«Ճարպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
png
Տող 1.
{{Վիքիֆիկացում}}
[[File:Triglyceride Structural Formulae V.1.png|right|thumb|300px|Ճարպ]]
'''Ճարպերը''' կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են: Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից` գլիցերիդներից: Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ [[վիտամին]]ներ: Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր: Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին: Ճարպերի նկատմամբ մարդու պահանջը կազմում է օրական 1–1,5 գ՝ 1 կգ զանգվածի հաշվով (օրինակ՝ 70 կգ զանգվածով մարդու համար այն կազմում է օրական 70–105 գ): Տարիքի հետ խուրհուրդ է տրվում պակասեցնել ճարպերի օգտագործումը: Գերադասելի է, որ օրգանիզմ մտնող ճարպերի 70 %-ը լինի կենդանական, իսկ 30 %-ը՝ բուսական ծագման: Կենդանական ծագման ճարպերից բարձր սննդային արժեք ունի կարագը: Կենդանական են նաև խոզի, տավարի, ոչխարի, սագի ճարպերը: Դրանց յուրացվելիությունը կախված է հալման ջերմաստիճանից: Դժվարահալ ճարպերը (խոզի, տավարի, ոչխարի), որոնց հալման ջերմաստիճանը 37օC-ից բարձր է, յուրացվում են ավելի վատ, քան [[կարագ]]ը, [[բադ]]ի ու [[սագ]]ի ճարպերը և ձեթերը (պնդացման ջերմաստիճանը 37օC-ից ցածր է): Բուսական ծագման ճարպերը հարուստ են անփոխարինելի ճարպաթթուներով, [[վիտամին E]]-ով, ֆոսֆատիդներով և հեշտ են յուրացվում: Համակցված (բուսական և կենդանական) ճարպերից են մարգարինի տարբեր տեսակները, որոնց յուրացվելիությունը մոտ է կարագին: Ճարպի ոչ բավարար քանակություն պարունակող սնունդը քիչ սննդարար (ցածր կալորիական) է, իսկ չափից ավելի ճարպ պարունակող սնունդը դժվարամարս է, ինչը և կարող է հանգեցնել ճարպակալման:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ճարպ» էջից