«Աֆղանական պատերազմ (1979-1989)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
կատ
Տող 9.
Ամինը բազմիցս դիմել էր Մոսկվային խորհրդային զորքերը մտցնել Աֆղանստան, որպեսզի ամրապնդվի հեղափոխական կառավարությունը: 1979թ. վերջին խորհրդային իշխանությունը որոշեց ընդառաջ գնալ այդ խնդրանքին և միաժամանակ վերացնել Ամինին: Խորհրդային զորքերը մտան [[Աֆղանստան]], իսկ Ամինը նախագահական պալատի գրոհման ժամանակ սպանվեց նռնակի պայթյունից: Խորհրդային թերթերում նրան սկսեցին ներկայացնել որպես դավաճանի:
Արևմուտքում խորհրդային զորքերի մուտքը [[Աֆղանստան]] բողոքի մեծ ալիք առաջացրեց: 1980 թ. հունվարի 14-ին [[ՄԱԿ]]-ի Գլխավոր Ասամբլեան պահանջեց այդ զորքերը դուրս բերել [[Աֆղանստան]]ից: Այդ որոշման համար քվեարկեցին 104 պետություն: Միևնույն ժամանակ [[Աֆղանստան]]ում ուժեղացավ խորհրդային զորքերին ցուցադրվող զինված դիմադրությունը` նրանց դեմ կռվում էին հակահեղափոխականները: Սկզբում [[ԽՍՀՄ]]-ում հայտարարեցին, որ [[Աֆղանստան]]ում խաղաղ է: Սակայն պատերազմը ձգձգվում էր, և ի վերջո [[Խորհրդային Միություն]]ում ստիպված եղան ընդունել այդ փաստը, հայտարարելով, որ երկրում անկարգություններ են անում ավազակները: Նրանց անվանում էին «դուշմաններ», այսինքն` թշնամիներ: Վերջիններիս [[ԱՄՆ]]-ը օժանդակում էր և՛ ֆինանսապես, և՛ մատակարարում էր զենք և զինամթերք: [[ԱՄՆ]]-ն օգտագործում էր [[Վիետնամ]]ում ձեռք բերած փորձը, միայն թե այս դեպքում նրանք փոխվել էին դերերով: Երկրի զգալի մասը ապստամբների տիրապետության տակ էր: Նրանց միավորում էր [[ջիհադ]]ի` մահմեդականների սրբազան պատերազմի, գաղափարը: Իրենք իրենց կոչում էին մոջահեդներ` այսինքն հավատի մարտիկներ: Ապստամբական խմբավորումները մնացած հարցերում խիստ տարբերվում էին միմյանցից: Պատերազմը տևեց 9 տարի:
 
[[Կատեգորիա:Աֆղանստանի պատմություն]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ պատմություն]]
[[Կատեգորիա:20-րդ դարի պատերազմներ]]
 
[[an:Envasión sovietica d'Afganistán]]