«Արաբական գարուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: zea:Araobische Revolutie
No edit summary
Տող 4.
 
 
Արաբական գարունը ցույցերի և հանրահավաքների հեղափոխական ալիք է, որը սկսվել է արաբական աշխարհում 20122010 թվականի դեկտեմբերի 18-ին: Տեղի ունեցան հեղափոխություններ Թունիսում և Եգիպտոսում, քաղաքացիական պատերազմը` Լիբիայում, որն ավարտվեց իշխանափոխությամբ, քաղաքացիական ապստամբությունները` Բահրեյնում, Սիրիայում, Եմենում, զանգվածային բողոքի ցույցերը` Ալժիրում, Իրաքում, Հորդանանում, Մարոկկոյում և Օմանում, և քիչ կարևորություն ունեցող ցույցեր` Քուվեյթում, Լիբանանում, Մավրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում և Արևմտյան Սահարայում:
Բողոքի ցույցերի ընթացքում օգտագործվում էին քաղաքացիական դիմադրության քարոզչության բոլոր մեթոդները՝ գործադուլներ, ցույցեր, երթեր և հանրահավաքներ, ինչպես նաև կազմակերպությունների համար հասարակական լրատվամիջոցների օգտագործումը, տեղեկատվության փորձերի նկատմամբ պետական հալածանքները և ինտերնետային գրաքննությունը:
Շատ ցույցեր հանդիպում էին իշխանության բռնի արձագանքին: <<Ժողովուրդը ցանկանում է իշխանության անկումը>>՝ այս կարգախոսը ցուցարարների հիմնական կարգախոսն էր դարձել արաբական աշխարհում: