«Լեոնարդո դա Վինչի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Այս էջում ավելացրել եմ ավելի մանրամասն տեղեկություններ Լեոնարդո դա Վինչիի մասին: Ինչպես նաև կատարել եմ որոշակի ուղղումներ:
Տող 1.
[[Պատկեր:Possible Self-Portrait of Leonardo da Vinci.jpg|thumb|Լեոնարդո դա Վինչի]]
'''Լեոնարդո դա Վինչին''' ([[իտալերեն]]՝ Leonardo di ser Piero da Vinci) ([[Ապրիլ 15]], [[1452]] - [[Մայիս 2]], [[1519]]) [[Վերածնունդ|վերածննդի]] իտալացի [[գեղանկարիչ]], [[քանդակագործ]], [[ճարտարապետ]], [[երաժիշտ]], [[գրող]], [[մաթեմատիկոս]], [[մեխանիկ]], [[քաղաքագետ]] և [[գյուտարար]]։ Ամենահայտնի ստեղծագործություններն են «[[Մոնա Լիզա]]ն» («Ջոկոնդա», [[Լուվր]], [[Փարիզ]]) և [[Խորհրդավոր ընթրիք, Որմնանկար|«Խորհրդավոր ընթրիքը»]]»: Լեոնարոդոն առաջինն է նախագծել ժամանակակից [[հրասայլ]]ի նախատիպը, ջրային կոստյումը, տարբեր զենքեր, թռչող սարքեր ևն։ Նախագծել է նաև [[Կոստանդնապոլիս|Կոնստանդնապոլսում]] [[Բոսֆորի նեղուց]]ի կամուրջը։
 
==Կենսագրություն==
Լեոնարդոյի ծննդյան անունը ''«Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի»'' է, որը նշանակում է ''«Լեոնարդոն` պարոն Պիերոյի տղան Վինչիյից»''։ Նա ծնվել է [[Ֆլորենցիա]]յից ոչ հեռու գտնվող [[Վինչի]] քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում։ Լեոնարդոյի հայրը` 25-ամյա նոտար Պիերոն էր, իսկ մայրը` Կատերինան, գեղջկուհի էր, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ. ոչ ազգանունը, ոչ տարիքը և ոչ էլ արտաքին տեսքը։ Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1469-14781452 ժամանակահատվածում։թ. ապրիլի 15-ին։ Ֆլորենցիայում 1476թ. սկսած աշակերտել է Անդրեա դել Վերոկքիոյին։ Հետագայում, լքելով Ֆլորենցիան Լեոնարդոն` որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ ծառայել է [[Միլան]]ի դուքս [[Լուդովիկո Մորո]]յին։ Չնայած Լեոնարդոն ապօրինի ծնված երեխա էր, սակայն Պիերոն անմիջապես ճանաչել է իր հայրությունը և նույնիսկ ներկա գտնվել իր որդու կնքման արարողությանը։ Ծննդից հետո Լեոնարդոյին մոր հետ միասին ուղարկում են Անխիանո գյուղ, որտեղ վերջինս բնակվում է շուրջ 4 տարի, որի ընթացքում Պիերոն ամուսնանում է իր չորս կանանցից առաջինի հետ։ 16 տարեկան այդ աղջնակը սոցիալապես ավելի բարձր դիրք էր գրավում, քան Լեոնարդոյի մայրը, սակայն, դժբախտաբար, վերջինս անպտուղ էր։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Պիերոն ընդունում է որդուն իր տանը, որտեղ Լեոնարդոն սկսում է ապրել մեծաքանակ հարազատների հետ միասին։ Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործության ծաղկումը։ Ըստ որոշ ուսումնասիրոսղների, ենթադրվում է, որ 1481-1482թթ Լեոնարդոն այցելել է [[Կիլիկյան Հայաստան]]։
 
== Մանրամասներ կյանքի վերաբերյալ ==
Ինժեներ, տեխնիկ, անատոմ, հեռանկարի մասնագետ Լեոնարդոն բազմակողմանիության ինչ-որ հրաշք դարձավ: Ուսումնասիրության առարկա դարձող ամեն մի բնագավառում նա կանոնավորապես ընդլայնում ու խորացնում էր իր գիտելիքները, ստուգում փորձով ու կապ ստեղծում մաթեմատիկայի հետ: Նրա գիտելիքները վիթխարի էին:
Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում: Նյութական իսկական ապահովվածություն նա Իտալիայում երբեք չունեցավ, այնպես, ինչպես ունեին [[Տիցիան]]ը, [[Ռաֆայել]]ը, [[Միքելանջելո]]ն կամ նույնիսկ իր համեմատությամբ այնպիսի մի համեստ նկարիչ, ինչպես [[Ջուլիո Ռոմանո]]ն: Իսկ ժամանակ առ ժամանակ նա Իտալիայում իրեն իսկապես ավելորդ էր զգում: Ճանաչված չլինելը, կուլտուրապես միայնակության զգացումը նրա ողբերգությունն էր: 1517 թ-ին Ֆրանսուա I թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց [[Շամբորի դղյակ]]ը:
Ֆլորենցիայում նկարչության ու քանդակագործության ընդհանուր ուղղությունը ռեալիզմն էր, քանզի այն հիանալիորեն համապատասխանում էր ֆլորենտական բուրժուազիայի շահերին ու ճաշակին: Եվ հետևաբար Լեոնարդոն նույնպես ռեալիստ էր: Նրա տարերքը ստեղծագործությունն էր, իսկ մեթոդը` գիտական հետազոտությունն ու ստացված արդյունքների ստուգումը փորձի միջոցով:
Լեոնարդոն ոչնչ չէր հորինում և ոչնչ հիշողությամբ չէր նկարում: Նա ասում էր .«Այն վարպետը, որը իրեն կներշնչի, թե կարող է իր հիշողության մեջ պահպանել բնության բոլոր ձևերն ու ստեղծագործությունները, ինձ վերին աստիճանի տգետ կթվար, քանզի բնության ստեղծագործություններն անվերջ են, իսկ մեր հիշողությունն այնքան անսահման չէ, որ ամեն ինչի բավարարի»: Այդ պատճառով էլ նա միշտ փոքրիկ նոթատետրեր ու ալբոմներ էր պահում, որոնք, հենց որ վերջանում էին, նորով էր փոխարինում:
Ֆլորենցիան Լեոնարդոյին տեսնում էր միշտ անթերի հագնված: Նա քաղաքում քայլում էր հպարտ: Բարձրահասակ էր, գեղեցիկ, շեկ, խնամված մորուքով, բերետը գլխին, հագին` բաճկոն, ուսերին` կարճ կարմիր թիկնոց, իսկ գոըկից կախված շղթային միշտ ամրացված էր փոքրիկ մի ալբոմ, ուր ճեպանկարներ էր անում ու նոթեր գրառում: Դեմքը պարզ էր, կարծես ոչ մի նոթ չարտահայտող: Իր կյանքից նա ոչ ոքի չէր գանգատվում, պատվերների ետևից չէր վազում, իսկ տրված պատվերներն էլ չէր շտապում ավարտել: Կարող էր թվալ, որ նա մեծահարուստի նման է աշխատում և մեծահարուստի նման էլ ապրում: Իսկ Լեոնարդոն աղքատի պես էր ապրում և աշխատում էր գիտնականի նման, ոչ թե «կուտակողի»:
Երբ Լեոնարդոյին որևէ աշխատանք էր հանձնարարվում, նա ինքն էր անձամբ մշակում պլանը, շատ էլ հաշվի չնստելով պատվերի պայմանների հետ:
Լեոնարդոն, սակայն, աստիճանավոր տգետ ամբոխին միշտ էլ անհասկանալի է թվացել, և նրան շատ անգամ են մեղադրել կախարդ լինելու և քրիստոնեական աշխարհի մայրաքաղաքը պղծելու համար, դիակներ հերձելու և հերետիկոս լինելու համար:
Սակայն կային նաև մարդիկ, որոնք նկատեցին Լեոնարդոյի և իր նախնիների տարբերությունը: Նրա անունը հիշատակվում է իր ժամանակի 5 խոշորագույն նկարիչների շարքում` [[Մանտենիա]], [[Ջորջոնե]], [[Լեոնարդո]], [[Ռաֆայել]], [[Միքելանջելո]]: Վազարին Լեոնարդոյին դնում է իտալական արվեստի նոր շրջանի սկզբին: Վերածննդի դասական արվեստը սկսվում է Լեոնարդոյով:
1519 թվականի ապրիլի 23-ին նա մարդ ուղարկեց նոտարին կանչելու և թելադրեց րի կտակը: Կտակի ամենակարևոր կետն այն էր, որ բոլոր ձեռագրերը, որպես սեփականություն, անցնում էին [[Ֆրանչեսկո Մելցիի]]ն, «միլանցի ազնվականին»` «ի պարգև իր համար թանկագին ծառայությունների` ցույց տրված անցած ժամանակներում»: Եղբայրները ստացան Ֆլորենցիայում պահպանվող 400 սկուդին և Ֆիեզոլյան կալվածքը, որը նա դատարանի միջոցով նրանցից վերցրել էր 1507 թվականին: Մի քանի օր անց` 1519 թվականի մայիսի 2-ին Լեոնարդոն, ինչպես վայել է բարի կաթոլիկին, հաղորդություն ընդունեց և վախճանվեց: Երկու օր հետո նրան թաղեցին Ամբուազի եկեղեցիներից մեկում: Մելցին Լեոնարդոյի ձեռագրերից դուրս բերեց նկարչությանը վերաբերող գրառումների մի մասը, ցրված նոթերը մի կերպ համակարգեց և հրատարակեց «[[Նկարչության մասին տրակտատ]]» խորագրով:
Որպես գիտնական և ճարտարագետ՝ դա Վինչին խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները:
Նրա գրական երկերի մեծագույն մասը հավաքված է խոշոր գրապահոցներում` Փարիզում, Բրիտանական թանգարանում, Վինձորի գրադարանում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Միլանի Ամբրոզիանում և այլուր: Դրանց զգալի մասը հրատարակված է:
Ըստ որոշ ուսումնասիրողների, ենթադրվում է, որ 1481-1482թթ Լեոնարդոն այցելել է Կիլիկյան [[Հայաստան]]։ Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու նրա մտադրության մասին: Նկարչի` Հայաստանում լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև [[Էջմիածնի Մայր Տաճար]]ի, [[Բագարանի Կաթողիկե]]ի, [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի|Սուրբ Հռիփսիմե եկեղեցու]], Իրինդի և Ավանի եկեղեցիների նրա էսքիզները: Նա ծանոթ է եղել և օգտագործել է հայկական [[կավ]] ներկը:
 
 
== Ստեղծագործությունները ==
1503 թ-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «[[ԱստվածամայրըՄոնա քարանձավումԼիզա]]ն» նկարում կերպարները(«[[Ջոկոնդա]]»): տեղադրելԵրիտասարդ էկնոջ բնապատկերի մեջերազկոտ, որըխոհուն, ոչառեղծվածային, թեփոքր-ինչ ֆոնթախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, այլերկինքը, յուրատեսակգետը, հուզականծառերն միջավայր։ասես [[Մոնատարածված Լիզա]]յիեն դիմանկարումմշուշում: պատկերվածՆկարչի կնոջհամար կերպարըբնությունն չզրկելովու ինտիմ-մարդկայինմարդն հրապույրիցանբաժանելի Լեոնարդոնեն: մարմնավորելԴրա վկայությունն է կանացիությաննաև վեհաշուք«[[Աստվածամայրը իդեալը՝քարանձավում]]» կոմպոզիցիայի(1483–94 կարևորթթ.) գործոնկտավը, դարձնելովորի պաղկերպարները մշուշումնույնպես տարրալուծվողբնապատկերի տիեզրականորենմեջ ընդարձակեն և ստեղծում են յուրահատուկ հուզական բնապատկերը։միջավայր: Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են թռչող ապարատի, սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական հողափոր մեքենաների նախագծեր։ Լեոնարդոն մահից հետո թողել է 7000 ձեռագիր էջ։էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել:
 
== Աղբյուրներ ==