«Հայոց ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
extend figures with source
rv
Տող 30.
Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք բոլորը այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական սրի զոհը դառան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են [[Սիամանթո]]ն, [[Գրիգոր Զոհրապ]]ը, [[Ռուբեն Սևակ]]ը, [[Դանիել Վարուժան]]ը և այլ առաջադեմ մտածողներ...
Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ... Հայերին կամ ստիպում էին ուրանալ [[քրիստոնեություն]]ը կամ սպանում էին կամ ստիպում բռնել գաղթի ուղին: [[Արևմտյան Հայաստան]]ի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին Միջագետքի անապատներ, հիմնականում [[Դեր Զոր]], որտեղ և բնաջնջվեցին...
Այս կոտորածի արդյունքները զարհուրելի են: Արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից` ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը: Մեկ տարվա ընթացքում բռնի մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ: Ահռելի էին նաև նյութական կորուստները: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14.5 միլիարդ ֆրանկի վնաս: Իսկ ահա 1915-1916 թվականներին նահատակվեց ըստ տարբեր աղբյուրների 500 000 - 21 000500 000 հայ։<Ref>The First Genocide of the 20th Century - Page 140 by James Nazer</ref> Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվ կազմել է մոտ 1 200 000<ref>Vahakn Dadrian, ''History of the Armenian genocide, Autopsy of the Armenian genocide''</ref> <ref>Yves Ternon, ''Armenians, history of a genocide, 1915, the Armenian genocide'' — with Gerard Chaliand</ref> <ref>Levon Marashlian, ''[http://www.zoryaninstitute.org/Books/book_politics_and_demography.htm Politics and Demography: Armenians, Turks and Kurds in the Ottoman Empire]'' Zoryan Institute (1991) ISBN 0-916431-30-4</ref>։
[[Image:Armeniangenocidemap.gif|thumb|right|250px|]]