«Քսենոփոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
 
[[Պատկեր:Raffael 069.jpg|thumb|left|Սոկրատեսը և երիտասարդ Քսենոֆոնը (հատված [[Ռաֆայել Սանտի|Ռաֆայելի]] «Աթենական դպրոց» որմնանկարից )]]
Քսենոփոնի ծննդյան ճշգրիտ թվականն անհայտ է, գիտնականների մեծամասնության կարծիքով նա ծնվել է մ.թ.ա. 431 թ. [[Աթենք]]ի մոտ գտնվող մի փոքր քաղաքում: Սերվել է ազնվական ընտանիքից: Երիտասարդ տարիներին նա մասնակցել է [[Կյուրոս Կրտսեր]] կողմից իր ավագ եղբայր` [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան Պարսկաստան]]ի թագավոր [[Արտաքսերքսես II|Արտաքսերքսես Երկրորդ]]ի դեմ կատարած արշավանքին, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 401-400 թթ.: Քսենոփոնը գրում է, որ երբ խորհուրդ է հարցրել [[Սոկրատես]]ից, արդյոք արժե ընդունել Կյուրոսի առաջարկությունը և մասնակցել այդ արշավանքին, Սոկրատեսը նրան խորհուրդ է տվել գնալ մի դելֆյան իմաստունի մոտ, իսկ վերջինս էլ նրան տվել է հետևյալ պատասխանը.
{{քաղվածք||Ընտրի´ր. թե որ աստծուն ես ուզում աղոթել, և զոհաբերություն արա այն բանի համար, որ նա հաջողությամբ ավարտի իր նպատակադրած արշավանքը:}}
 
== Աշխատություններ ==
Քսենոփոնն առավելապես հայտնի է իր «Անաբասիս» աշխատությամբ, որտեղ շարադրել է 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջը Հայաստանի[[Հայաստան]]ի վրայով դեպի [[Սև ծով]]: Անաբասիսում հարուստ նյութ կա մ.թ.ա. 5-4-րդ դարերի Հայաստանի քաղաքական-տնտեսական կյանքի մասին:
Քսենոֆոնը, լինելով [[Փուկիդիդես]]ի երկրպագու, հանձն առավ շարունակել նրա` Պելոպոնեսյան պատերազմին նվիրված անավարտ «Պատմությունը»: Քսենոֆոնը այդ կատարեց «Հունաստանի պատմություն»-ում` «Հելլենականք» աշխատության մեջ, որն ունի պատմական մեծ նշանակություն: Այս աշխատությունը իրենից ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի մասին Փուկիդիիդեսի «Պատմություն» անավարտ աշխատության շարունակությունը և սկսվում է «Այս դեպքերից հետո» բառերով: Երկը ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի վերջին 7 տարիները: Այն բաղկացած է յոթ գրքից ու սկսվում է մ.թ.ա. 411թ411 թ. դեպքերի շարադրությամբ և ավարտվում է մ.թ.ա. 362թ362 թ. [[Մանտինեայի ճակատամարտ|Մանտինեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտով]], երբ բեովտացիների ու նրանց դաշնակիցների զորքերը ջախջախեցին սպարտացիներին: <br />
 
Գրել է նաև «Հիշողություններ Սոկրատեսի մասին» երկը, որտեղ շարադրել է Սոկրատեսի փիլիսոփայական հայացքները` իր պատկերացմամբ, «Խնջույք» գործը` իբրև նախորդի լրացում, «Սոկրատեսի պաշտպանականը» փիլիսոփայական ուսումնասիրությունը, ինչպես նաև տնտեսական քաղաքական և գործնական բնույթի այլ գործեր:
Քսենոփոնը մեծապես սիրում էր իր հայրենի Աթենքը, սակայն չէր ընդունում նրա քաղաքական կարգը, որի պատճառով շատերը կարծում էին, որ նա օլիգարխ է: Ավելի ուշ Քսենոֆոնն արտաքսվել է Աթենքից, հավանաբար այն պատճառով, որ մասնակցել էր սպարտացի թագավոր Ագեսիլայոս Երկրորդի` Կոռոնեայում Աթենքի դեմ կատարած արշավանքին: Քսենոփոնի մահվան թվականը և վայրը ստույգ հայտնի չէ: Նա մահացել է կա´մ Կորնթոսում, կա´մ Աթենքում: Ընդունված է, որ նա մահացել է մ.թ.ա. 354 կամ 355 թվականին:<br />
 
Քսենոֆոնը նաև գրել է տարբեր թեմաներով մի շարք մանր գործեր («Լակեդեմոնյան պոլիտեա», «Տնտեսության մասին», «Սոկրատական աշխատություններ»): Քսենոփոնի աշխատությունները, հատկապես «Անաբասիսը», առավելապես ընթերցվում են հունարենի սկսնակ ուսումնասիրողների կողմից:
 
== Քսենոփոնը Հայաստանի մասին ==
[[Պատկեր:Անաբասիս Քսենոֆոնը Հայաստանում.jpg|thumb|500px|Հայաստանը և Փոքր Ասիան ըստ Քսենոփոնի «Անաբասիսի»։ Քարտեզի հեղինակ՝ Ս.Տ.Երեմյան]]
* Քարտեզում պատկերված է Կյուրոս Կրտեսի վարձկան հույն զորամասերի արշավանքի երթուղին [[մ.թ.ա.401]] - [[մ.թ.ա.400]] թվականներին։ Հայաստանի սահմաններ մուտքն ու տեղաշարժի ուղղությունը մինչև Եփրատի[[Եփրատ]]ի ակունքներ համապատասխանում են ընդհանուր ընդունված կարծիքին։ Այդտեղից արդեն դեպի հյուսիս տեղաշարժը հանդիպել է մի շարք պատմաբանների քննադատությանը։ [[Հակոբ ՄանանդյաննՄանանդյան]]ն իր աշխատություններից մեկում մանրամասն անդրադառնում է Քսենոփոնի հայաստանյանՀայաստանյան երթուղուն և առաջարկում սեփական տարբերակը։ Ակադեմիկոս Հ. Մանանդյանը, [[Հարպասոս]] գետը նույնացնելով Արաքսի[[Արաքս]]ի հետ, գտնում է, որ Գյումնիաս քաղաքը, հետևաբար նաև սյութական (սկյութինների) երկիրը, գտնվում է այժմյան [[Շիրակի մարզ|Շիրակում]], [[Գյումրի]] քաղաքի հարևանությամբ։ <ref>Հ.Հ. Մանանդյան - Հին Հայաստանի և Անդրկովկասի մի քանի պրոբլեմների մասին, Երևան 1944 էջ 13-17</ref>
 
== Փիլիսոփայական հայացքները ==
Քսենոփոնի պատմափիլիսոփայական հայացքները իրենց արտացոլումն են գտել «Կյուրոպեդիա» աշխատությունում, որտեղ նկայագրելնկարագրել է Աքեմենյանների պետության հիմնադիր [[Կյուրոս Մեծ]]ի կյանքն ու գործունեությունը: Այդ գործը բարոյախոսական քաղաքական վեպ է, որի գլխավոր հերոսը մարմնավորում է իդեալական միապետի կերպարը, որը դաստիարակված է Սոկրատեսի սկզբունքներով: «Կյուրոպեդիան» համարվում է համաշխարհային գրականության մեջ առաջին պատմավեպը: Երկն ունի նաև գեղարվեստական բարձր արժեք, ատտիկյան դասական լեզվի վառ օրինակ է: «Կյուրոպեդիայի» տվյալները մ.թ.ա. 6-րդ դարերի Հայաստանի մասին համահունչ են [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] [[Պատմություն Հայոց (Խորենացի)|«Հայոց պատմության»]] հետ:
[[Պատկեր:Persian Empire, 490 BC.png|thumb|250px450px|Right|Քսենոֆոնի կողմից ղեկավարված 10 հզ ջոկատի ուղղին` ըստ Քսենոֆոնի]]
 
 
== Աղբյուրներ ==
[[Պատկեր:Անաբասիս հայերեն.jpg|thumb|300px|Անաբասիս գրքի հայերեն թարգմանության կազմը]]
* Քսենոփոն - «Անաբասիս» Երևան 1970 /թարգմանությունը [[Սիմոն Կրկյաշարյան|Սիմոն Կրկյաշարյանի]]/
* Քսենոփոն - «Կյուրոսի կրթություն» Երևան 1970 /թարգմանությունը [[Սիմոն Կրկյաշարյան|Սիմոն Կրկյաշարյանի]]/
* [[Հակոբ Մանանդյան]] - հատվածական թարգմանություններ «Կյուրոսի կրթություն» գրքից
[[Պատկեր:Անաբասիս հայերեն.jpg|thumb|300px|Անաբասիս գրքի հայերեն թարգմանության կազմը]]
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քսենոփոն» էջից