Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
=== «Բարոյականության հիմքերը» ===
Որտե՞ղ պետք է փնտրել բարոյականության հիմքերը և աղբյուրները: Արդարությունն, ըստ Շոպենհաուերի, որպես հիմք և աղբյուր, ունի կարեկցության զգացումը կամ խղճահարությունը: Բայց, իհարկե, դա շատ քիչ է արդարության նման ազատ բարեգործի համար: Արդարությունը իրականացվում է մարդկանց միջև և դրսևորվում է միայն ցնցող բացառության ձևով: Անարդարություն և արդարություն հասկացություններն անկախ են ցանկացած օրենսդրությունից և նախորդում են դրան: Իրավունքի մասին ուսմունքը բարոյականության մի մասն է, ուր թվարկվում են այն արարքները, որոնք չպետք է կատարել, եթե չես ցանկանում վնասել ուրիշին, այսինքն կատարել անարդարություն: Այս դեպքում բարոյականությունն ունի ակտիվ կողմ, իսկ օրենսդրությունն օգտագործում է այդ նույն արարքները, որպես անտանելի, անարդարացի արարք տուժվողի համար: Քրիստոնեական բարոյականությունն ավելի բարձր է Եվրոպայում երբևէ գոյություն ունեցած բոլոր այլ կրոնների բարոյականությունից, այսպես է գտնում Շոպենհաուերը: Ով գնում է մահվան հանուն հայրենիքի, ազատվում է մոլորությունից, որը սահմանափակում է իր գոյությունը սեփական անձով: Նա իր սեփական էությունը տարածում է իր հայրենակիցների վրա, որոնց մեջ նա դեռ երկար կապրի, նույնիսկ գալիք սերունդների մեջ, և այդ անձը մահվանը նայում է որպես մի ակնթարթ, որը չի ընդհատում տեսողությունը: Յուրաքանչյուր մարդու մեջ կուտակված է հսկայական էգոիզմ, որը հեշտությամբ կարող է անցնել ճշտի սահմանը, որի մասին փոքր մասշտաբով վկայում է առօրյա կյանքը, իսկ մեծ մասշտաբով՝ պատմության յուրաքանչյուր էջ: Ըստ Շոպենհաուերի, բացի էգոիզմից մարդու մեջ առկա է չարության, ատելության, բարկության, նախանձի պաշար, որոնք կուտակվելով, ինչպես օձի ատամի թույնը, սպասում են հարմար պահի, որ դուրս գան տարածության մեջ և գործեն ինչպես թոկից փախած սատանան: Մարդը միակ կենդանին է, որը տառապանք է պատճառում մարդուն, առանց որևէ հետին նպատակի, բացի վնասելուց: Մարդկային հասարակությունը հիմնվում է ատելության, վախի կամ զայրույթի հակազդեցության վրա: Ատելությունը մարդու մեջ հեշտությամբ կարող է մարդուն դարձնել մարդասպան, եթե չլիներ վախի զգացումը, մյուս կողմից միայն վախը ցանկացած մեկին կարող էր դարձնել հեգնանքի զոհ կամ խաղալիք, եթե չլիներ զայրույթը, որպես պահակ: Սակայն, ըստ Շոպենհաուերի, մարդկային բնության մեջ ամենավատ գիծը, այնուամենայնիվ, չարությունն է, որը սերտ բարեկամական կապի մեջ է դաժանության հետ:
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://www.ub.uni-frankfurt.de/archive/schop.html Շոպենհաուերի արխիվը Ֆրանկֆուրտ ամ Մայնի համալսարանի գրադարանում (Գերմ.)]
* [http://www.avinus-magazin.eu/html/jimenez_-_der_junge_schopenhau.html Երիտասարդ Շոպենհաուերը, ուսումը Գյոթթինգենում և Բեռլինում (Գերմ.)]
* [http://hovikcharkhchyan.wordpress.com/2010/12/12/%D5%A1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-%D5%B7%D5%B8%D5%BA%D5%A5%D5%B6%D5%B0%D5%A1%D5%B8%D6%82%D5%A5%D6%80-2/ Արթուր Շոպենհաուերի մտքերից]
{{վիքիքաղվածք}}
 
Շոպենհաուերր աշխարհը բաժանում է երկու մասի՝ աշխարհը որպես
երևույթ, որպես պատկերացում և աշխարհը որպես «ինքնին իր», որպես
է. Հարթմանի և Ֆ. Նիցշեի վւիվւսովւայ ական հայացքների ձևավորման
վրա
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://www.ub.uni-frankfurt.de/archive/schop.html Շոպենհաուերի արխիվը Ֆրանկֆուրտ ամ Մայնի համալսարանի գրադարանում (Գերմ.)]
* [http://www.avinus-magazin.eu/html/jimenez_-_der_junge_schopenhau.html Երիտասարդ Շոպենհաուերը, ուսումը Գյոթթինգենում և Բեռլինում (Գերմ.)]
* [http://hovikcharkhchyan.wordpress.com/2010/12/12/%D5%A1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-%D5%B7%D5%B8%D5%BA%D5%A5%D5%B6%D5%B0%D5%A1%D5%B8%D6%82%D5%A5%D6%80-2/ Արթուր Շոպենհաուերի մտքերից]
{{վիքիքաղվածք}}
 
 
== Հայերեն թարգմանություններ ==