«Հայերը Թուրքիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
պատկեր
No edit summary
Տող 1.
== Պատմություն==
[[Պատկեր:Surp Jacob kindergarten Harput 1900.jpg|300px|thumb|Հայ երեխաները Խարբերդի[[Խարբերդ]]ի Սուրբ Հակոբ մանկապարտեզում, 1900–ական թվականներ։]]
Հայերը ժամանակակից [[Թուրքիա]]յի տարածքում ապրել են շատ ավելի վաղ ժամանակներից, քան այնտեղ հաստատվել է թուրքական տարրը: Իսկ [[Փոքր Ասիա]]յում [[թուրքեր]]ի հաստատվելուց հետո հայերն [[Արևմտյան Հայաստան]]ի տարածքում կազմակերպել են ազգային կյանքը, տնօրինել իրենց սեփական և հասարակական ունեցվածքը: Թուրք-հայկական մշակութային և հասարակական հարաբերությունների ընթացքում տեղի են ունեցել մշակույթների զգալի ներթափանցումներ, մշակվել համակեցության որոշակի պայմաններ: Սակայն Օսմանյան կայսրության ստեղծումից հետո Թուրքիայում արևմտահայության վիճակը խիստ ծանրացավ: [[16-րդ դար|16]]-[[17-րդ դար]]երի ընթացքում երկարատև պատերազմներ տեղի ունեցան [[Թուրքիա]]յի և [[Պարսկաստան]]ի միջև: ԱրևմտյանՀայաստանը հաճախ դառնում էր ռազմական գործողությունների թատերաբեմ, որի հետևանքով քայքայվում էր նրա տնտեսությունը, մեծ զոհեր էր տալիս հայ խաղաղ բնակչությունը: [[18-րդ դար|18-րդ]] և հատկապես [[19-րդ դար]]երում թուրքական բռնապետությունն ուժեղացրեց ճնշումը հայերի նկատմամբ, սաստկացան ազգային և կրոնական հալածանքները: Եվ սկսվեց հայ ժողովրդի պայքարը թուրք նվաճողների դեմ, որը հատկապես նոր թափ առավ [[19-րդ դար]]ի վերջին և [[20-րդ դար]]ի սկզբին, երբ Արևմտյան Հայաստանում ծավալվեց ֆիդայական շարժումը: Այս ամենի հետևանքը եղավ այն, որ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին ([[1914]]-[[1918]]) տեղահանվեց ամբողջ արևմտահայությունը, [[1915]] թ-ին իրականացվեց [[20-րդ դար]]ի մեծագույն ոճրագործություններից մեկը` [[Մեծ եղեռն]]ը. ոչնչացվեցին 1,5 մլն հայեր, փրկվածները տարագիր դարձան` ցրվելով աշխարհով մեկ: [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրությանը]] հաջողվեց իրականացնել իր քաղաքական ծրագիրը՝ Արևմտյան Հայաստանը «մաքրել» հայերից՝ հայ ժողովրդին զրկելով իր դարավոր բնօրրանում ապրելու կենսական իրավունքից:Եվ այսօր Թուրքիայի իշխանություններից պահանջելով ճանաչել Հայոց Մեծ եղեռնը` հայերս առաջին հերթին խնդիր ունենք վերականգնելու տեղահանված ու ցեղասպանված հայության ժառանգների` իրենց պատմական բնօրրանում ապրելու և գույքային իրավունքները: