«Փարիզի Աստվածամոր տաճարը (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

վեպ
Content deleted Content added
Նոր էջ «{{Литературное произведение |Название = Собор Парижской Богоматери |Название-оригинал = No...»:
(Տարբերություն չկա)

18:08, 5 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

Կաղապար:Литературное произведение [[Файл:Victor Hugo-Hunchback.jpg|thumb|Люк-Оливье Мерсон. Иллюстрация к роману]]

Փարիզի Աստվածամոր տաճարը- (Ֆր. Notre-Dame de Paris) Վիկտոր Հյուգոյի առաջին պատմական վեպն է: Առաջին անգամ տպագրվել է 1831թվ.-ի մարտին, իսկ հայերեն թարգմանվել է 1953թվ.-ին:

[[Файл:Gustave Brion - Notre-Dame de Paris 1.jpg|thumb|200px|Эсмеральда и Квазимодо]]

Ստեղծման պատմությունը

Վեպը գրելու աշխատանքները սկսվել են 1828 թվ.-ին: Հնարավոր է նմանատիպ վեպ գրելու միտքը եղել է դեռ 1823-ից, երբ լույս է տեսել Վալտեր Սքոթի «Քվենտին Դորվարդ» վեպը, որում պատկերված էր XV դարի Ֆրանսիան: Այդ վեպի վերաբերյալ, երիտասարդ Հյուգոյի, իր հոդվածում, տպագրված ֆրանսիական մուզա ամսագրի հուլիսյան համարում, ոչ միայն պարզաբանեց փառաբանված անգլիացի գրողի վեպը, այլ նաև շարադրեց իր հայացքը պատմական վեպի վերաբերյալ: Վեպը գրելուց Հյուգոն օգտագործել է հետևյալ աղբյուրները՝

  • «Փարիզ քաղաքի հնությունների ուսումնասիրումը և պատմությունը» Սովալ 1654
  • «Փարիզի հնությունների վերանայումը» Ձյու Բրել 1612
  • Միջնադարյան «Ժամանակագրություններ» Պիեռ Մատյե:

1812թվ.-ի նոյեմբերի 15-ին Հյուգոն պայմանագիր է կնքել հրատարակիչ Գոսլենի հետ, ըստ որի նա պարտավորվում էր 1829թվ.-ի ապրիլի 15-ին ներկայացնել «Փարիզի Աստվածամոր տաճարի» ձեռագիրը: Առաջին սցենարում բացակայում էր Փեբ Դե Շատոպերը, վեպի կենտրոնական շղթայում Կլոդ Փրոլլի և Կվազիմոդոյի զգացմունքներն են Էսմերալդայի հանդեպ: Էսմերալդային մեղադրում են միայն կախարդության մեջ (այլ ոչ Փեբի սպանության), և նրան սիրահարված բանաստեղծ Գրենգուրին հաջողվում է ժամանակավորապես հետաձգել ողբերգական ավարտը: «Էրնանի» վեպի տպագրությունից որոշ ժամանակ անց Գոսլենը պահանջում է Հյուգոյից պայմանգրի կատարումը: Նոր պայմանգիրը, կնքված 1830թվ.-ի հունիսի 5-ին, պարտավորում էր ավարտել վեպը մինչև դեկտեմբերի 1: Վեպի առաջին տողերը գրվել են հուլիսի 25-ին, ընդամենը երկու օր անց հեղափոխության պոռթկումը դադարեցրեց վեպի վրա տարվող աշխատանքները: Հյուգոն ստիպված էր լքել իր Ժան Գուժոնա փողոցում գտնվող տունը, որը կռիվներին մոտ էր գտնվում: Հապճեպ տեղափոխման ժամանակ նա կորցրել է նախապատրաստական նշումներով տետրը, և այդ ժամանակ հրատարակիչը տվել է վերջին հերաձգումը մինչև 1831թվ.-ի փետրվարի 1-ը: Ադել Հյուգոն թողել է մեզ գունագեղ պատմությունը, գրողի աշնան եւ ձմեռային ամիսների ընթացքում գրողի ինտենսիվ աշխատանքների մասին: «Այժմ հետաձգման վրա հույս դնել չէր կարելի, անհրաժեշտ էր հասցնել ժամանակին: Նա գնեց թանաքով մի շիշ և մոխրագույն բրդից մեծ սվիտեր և «մտավ» վեպ, ինչպես բանտ: Նա տխուր էր: Այսուհետև նա լքում էր իր գրասենյակը միայն ուտելու և քնելու համար: Նրա միակ զվարճությունը ընկերների հետ մեկ ժամանոց զրույցն էր, ովքեր գալիս էին նրան այցելության, երբեմն Հյուգոն նրանց կարդում էր իր այդ օրվա գրվածները: Առաջին երկու գլխից հետո տխրությունն անհետացավ, նա ամբողջովին ստեղծագործության իշխանության մեջ էր, չէր զգում ո՛չ հոգնածություն, ո՛չ ձմեռային ցուրտը՝ դեկտեմբերին նա աշխատում էր պատուհանները բաց: Հունվարի 14-ին գիրքը ավարտված էր: Թանաքով լի մի շիշը, որը Հյուգոն գնել էր աշխատանքը սկսելու առաջին օրը, դատարկված էր, նա հասել էր վերջին տողին և վերջին կաթիլին, անգամ մտածում էր գիրքը վերանվանել և վերնագրել «Ինչ է պարունակում մի շիշ թանաքը»»: Վեպը լույս է տեսել 1831 թվ.-ի մարտի 16-ին և մինչ տարվա վերջ տեսել ևս յոթ հրատարակչություններ, ապա հեղինակային իրավունքները փոխանցվել է հրատարակչին, որը 1832 թվ.-ին թողարկել է ութերորդ հրատարակչությունը, ավելացրած ևս երեք գլուխներով, չմտած Գոսլենի հարապարակածի մեջ (6 գլխի 4 գիրքը «Ժողովրդի ատելություն») և երկու գլուխ ձևավորող 5 գլուխը «Ահա սա կսպանի դրան»:

