«Մեքենական թարգմանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
==Մեքենական թարգմանության համակարգը==
Մեքենական թարգմանությունը պետք է տարբերել համակարգչային ավտոմատ բառարանների ծրագրերի օգնությամբ թարգմանչի կատարած թարգմանությունից: Վերջին դեպքում էլեկտրոնային բառարանը միայն օգնում է թարգմանչին բառային մակարդակում` արագ գտնելով մեկ այլ լեզվի համապատասխան բառային միավորը, իսկ թարգմանկան աշխատանքն ամբողջությամբ կատարում է մարդը: Ի տարբերություն դրան` մեքենական թարգմանությունը կատարում է աշխատանքի մեծ մասը` ամբողջական տեքստի, նրա բոլոր մակարդակների թարգմանությունը` մարդուն թողնելով միայն ստուգումն ու սխալների ուղղումը:
Մեքենական թարգմանության 2 մոտեցումներն են
*1. Ընդհանուր առմամբ վերարտադրել տեքստի բովանդակությունը,
*2. Կատարել լիակատար թարգմանություն։
Առաջինի իրագործումն ավելի հեշտ է, և տեխնիկայի զարգացման ներկա պայմաններում կարելի է ապահովել տարեկան հարյուր հազար էջի թարգմանություն։ Այս միջոցով կարելի է թարգմանել տեխնիկական և գիտական բնույթի տեքստեր, բայց, բնականաբար, դժվար է իրականացնել գեղարվեստական տեքստի թարգմանությունը։
Երկրորդ խնդիրն ավելի դժվար իրագործելի է, և հաճախ պահանջում է մարդու միջամտությունը։
Մեքենական թարգմանության իրականացման համար կազմվում է հատուկ ծրագիր, որն իրականացնում է թարգմանության ալգորիթմը: Թարգմանության ալգորիթմը տեքստի նկատմամբ միանշանակ և հստակ սահմանված գործողությունների հաջորդականությունն է: Գործող մեքենական թարգմանության համակարգերի մեծ մասը նախատեսված է կոնկրետ զույգ լեզուների համար, թեպետ ներկայումս փորձեր են արվում ստեղծել 2ից ավելի լեզուների համար համակարգեր: Համակարգը ներառում է մուտքային և ելքային լեզուների քերականությունների նկարագրությունը` երկլեզու բառարաններ, իմաստային, ձևաբանական և շարահյուսական համակարգեր: Թարգմանության որակը կախված է բառարանի ծավալից, որակից, վերլուծության և համադրման ալգորիթմների ճշգրտությունից:
Ընդհանուր առմամբ մեքենական թարգմանությունը իրականացվում է 3 փուլով.
Տող 9 ⟶ 14՝
*բ. փոխակերպում` մուտքային տեքստի լեզվական կառույցների ձևափոխում ելքային լեզվի կառույցների
*գ. համադրություն` ելքային տեքստի կառուցում:
ԱենԱմեն դեպքում մարդու միջամտությունը այս գործընթացին անխուսափելի է: Ներկայումս մեքենական թարգմանությունը իրականացվում է մարդու միջամտությամբ կամ նախնական խմբագրության /որևէ եղանակով նախապես մշակումէ թարգմանվող տեքստը/ կամ վերջնական խմբագրության /կատարված մեքենական տեքստի վերջնական խմբագրում/ձևով:
 
==Մեքենական թարգմանության պատմությունը==
Անանուն մասնակից