«Քսենոփոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
== Աշխատություններ ==
Քսենոփոնն առավելապես հայտնի է իր «Անաբասիս» աշխատությամբ, որտեղ շարադրել է 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջը Հայաստանի վրայով դեպի [[Սև ծով]]: Անաբասիսում հարուստ նյութ կա մ.թ.ա. 5-4-րդ դարերի Հայաստանի քաղաքական-տնտեսական կյանքի մասին:
Քսենոֆոնը, լինելով [[Փուկիդիդես]]ի երկրպագու, հանձն առավ շարունակել նրա` Պելոպոնեսյան պատերազմին նվիրված անավարտ «Պատմությունը»: Քսենոֆոնը այդ կատարեց «Հունաստանի պատմություն»-ում` «Հելլենականք» աշխատության մեջ, որն ունի պատմական մեծ նշանակություն:Այս աշխատությունը իրենից ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի մասին Փուկիդիիդեսի «Պատմություն» անավարտ աշխատության շարունակությունը և սկսվում է «Այս դեպքերից հետո» բառերով: Երկը ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի վերջին 7 տարիները: Այն բաղկացած է յոթ գրքից ու սկսվում է մ.թ.ա. 411թ. . դեպքերի շարադրությամբ և ավարտվում է մ.թ.ա. 362թ. [[Մանտինեայի ճակատամարտ|Մանտինեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտով]], երբ բեովտացիների ու նրանց դաշնակիցների զորքերը ջախջախեցին սպարտացիներին: <br />
 
Գրել է նաև «Հիշողություններ Սոկրատեսի մասին» երկը, որտեղ շարադրել է Սոկրատեսի փիլիսոփայական հայացքները` իր պատկերացմամբ, «Խնջույք» գործը` իբրև նախորդի լրացում, «Սոկրատեսի պաշտպանականը» փիլիսոփայական ուսումնասիրությունը, ինչպես նաև տնտեսական քաղաքական և գործնական բնույթի այլ գործեր:
Քսենոփոնը մեծապես սիրում էր իր հայրենի Աթենքը, սակայն չէր ընդունում նրա քաղաքական կարգը, որի պատճառով շատերը կարծում էին, որ նա օլիգարխ է: Ավելի ուշ Քսենոֆոնն արտաքսվել է Աթենքից, հավանաբար այն պատճառով, որ մասնակցել էր սպարտացի թագավոր Ագեսիլայոս Երկրորդի` Կոռոնեայում Աթենքի դեմ կատարած արշավանքին: Քսենոփոնի մահվան թվականը և վայրը ստույգ հայտնի չէ: Նա մահացել է կա´մ Կորնթոսում, կա´մ Աթենքում: Ընդունված է, որ նա մահացել է մ.թ.ա. 354 կամ 355 թվականին:<br />
 
Քսենոֆոնը նաև գրել է տարբեր թեմաներով մի շարք մանր գործեր («Լակեդեմոնյան պոլիտեա», «Տնտեսության մասին», «Սոկրատական աշխատություններ»): Քսենոփոնի աշխատությունները, հատկապես «Անաբասիսը», առավելապես ընթերցվում են հունարենի սկսնակ ուսումնասիրողների կողմից:
 
== Քսենոփոնը Հայաստանի մասին ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քսենոփոն» էջից