«Լուիջի Քերուբինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{unreferenced}}
 
[[Պատկեր:Luigi_Cherubini2.png|thumb|'''Լուիջի Քերուբինի''']]
'''Լուիջի Քերուբինի''' (լրիվ անունը՝ Մարիա Լուիջի Կարլո Զենոբիո Սալվատորե Քերուբինի, [[իտալերեն]]՝ Maria Luigi Carlo Zenobio Salvatore Cherubini; [[սեպտեմբերի 14]] [[1760]], [[Ֆլորենցիա]] — [[մարտի 15]] [[1842]], [[Փարիզ]]), իտալացի ծագմամբ ֆրանսիացի [[երգահան]] և երաժշտական տեսաբան: Սովորել է [[Բոլոնիա]]յում [[Ջուզեպպե Սարտիի]] մոտ, ստեղծագործել է մանկությունից, առաջին [[օպերա]]ն բեմադրել է 1778թ. 18 տարեկան հասակում: Քիչ անց Քերուբինին թողնում է [[Իտալիա]]ն՝ այլևս երբեք չվերադառնալով հայրենիք: 1784—1786 թթ. ապրում է Լոնդոնում նշանակվելով արքունի երգահան, 1788 թ. վերջնականապես հաստատվում է Փարիզում: 1795 թ. դառնում Փարիզի երաժշտանոցի դասախոս, 1816 թ. պրոֆեսոր, 1822 թ. տնօրեն: Քերուբինիի մոտ ուսանել են [[Ֆրանսուա Օբեր]]ը, [[ՖրոմանթալՖրոմենտալ Հալևի]]ն, նա ողջունել է երիտասարդ [[Ֆելիքս Մենդելսոն|Մենդելսոն]]ին: Թաղված է [[Պեր-Լաշեզ գերեզմանատուն|Պեր-Լաշեզ]] գերեզմանատանը]]:
 
Քերուբինիի ստեղծագործություններից առանձնանում են՝ «Մեդեա» («Médée», 1797), «Երկու օր» («Les deux journées», 1800), «Անակրեոն կամ Վաղանցիկ սեր» («Anacreon, ou L'Amour fugitif», 1803) օպերաները: Հայտնի է և հաճախ կատարվում է երգահանի «Ռեքվիեմը» (դո մինոր, 1816): Այն համարվում է տվյալ ժանրին պատկանող լավագույն ստեղծագործություններից մեկը և բարձր է գնահատվել մի շարք երգահանների, այդ թվում՝ [[Բեթհովեն]]ի կողմից: