«Հայաստանի նախագահի աշխատակազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի` Հանրապետության Նախագահն օրենքով սահմանված կարգով ձևավորում է իր աշխատակազմը: Հանրապետության Նախագահը օրենքով սահմանված կարգով ձևավորում է իր աշխատակազմը: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով ՀՀ Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
 
=== Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարներխնդիրները ===
 
Աշխատակազմի հիմնական խնդիրներն են` կազմակերպել և պայմաններ ստեղծել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով ՀՀ Նախագահին վերապահված հետևյալ լիազորություններն իրականացնելու համար`
* ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու ՀՀ Նախագահի գործառույթի իրականացումը.
* ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի գործառույթների իրականացումը.
* oրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումը.
* ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը.
* իր իրավասությանը վերապահված կադրային հարցերի լուծումը.
* ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված հարցերով ՀՀ Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրականացումը.
* ՀՀ Նախագահի` որպես ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթի իրականացումը.
* ՀՀ Նախագահի կողմից քաղաքացիության, քաղաքական ապաստան տալու, ՀՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.
* միջազգային պայմանագրերը ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը, կասեցմանը և չեղյալ հայտարարմանը ներկայացնելու, ինչպես նաև վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը հաստատելու, կասեցնելու և չեղյալ հայտարարելու գործառույթի իրականացումը.
* ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով ՀՀ Նախագահին վերապահված այլ լիազորությունների իրականացումը:
 
== Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործառույթները ==
ՀՀ Նախագահի` ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակազմն իրականացնում է հետևյալ գործառույթները`
* նախապատրաստում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ oրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության որոշումների, ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները, նախագծերի փորձաքննությանը և լրամշակմանը մասնակից է դարձնում շահագրգիռ կամ այլ իրավասու պետական մարմինների, պաշտոնատար անձանց և մասնագետների.
* նախապատրաստում և ՀՀ Նախագահին է ներկայացնում ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ուղերձների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախագծերը.
* ապահովում և վերահսկում է ՀՀ oրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների պաշտոնական հրապարակումը.
* վերահսկում է ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ oրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ՀՀ կառավարության որոշումների կատարումը.
* կազմակերպում է ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի նախապատրաստումը.
* ՀՀ Նախագահի կողմից սահմանված կարգով ապահովում է ՀՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը.
* ապահովում է կուսակցությունների, հասարակական միավորումների և զանգվածային լրատվության միջոցների հետ ՀՀ Նախագահի համագործակցությունը.
* ապահովում է oտարերկրյա պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ Նախագահի համագործակցությունը.
* հավաքում, մշակում, վերլուծում և ՀՀ Նախագահին է ներկայացնում ՀՀ-ում և oտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը.
* պարբերաբար ուսումնասիրում և վերլուծում է տնտեսության և պետական կառավարման համապատասխան բնագավառներում իրավիճակը, բացահայտում հրատապ հարցերը և դրանց հիման վրա մշակում և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
* կազմակերպում է ՀՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանումը, մշակումը և oգտագործումը, ինչպես նաև գործավարությունը.
* համագործակցում է ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատական մարմինների, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ դատախազության, ՀՀ կենտրոնական բանկի, գործադիր իշխանության, տարածքային կառավարման, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև oտարերկրյա պետական մարմինների, միջազգային և oտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.
* կազմակերպում և ապահովում է ՀՀ Նախագահի գործունեության հետ կապված արարողակարգային միջոցառումները.
* պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
* իրականացնում է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց` ՀՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված դիմումների և առաջարկությունների ուսումնասիրությունը, վերլուծությունը, անհրաժեշտության դեպքում դրանց` համապատասխան մարմինների, պաշտոնատար անձանց վերահասցեագրումը, ամփոփումը և ՀՀ Նախագահին համապատասխան հաշվետվություններ ներկայացնելը.
* կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
* կազմակերպում է հետազոտական-վերլուծական աշխատանքներ` դրանցում ներգրավելով համապատասխան գիտական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների.
* ՀՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում ՀՀ Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց` իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
* վերահսկում և տեղերում ստուգում է ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ՀՀ կառավարության որոշումների կատարումը, միջոցներ է ձեռնարկում դրանք ժամանակին և ճիշտ կատարելու համար, ՀՀ Նախագահին ներկայացնում է առաջարկություններ կամ զեկուցումներ հայտնաբերված թերությունների, խախտումների վերաբերյալ.
* առաջարկություն է ներկայացնում ՀՀ կառավարության որոշման գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու և ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանության հարցը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ.
* իրականացնում է ՀՀ oրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:
 
== Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքը ==
Հայեցողական պաշտոնյաներ`
* Աշխատակազմի ղեկավար
* Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
* Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
* Հատուկ հանձնարարություններով դեսպան
* ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական
* ՀՀ Նախագահի խորհրդականներ
* ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
* ՀՀ Նախագահի oգնականներ
* ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար
* ՀՀ Նախագահի ռեֆերենտներ
Կառուցվածքային ստորաբաժանումներ`
* Արտաքին կապերի վարչություն
* Իրավաբանական վարչություն (1-ին խումբ, 2-րդ խումբ)
* Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
* Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչություն
* Փորձագիտական-վերլուծական վարչություն (1-ին խումբ, 2-րդ խումբ)
* Կադրերի վարչություն
* Քարտուղարություն (ընդհանուր բաժին, արձանագրային բաժին, արխիվ, գրադարան)
* Գործերի կառավարչություն (մատակարարման բաժին, շահագործման և ծառայությունների բաժին, ավտոտրանսպորտային բաժին)
* Հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչություն
* Առաջին բաժին
* Արարողակարգի բաժին
* Համակարգչային ծառայությունների բաժին
* Աշխատակազմի ղեկավարի գրասենյակ:
Առանձնացված ստորաբաժանումներ`
* [[ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայություն]] (1-ին բաժին, 2-րդ բաժին, քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժին)
* [[ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչություն]]:
 
== Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարներ ==
* [[Վիգեն Սարգսյան|Վիգեն Ալեքսանդրի Սարգսյան]] (17.10.2011-)
* [[Կարեն Ս. Կարապետյան|Կարեն Սարգսի Կարապետյան]] (30.09.2008-09.09.2011)