«Խորհրդավոր ընթրիք (Լեոնարդո դա Վինչի)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Նկարը նաև ունի մի քանի հիշատակումներ` կապված 3 թվի հետ, որը խորհրդանշում է [[Սուրբ երրորդություն]]ը. առաքյալները նստած են 3-ական խմբերով, Հիսուսի հետևը 3 պատուհան կա, և նաև Հիսուսի կերպարը նման է եռանկյունու: Հնարավոր է, որ նմանություններ էլի են եղել, բայց դրանք կորչել են նկարի փչանալու պատճառով:
«Խորհրդավոր ընթրիքը» նաև շատ ենթադրությունների տեղիք է տվել: Շատ գրողներ ու պատմաբաններ են անդրադարձել այս թեմային` փորձելով բացահայտել դա Վինչիի գաղտնիքը: Ոմանք Հիսուսից աջ նստած կերպարին նմանեցնում են ոչ թե Հովհաննեսին, այլ կնոջ, իսկ ավելի կոնկրետ` [[Մարիամ Մագդալենացի|Մարիամ Մագդալենացուն]]: [[Սլավիսա Պեսցի]]ն, անցկացնելով նկարը հայելու միջով, հայտնաբերել է, որ Քրիստոսի ձախ կողմում մի կին է` բարուրով երեխան գրկին: [[Ջիովանի Մարիա Պալա]]ն`իտալացի կոմպոզիտոր, նշում է, որ ձեռքերի և հացի կտորների դասավորությունը կարող է մեկնաբանվել որպես նոտաներ` երաժշտական գործիքի վրա, և աջից ձախ կարդալիս, ինչպես հատուկ է Լեոնարդոյի ձեռագրերին, երաժշտական ստեղծագործություն կստացի: [[Սաբրինա Գալիցիա]]ն` վենետիկցի հետազոտող, վստահեցնում է, որ վերծանել է մաթեմատիկական և աստղաբանական գաղտնիքը դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքում»: Նա ասում է, որ Լեոնարդոն կանխատեսել է [[աշխարհի վերջը]] համաշխարհային ջրհեղեղով, որը կսկսվի 4006թ. մարտի 21-ին և կավարտվի նույն տարվա նոյեմբերի 1-ին: Նա հավատացնում է, որ սա մարդկության համար նոր սկիզբ կլինի: Սակայն ինչպիսի հետազոտություններ և բացահայտումներ էլ արված լինեն, դրանցից և ոչ մեկը դեռևս հաստատված չէ, և դրանք դեռևս ենթադրություններ են:
 
== Հեղինակ ==
Աննա Խաչատրյան, 1994թ.
 
== Գրականություն ==
Անանուն մասնակից