«Վիեննայի վեհաժողով»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ
 
[[Պատկեր:CongressVienna.jpg|thumb|Վիեննայի վեհաժողովի մասնակիցները|250px]]
'''Վիեննայի վեհաժողով''', համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները: Իր ընդգրկմամբ նաղադեպընախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 [[կայսեր]], 4 [[թագավոր]], 2 [[թագաժառանգ]] և 215 [[իշխանական տուն|իշխանական տների]] ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 դիվանագետ։[[դիվանագետ]]։
 
[[1814]]-[[1815]] թվականներին [[Ավստրիա]]յի մայրաքաղաք [[Վիեննա]]յում [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոնին]] հաղթած պետությունների ղեկավարները հրավիրեցին վեհաժողով։ Նպատակն էր ոչ միայն հաշտություն կնքել պարտված Ֆրանսիայի[[Ֆրանսիա]]յի հետ, այլև [[Եվրոպա]]յում հաստատել «կայուն խաղաղություն»։ Բոլորը խոսում էին «արդարության և խախտված օրինականության» վերականգնման մասին։
 
Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ «''Պարող վեհաժողով''»` այդպես է այն մնացել բոլորի հիշողության մեջ։ Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։
 
Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր հետամուտ էր իր շահերին։ [[Ռուսաստան]]ը, [[Անգլիա]]ն, [[Ավստրիա]]ն և [[Գերմանիա|Պրուսիա]]ն վերաձևեցին [[Եվրոպա]]յի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած [[Վարշավա]]յի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերն անցան [[Ռուսաստան]]ին։ Պահպանվեց [[Իտալիա]]յի և [[Գերմանիա]]յի մասնատվածությունը։ [[Անգլիա]]ն ստացավ [[Մալթա]] կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։
 
Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ [[Ֆրանսիական հեղափոխություն]]ը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Դա վերաբերում էր առաջին հերթին [[Ֆրանսիա]]յին։ Վերականգնվեցին նաև նրա մինչհեղափոխական սահմանները։
 
[[Կատեգորիա:Եվրոպայի պատմություն]]
Անանուն մասնակից