«Ֆինանսիստը (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

վեպ
Content deleted Content added
Նոր էջ «''Ֆինանսիստը''-(անգլերեն՝ The Financier) — Թեոդոր Դրայզերի վեպերից մեկը, հրատարակվել է 1912 թվ-ին, նրա «...»:
(Տարբերություն չկա)

11:56, 7 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

Ֆինանսիստը-(անգլերեն՝ The Financier) — Թեոդոր Դրայզերի վեպերից մեկը, հրատարակվել է 1912 թվ-ին, նրա «Ցանկության եռերգությունների» առաջին մասն է (անգլ.՝ A Trilogy of Desire) Եռերգության երկրորդ հատորը՝ «Տիտան», գրվել է 1914 թվ.-ին (The Titan), երրորդ հատորը՝ «Ստոիկ» գրվել է 1947 թվ.-ին, մնացել է անավարտ և հրատարակվել գրողի մահից հետո: Եռերգության գլխավոր հերոսը Ֆրենկ Կաուպերվուդն է: Հիմքում ընկած է միլիոնատեր Չարլզ Իյերկսի կյանքի պատմությունը: «Ցանկության եռերգություններ»ը XX դարի եվրոպական և ամերիկյան գրականության արժեքավոր գործերից մեկն է: Դրայզերը պատկերել է ֆինանսական միջավայրի ապրելակերպն ու սովորությունները, մեծ բուրժուազիայի մոտեցումը եւ նրա քաղաքական անսկզբունքայնությունը: Դրայզերը ցույց է տալիս, թե ինչպես Կաուպերվուդին շրջապատող բուրժուական եւ գործարար միջավայրը, դեռ մանկությունից, ձևավորում է գործարարի եւ գնորդի հոգեբանություն, որի համար բոլոր միջոցները լավ և արդարացված են, եթե թույլ են տալիս հասնել հարստության եւ իշխանության: Սկսելով մանր շահարկումներից Կաուպերվուդը հետզհետե ձեռք է բերում որորշակի կարողություն, կաշառում է պաշտոնյաներին ու մունիցիպալիտետը, ապօրինի ձեռք է բերում քաղաքային կոնցեսիոնները Ֆիլադելֆիայում: Վերջում պարտություն կրելով ընկնում է բանտ և ստիպված հեռանում է Ֆիլադելֆիայից: «Տիտան» վեպում Դրայզերը Կաուպերվուդի կյանքը զարգացնում է Չիկագոյում, որտեղ կրկնվում է նրա գործունեությունների ցիկլը, ավելի ընդլայնված քան Ֆիլադելֆիայում: «Ցանկության եռերգության» մեջ Դրայզերը բացահայտում է Կաուպերվուդի գիշատիչ բնույթը և նրա մտավոր դատարկությունը, բայց, միեւնույն ժամանակ, հիանում է այդ սպեկուլյանտով՝ Դրայզերին գրավում է համարձակ ֆինանսատնտեսական հսկան: «Ֆինանսիստում» Կաուպերվուդի կարեւորագույն գործառույթներից մեկը՝ ներկայացնել, կենտրոնացված եւ բաց ձևով, բարոյական սկզբունքների բացակայությունը, որը որոշակիորեն բնորոշ է վեպում նկարագրված Ֆիլադելֆիայի բոլոր ֆինանսական «մեկնոցներին» (Բատլերին, Մոլլենհաուերին և Սիմպսոնին):

Սյուժեն

Գլխավոր հերոսը, Ֆրենկ Կաուպերվուդը, դեռ երիտասարդ հասակում, դառնում է առաջատար ֆինանսիստ: Նա՝ փոքր բանկային աշխատողի ընտանիքի զավակն է, ապրում է Ֆիլադելֆիայում: Հյուսիսի եւ Հարավի Քաղաքացիական պատերազմի նախօրեին (1861—1865) նրան հաջողվում է ներխուժել Փենսիլվանիաիի խոշոր ֆինանսական մագնատների շրաջանակ: 21 տարեկան նա ամուսնանում է գրավիչ կնոջ՝ Լիլիանի հետ, եւ այդ ամուսնությունից երկու երեխա է ծնվում: Ժամանակի ընթացքում նա ձեռք է բերում իր բուքմեյքերական ընկերության համար հեղինակավոր պալատ Երրորդ փողոցում, որը համարվել է քաղաքի այցեքարտը: Սակայն գումար, կանանց և հաջողությունների սիրահար, Կաուպերվուդը ձգտում է ավելիին: Նա սիրահարվում է Էյլիին՝ խոշոր կապալառուի՝ Բատլերի դստերը: Բատլերը ևս երկու բրոքերների հետ ղեկավարում է քաղաքի ողջ գործերը: Առաջին անգամ նա Էյլիին տեսնում է իր հոր տանը, երբ նա 16 տարեկան էր: 1871 թվ.-ին Չիկագոյում տեղի է ունենում խոշոր հրդեհ, խուճապը ընդգրկում է ֆոնդային շուկան, և Կաուպերվուդը հայտնվում է դժվարին իրավիճալում՝ նրա կատարած մեքենայության՝ քաղաքի գանձապետական գումարի օգտագործման պատճառով, նա պետք է քաղաքին հետ վերադարձնել մոտ կես միլլիոն դոլլար: Այդ պահին նրան կարող էր օգնել միայն Բատլերը, որը այդ ճակատագրական օրը ստանում է անանուն երկտող, որում նրա դուստրը մեղադրվում է ինտիմ հարաբերությունների մեջ Կաուպերվուդի հետ: Բատլերը որոշում է վրեժխնդիր լինել, և Կաուպերվուդին դատում են՝ բյուջեի միջոցների յուրացման մեղադրանքով: Դատարանը դատապարտում է 34 ամյա ֆինանսիստին չորս տարվա ազատազրկման: Սակայ 13 ամիս անց Կաուպեվուդին ազատ են արձակում, քանզի Էյլինի հայրը մահանում է, և ոչ ոք չի խոչընդոտում ինդուլգենցիայի բավարարմանը: Նախկին բանտարկյալ, ազատազրկումից վեց ամիս հետո, շուկայի հերթական խուճապի ժամանակ (1873 թվ.-ին), օգտվում է առիթից և գնում երկաթուղային ընկերությունների բաժնետոմսերը: Մեկ օրվա ընթացքում նա դառնում է միլիոնատեր: Կինը նրան տալիս է ամուսնալուծության, եւ նա Էյլիի հետ տեղափոխվում է Չիկագո: