«Շողակաթ (հեռուստաալիք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
'''Շողակաթ''', [[Հայաստան|հայկական]] համազգային հոգևոր-մշակութային ուղղվածություն ունեցող հեռուստաալիք է, կենտրոնանում է կրոնական, ինչպես նաև ընտանեկան և գիտահետազոտական թեմատիկային:<ref>[http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=16852&pid=16849 ArmenianChurch.org Շողակաթ Հեռուստաընկերություն]</ref>
 
Հեռուստաընկերությունը հիմնվել է 1998 թվականին [[Երևան]]ում Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս [[Գարեգին Բ Ոսկեհատցի|Գարեգին Բ]] (այն ժամանակ արքեպիսկոպոս Գարեգին Ներսիսյան) կողմից` Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը լուսաբանելու և քարոզչությունն ակտիվացնելու նպատակով:<ref>[http://www.armenianow.com/hy/arts_and_culture/27248/armenian_channels_off_air Հեռարձակման դաշտից դուրս. մրցույթից հետո հաղորդումները փոխում են իրենց «հասցեն»]</ref> 1999 թվականին, Երբ Գարեգին II ընտրվեց որպես կաթողիկոս, հեռուստաալիքի գրասենյակը տեղափոխվեց [[Վաղարշապատ]] և դառձավ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայության գործակալության մասը:
 
Սեփական հեռուստաալիքով եթեր է հեռարձակվում 2002 թ. նոյեմբերից, եթերը տարածվում է ՀՀ և Արցախի գրեթե ողջ տարածքով: Հեռուստաալիքը նաև հասանելի է Interactive, Eurocable և Ucom մալուխային հեռուստատեսության բաժանորդներին, հասանելի է մոտ 2 միլիոն բնակչության համար:<ref>[http://new.ucom.am/ru/uTVChannels.html Ucom ալիքների ցանկ]</ref><ref>[http://www.shoghakat.am/index.cfm?objectID=B6C7AE1B-112F-60A1-B447D1BB84377774 Շողակաթ հեռուստաալիք: Մեր մասին]</ref>.