«Հայոց ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
1.5 is widely accepted
Տող 30.
Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք բոլորը այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական սրի զոհը դառան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են [[Սիամանթո]]ն, [[Գրիգոր Զոհրապ]]ը, [[Ռուբեն Սևակ]]ը, [[Դանիել Վարուժան]]ը և այլ առաջադեմ մտածողներ...
Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ... Հայերին կամ ստիպում էին ուրանալ [[քրիստոնեություն]]ը կամ սպանում էին կամ ստիպում բռնել գաղթի ուղին: [[Արևմտյան Հայաստան]]ի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին Միջագետքի անապատներ, հիմնականում [[Դեր Զոր]], որտեղ և բնաջնջվեցին...
Այս կոտորածի արդյունքները զարհուրելի են: Արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից` ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը: Մեկ տարվա ընթացքում բռնի մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ: Ահռելի էին նաև նյութական կորուստները: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14.5 միլիարդ ֆրանկի վնաս: Իսկ ահա 1915-1916 թվականներին նահատակվեց մոտ 1 200500 000<ref>''Vahakn Dadrian (History of the Armenian genocide, Autopsy of the Armenian genocide) and Yves Ternon (Armenians, history of a genocide, 1915, the Armenian genocide — with Gerard Chaliand)''</ref> հայ:
[[Image:Armeniangenocidemap.gif|thumb|right|250px|]]
 
Տող 46.
*http://www.genocide1915.info/
 
<references/>
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հայոց Ցեղասպանություն]]