«Մեքենական թարգմանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
==Մեքենական թարգմանության համակարգը==
Մեքենական թարգմանությունը պետք է տարբերել համակարգչային ավտոմատ բառարանների ծրագրերի օգնությամբ թարգմանչի կատարած թարգմանությունից: Վերջին դեպքում էլեկտրոնային բառարանը միայն օգնում է թարգմանչին բառային մակարդակում` արագ գտնելով մեկ այլ լեզվի համապատասխան բառային միավորը, իսկ թարգմանկան աշխատանքն ամբողջությամբ կատարում է մարդը: Ի տարբերություն դրան` մեքենական թարգմանությունը կատարում է աշխատանքի մեծ մասը` ամբողջական տեքստի, նրա բոլոր մակարդակների թարգմանությունը` մարդուն թողնելով միայն ստուգումն ու սխալների ուղղումը:
Մեքենական թարգմանության իրականացման համար կազմվում է հատուկ ծրագիր, որն իրականացնում է թարգմանության ալգորիթմը: Թարգմանության ալգորիթմը տեքստի նկատմամբ միանշանակ և հստակ սահմանված գործողությունների հաջորդականությունն է: Գործող մեքենական թարգմանության համակարգերի մեծ մասը նախատեսված է կոնկրետ զույգ լեզուների համար, թեպետ ներկայումս փորձեր են արվում ստեղծել 2ից ավելի լեզուների համար համակարգեր: Համակարգը ներառում է մուտքային և ելքային լեզուների քերականությունների նկարագրությունը` երկլեզու բառարաններ, իմաստային, ձևաբանական և շարահյուսական համակարգեր: Թարգմանության որակը կախված է բառարանի ծավալից, որակից, վերլուծության և համադրման ալգորիթմների ճշգրտությունից:
Ընդհանուր առմամբ մեքենական թարգմանությունը իրականացվում է 3 փուլով.
*ա. վերլուծություն` մուտքային տեքստի ձևային նկարագրություն,
*բ. փոխակերպում` մուտքային տեքստի լեզվական կառույցների ձևափոխում ելքային լեզվի կառույցների
Անանուն մասնակից