«Սիմեոն Ապարանցի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «Սիմեոն Ապարանցի, բանաստեղծ և մանկավարժ։ Իր մականունն ստացել է ծննդավայրի՝ Մոկաց նահանգի Սպարկեր...»: |
չNo edit summary |
||
Տող 1.
'''Սիմեոն Ապարանցի''', 16-17–րդ դարերի բանաստեղծ և մանկավարժ։ Իր մականունն ստացել է ծննդավայրի՝ Մոկաց նահանգի Սպարկերտ գավառի Ապարանք գյուղի անունից։ Ապարանցին շուրջ երեսուն տարի (1585—1614) մանկավարժական գործունեություն է ծավալել ժամանակի նշանավոր դպրոցներում՝ Մեծոփում, Կարինում և Վանում՝ տալով հայ դպրոցին, մատենագրությանը և գրչության
գործին նվիրված աշակերտներ։ Ապարանցու գրական ժառանգության մեշ կարևոր տեղ է գրավում «Շարագրութիւն հոմերական վիպասանութեամբ...» քերթվածը։ նրա այս երկի ինքնագիրը չի պահպանվել։ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում է երեք ընդօրինակություն, որոնցից հնադոլյնը՝ № 6548 գրչագիրն ընդօրինակված է Ապարանցու աշակերտ Անանիայի ձեռքով, բանաստեղծ ուսուցչի ներկայությամբ և, անտարակույս, նրա որոշ հսկողությամբ, Մեծոփի մատենադարանի համար։ Դրանով այս ձեռագիրն ստանում է գրեթե հեղինակային ինքնագրի արժեք։ Վիպասանությունն ուշագրավ է թե' գրականագիտական և թե՛ բանասիրական առումով։
Անանիա Նախավկայեցու և Կիրակոս Այրարատեցոլ խնդրանքով չափածոյի է վերածել մի պատմագիրք, որն իր միշավայրում հայտնի է եղել «Վիպասանութիւն Ղագարու Փարպեցւոյ» անվամբ,
բայց իրականում բովանդակում էր Անանունի, Ղազար Փարպեցու և Սեբեոսի երկերը։ Բանաստեղծն իր առաշ նպատակ է դրել շարադրել Պահլավունի և Մամիկոնյան տոհմերի պատմությունը։ Քանի որ ձեռագրի բովանդակությունը հնարավորություն չէր ընձեռում այդ պատմությունը լիովին ներկայացնել, ուստի նա ստիպված դիմում է նաև ուրիշ աղբյուրների և գրում է (1590 թ.) Վիպասանությունը, որ հետագայում տպագրվել է Վաղարշապատում, մի գրչագիր օրինակի հիման վրա։ Պահլավունի տոհմի պատմությունը շարադրելու համար, Ապարանքին նյութ է քաղել զանազան աղբյուրներից, որոնցից ամենահիմնականը Մովսես Խորենացու «Հայոց պատմությունն» է։
[[Կատեգորիա:Հայ բանաստեղծներ]] [[Կատեգորիա:Հայ մանկավարժներ]]
|