Սյուժեն

Կերպարները

  • Էսմերալդա- իսպանական գնչուհի
  • Կվազիմոդո- Փարիզի Աստվածամոր տաճարի ժամկոչ, կույր, սապատավոր կուզիկ
  • Կլոդ Ֆրոլլո- տաճարի քահանան, գետնական
  • Պյեռ Գրենգուար- պոետ, թատերագիր, փիլիսոփա, հետագայում թափառաշրջիկ
  • Ֆեբ դե Շատոպեր- թագավորական հրաձիգների կապիտան
  • Ֆլյոր դե Լիս-Ֆեբի հարսնացուն

Հետաքրքիր փաստեր

  • Կլոդ Ֆրոլլոյի նախատիպն է վանահայր Էգժեն՝ տաճարի առաջին փոխանորդը:
  • Վեպու նշված է միայն մեկ պատմական իրադարձություն (1482 թվ.-ի հունվարի դեսպանների ժամանումը Մարգարիտա Ֆլանդսկայի և դոֆինի ամունությունից հետո), որոշ պատ-
մական կերպարներ (թագավոր Լյուդովիկ 13, կարդինալ Բուրբոնսկի) մնացածները հորինված են:
  • Ոչ մի երկրորդական կերպարի անուն, այդ թվում նաև Պյեռ Գրենգուրը, Հյուգոյի կողմից մտացված չեն, բոլոր նրանք վերցված են հնագույն աղբյուրներից:
  • Կ. Ա. Տարնոսին փոփոխել է այս վեպը որպես դրամա և խորագրել «Վաղուց անցած օրեր»:

Վեպի մասին ուրիշները

Ադապտացիաներ

Վեպի նպատակը

Քաղվածքներ

  • Այն դժոխքը, որում դու կլինես, իմ դրախտն է:
  • Ես երջանկություն ունեմ անցկացնել իմ օրը հանճարեղ մարդու հետ, այսինքն, ինքս ինձ հետ, իսկ դա շատ հաճելի է:
  • Օ՜, ինչ երջանկությամբ ես կխեղդվեի, եթե ջուրը այդքան սառը չլիներ:
  • Այստեղ զղջանքն այնքան տեղին է, ինչքան փետուրը խոզի հետույքում:
  • Մարդկային սիրտը կարող է տեղավորել միայն որոշ չափի հուսահատություն: Երբ սպունգը հագեցած է, թող ծովը հանգիստ գլորի նրան իր ալիքների վրայով, միևնույնն է՝

նա այլևս ո՛չ մի կաթիլ չի կլանի:

  • Եվ ինչ է վերջ ի վերջո մահը: Ոչ հաճելի մի վայրկյան, ճանապարհային պարտք, անցու դեպի ոչնչությունից անիրականություն: