«Անանիա Ա Մոկացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Անանիա Ա Մոկացի''' (ծ. թ. անհայտ, գ. Փաս, [[Մոկք]] – մոտ [[968]]), Ամենայն հայոց կաթողիկոս 946 թվականից առ [[968]] թվական, [[Հայ Եկեղեցի|Հայ եկեղեցու]] նշանավոր գործիչ: Կրթությունը ստացել է Աղթամարում, այնուհետև` Վարագա վանքում, ապա եղել Վարագավանքի առաջնորդ: Կաթողիկոսը աչքի է ընկել իր եկեղեցանպաստ, ազգաշահ գործունեությամբ, որը նպաստել է Հայ եկեղեցու հինավուրց ավանդների հարատևմանը, նրա դիրքերի ամրապնդմանը, երկրի ներքաղաքական կացության կայունացմանը: Կարողացել է զսպել Սյունյաց եպիսկոպոսների և Աղվանից կաթողիկոսի անջատողական նկրտումները, այդ նպատակով [[949]]-ին կաթողիկոսական աթոռն Աղթամարի մեկուսացած կղզուց տեղափոխել է Անիի մոտ՝ Արգինա գյուղաքաղաք՝ սկիզբ դնելով վերջինիս վանքային համալիրի շինարարությանը: Սյունիքի Ճահուկ գավառի Արդախ գյուղում գումարած ժողովում պաշտոնանկ է արել Սյունյաց եպիսկոպոսին ու Աղվանից կաթողիկոսին, որոնք սակայն տեղական իշխանների աջակցությամբ չեն ենթարկվել ժողովի որոշմանը: [[958]] թվականին նորից ժամանել է Սյունիք և նրա եպիսկոպոս կարգել [[Ջիվանշիր]] իշխանի որդի Վահանին, ապա անցել է Աղվանք և ձեռնադրել նոր կաթողիկոս:
Անանիա Ա Մոկացին պայքարել է Հայաստանում քաղկեդոնականության տարածման դեմ, որի դրսևորումներից մեկը 960-ական թթ. կաթողիկոսի հրապարակած օրենքն էր կրկնամկրտության մասին, որով սահմանվում էր վերստին մկրտել քաղկեդոնական ծեսով մկրտվածներին: