«Սիմֆոնիա № 1 (Շոստակովիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Vacio տեղափոխեց էջը «Սիմֆոնիա թիվ 1 (Շոստակովիչ)»-ից «Սիմֆոնիա № 1 (Շոստակովիչ)»: մյուս հոդդվածների նման
No edit summary
Տող 1.
Ռուս կոմպոզիտոր [[Դմիտրի Շոստակովիչ]]ի առաջին սիմֆոնիան իր առաջին մեծ սիմֆոնիկ ստեղծագործությունն է: Այն գրվել է 1924-25 թվականներին, երբ կոմպոզիտորը ընդամենը տասնինը տարեկան էր: Այս տարիքի համար տվյալ ստեղծագործությունը համարվում է մեծագույն աշխատանք: Կոմոզիտորը այն գրել է [[Լենինգրադի Կոնսերվատորիա]]ն ավարտելու կապակցությամբ և այն ներկայացրել որպես ավարտական աշխատանք:
 
==Ընդհանուր վերլուծություն==
{{օրիգինալ հետազոտություն}}
Նույնիսկ այս առաջին աշխատության մեջ արդեն պարզ ընդգծված են այն երաժշտական տարերը որոնք կոմպոզիտորը կօգտագործի իր հետագա գրեթե բոլոր սիմֆոնիաներում և այլ գործերում: Ստեղծագործությունը վկայում է Շոստակովիչի հանճարի մասին: Այս սիմֆոնիան, ինչպես կոմպոզիտորի մյուս բոլոր ստեղծագործությունները, իր մեջ պարունակում է ինքնակենսագրական էլեմենտներ: Այլ հանճարեղ կոմպոզիտորներ, ինչպիսիք են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Ֆրանց Շուբերտը և Ֆելիքս Մենդելսոնը, նույնպես իրենց առաջին խոշոր ստեղծագործությունները գրել են հենց այս տարիքում՝ 18 տարեկան հասակում: Աշխատանքը ներկայացնելու ժամանակ կոնսերվատորիայի բոլոր մասնագետները և այդ թվում նաև կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը հայտարարեցին, որ երիտասարդ Շոստակովիչը ուներ անասելի կոմպոզիտորական և ստեղծագործական տաղանդ: Այս սիմֆոնիայում կա նաև Սերգեյ Պրոկոֆևի առաջին "Կլասսիկ" սիմֆոնիայի ազդեցությունը (որը գրվել է 1918 թվականին): Իսկապես համեմատելով այս երկու սիմֆոնիաները կարելի է գտնել շատ ընդնհաուր երաժշտական էլեմենտներ: Բայց պետք է նաև նշել, որ Շոստակովիչի Առաջին Սիմֆոնիայի դանդաղ մասը շատ ավելի խորը և էմոցիոնալ է քան Պրոկոֆևի Առաջին Սիմֆոնիայի դանդաղ մասը:
Այս սիմֆոնիան շատ արագ տարածում է գտել և շատ գնահատվել է քննադաների կողմից հենց առաջին իսկ կատարումից հետո: Հանրությունը այս սիմֆոնիայի շնորհիվ գնահատել է Շոստակովիչի տաղանդը:
 
===Առաջին մաս - Ալլեգրետտո===
 
Առաջին մասը իր կառուցվածքով նման է հետագա Հինգերորդ Սիմֆոնիային և Երկրորդ Թավջութակի Կոնցերտին: Շոստակովիչը միշտ սիրել է օգտագործել սոնատային ալլեգրո ֆորման և այտեղ նա նույնպես հավատարիմ է մնում իր սկզբունքներին: Սիմֆոնիան սկսում է մոդերատո տեմպով: Այս մասը իր մեջ պարունակում է նաև Շոստակովիչին շատ բնորոշ հումոր: Ինչպես Շոստակովիչի հետագա բոլոր գործերում, այս սիմֆոնիայում նույնպես կան շատ նյարդային բռնկումներ ունեցող պահեր: Կան նաև փայտյափողայինների սոլոներ, որը նույնպես բնորոշ է այս կոմպոզիտորին: Ստեղծագործությունն ունի ABACADAA B A C A D A կառուցվածքը:
 
Գործիքավորումը կատարվել է այնպիսի վարպետությամբ, որ կարծես յուրաքանչյուր գործիք սոլո լինի: Շատ հետաքրքիր է B մասի մուտքը կոնտրաբասերի մասնակցությամբ: Հետո նորից վերադառնում են A մասին (ջութակներով) և կտրուկ գնում դեպի C մասը: Ջութակների և շեփորների կրկնակի նոտաները բերում են դեպի փայտյափողայինների ճիչերին: Նորից վերադարձ դեպի A մասը և սոլո կլարնետի պարտիան մեզ փոխադրում է դեպի վերջին D մասը: Այնուհետև ցմպապայի կրկնվող պարտիան նորից անդրադարձնում է վերջին A մասին (որով որ սկսել էր սիմֆոնիան), որը այս անգամ հնչեցնում է շեփորը: Շեփորին կանգնեցնում են լարայինների պոցցիկատոները: Այս առանձին մասերը լիովին տարբերվում են միմյանցից և՛ ոգով, և՛ ռիթմով:
 
===Երկրորդ մաս - Ալլեգրո===
 
Այս սկերցոն ունի հասարակ կառուցվածք, բայց կերպարի տեսակետից այն բավականին բարդ է: Առաջին փոփոխությունը այն է, որ ԱA պարտիան ոչ թե ունի Երեք կառորդքառորդ (ինչպես պետք է ունենար), այլ երկու: Մասը սկսում է թավջութակների և կոնտրաբասերի հումորային պարտիայով, այնուհետև նրանց միանում են կլարնետը, դաշնամուրը և ջութակները: Դաշնամուրի օգտագործումը և նրա կատարած թեմայի բնույթը կապված են նրանիցնրանով, որ Շոստակովիչը սիմֆոնիան գրելու ժամանակ աշխատում էր կինոթատրոնում որպես դաշնակահար և նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել կինոնկարների երաժշտությունները:
 
Մասն ունի օպերետին հիշեցնող էլեմնետներ: