«Մեքենական թարգմանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Մեքենական թարգմանություն''', նորագույն տեխնոլոգիաների և համապատասխան ծրագրերի միջոցով որևէ լեզվի տեքստի թարգմանությունն է մեկ այլ լեզվի:
 
==ՄեքենայականՄեքենական թարգմանության պատմությունըհամակարգը==
Մեքենական թարգմանության իրականացման համար կազմվում է հատուկ ծրագիր, որն իրականացնում է թարգմանության ալգորիթմը: Թարգմանության ալգորիթմը տեքստի նկատմամբ միանշանակ և հստակ սահմանված գործողությունների հաջորդականությունն է: Գործող մեքենական թարգմանության համակարգերի մեծ մասը նախատեսված է կոնկրետ զույգ լեզուների համար, թեպետ ներկայումս փորձեր են արվում ստեղծել 2ից ավելի լեզուների համար համակարգեր: Համակարգը ներառում է մուտքային և ելքային լեզուների քերականությունների նկարագրությունը` երկլեզու բառարաններ, իմաստային, ձևաբանական և շարահյուսական համակարգեր: Թարգմանության որակը կախված է բառարանի ծավալից, որակից, վերլուծության և համադրման ալգորիթմների ճշգրտությունից:
Ընդհանուր առմամբ մեքենական թարգմանությունը իրականացվում է 3 փուլով.
ա. վերլուծություն` մուտքային տեքստի ձևային նկարագրություն,
բ. փոխակերպում` մուտքային տեքստի լեզվական կառույցների ձևափոխում ելքային լեզվի կառույցների
գ. համադրություն` ելքային տեքստի կառուցում:
Աեն դեպքում մարդու միջամտությունը այս գործընթացին անխուսափելի է: Ներկայումս մեքենական թարգմանությունը իրականացվում է մարդու միջամտությամբ կամ նախնական խմբագրության /որևէ եղանակով նախապես մշակումէ թարգմանվող տեքստը/ կամ վերջնական խմբագրության /կատարված մեքենական տեքստի վերջնական խմբագրում/ձևով:
 
==Մեքենական թարգմանության պատմությունը==
 
Մեքենայական թարգմանության ծննդյան թիվը համարում են 1947 թ. մարտը, երբ ծածկագրության մասնագետ Ուորեն Ուիվերը Նորբերտ Վիներին ուղղված իր նամակում առաջին անգամ դրեց մեքենական թարգմանության խնդիրը: Սակայն առաջին անգամ մեքենական թարգմանության գաղափարը առաջարկել են հայազգի ֆրանսիացի գյուտարար Գեորգի Արծրունին և նրանից անկախ սովետական գյուտարար Պ. Սմիրնով-Տրոյանսկին 1933թ.: Գեորգի Արծրունին արտոնագիր ստացավ իր ստեղծած ՙմեքենական ուղեղի՚ համար։ Թեև այդ սարքը կատարյալ չէր, բայց այն հաջողությամբ կարելի էր օգտագործել բառերի արագ թարգմանության, նախադասությունների մեջ բառերի ու բառակապակցությունների որոնման և նման այլ աշխատանքների համար։