ են հաղորդվում Եփեսոսի 449-ի և Քաղկեդոնի ժողովների շուրջ ծավալված պատմական իրադարձությունների, հակաքաղկեդոնական գործիչների կրած հալածանքների և այլ դեպքերի մասին:
|