«Զաքարյաններ»–ի խմբագրումների տարբերություն

չ
r2.7.3) (Ռոբոտ․ en:Zakarid-Mkhargrzeli փոփոխվել է en:Zakaria Mkhargrdzeliով; կոսմետիկ փոփոխություններ
չ (Ռոբոտը ավելացնում է․: eo:Zakaridoj)
չ (r2.7.3) (Ռոբոտ․ en:Zakarid-Mkhargrzeli փոփոխվել է en:Zakaria Mkhargrdzeliով; կոսմետիկ փոփոխություններ)
'''Զաքարյաններ''', իշխանական տոհմ [[Հայաստան]]ում 11-14-րդ դարերում։ Հայաստանի ինքնակալ թագավորական գերդաստան [[1200]]-[[1236]]/[[1350]]-ական թթ-ին (մոնղոլներին տիրապետության շրջանում Հայաստանի իշխանության պատասխանատուներ [[1236]]-[[1350]]-ական թթ-ին):
 
== Զաքարյանների ծագումը ==
 
Ծագում են [[Մեծ Հայք]]ի [[Կորճայք]] նահանգից Հյուսիսային Հայաստան գաղթած [[Արծրունիներ]]ի ճյուղից։
 
== Զաքարյանների գործունեությունը ==
 
[[1048]] թ-ին Մեծ Զավ գետի կիրճում, սելջուկների դեմ բյուզանդական զորքի տարած հաղթանակից հետո, Զաքարյանների նախնի Խոսրովը իր տոհմով անցել է [[Գուգարք]] և ճանաչել Լոռու [[Բագրատունի]] թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը։ [[1118]]-ին, [[Լոռի]]ն ժամանակավորապես [[Վրաստան]]ին միացվելուց հետո, Զաքարյանների նախնիները դարձել են վրաց թագավոր [[Դավիթ Շինարար]]ի վասալներ։ [[1120]]-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դարձել են [[Լոռի]]ի նոր տերերի՝ [[Օրբելիներ]]ի վասալ ֆեոդալներ։ [[1185]]-ին [[Թամար]] թագուհին Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել ամիրսպասալարի (գլխավոր հրամանատար) պաշտոնը՝ [[Օրբելիներ]]ի նախկին կալվածքներով հանդերձ։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է [[1190]]-ական թվականներին, Սարգիս Մեծի որդիներ [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] եղբայրների օրոք, որոնք իբրև ամիրսպասալարներ գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։
 
== Զաքարյանները Հայաստանի թագավորներ ==
 
[[Զաքարե Բ]]-ն և [[Իվանե Ա]]-ն շուրջ քսան տարի պատերազմներ են վարել սելջուկների դեմ և ազատագրել կենտրոնական և հարավային [[Հայաստան]]ը, որով և ստեղծվել է Զաքարյանների անկախ պետությունը` [[Զաքարյան Հայաստան]]ը, որը դաշնակցային հարաբերությամբ [[Վրաստան]]ի հետ պետական ունիա է հաստատել` մնալով Զաքարյաններին ենթակա տարածք: Զաքարյանների ինքնիշխան պետությունը գրեթե ընդգրկում էր Բագրատունյաց թագավորության տարածքը` [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] և [[Սյունիք]] նահանգները, [[Գուգարք]], [[Արցախ]], [[Ուտիք]] նահանգների մի մասը: Զաքարյան Հայաստանը ճանաչվել է [[Կիլիկյան Հայաստան]]ի պետության, [[Խլաթ]]ի էմիրության, Բյուզանդական կայսրության կողմից: Պետության մայրաքաղաքն էր [[1199]]-ին ազատագրված [[Անի]] քաղաքը։ Զաքարյանները պետական-վարչական բարեփոխումներ իրականացրեցին, անցկացրեցին երկրի վարչական բաժանում, ստեղծեցին կողմնակալություններ ([[Արարատյան կողմնակալություն]]ը [[Վաչուտյաններ]]ի գլխավորությամբ, Սյունյաց կողմնակալությունը [[Օրբելյաններ]]ի գլխավորությամբ և [[Վայոց ձոր]]ի կողմնակալություը Խաղբակյան-[[Պռոշյաններ]]ի գլխավորությամբ), հաստատեցին ֆեոդալական նոր ընտանիքներ, շնորհեցին ազնվական տիտղոսներ: [[Զաքարյան Հայաստան]]ը կառավարում էր Զաքարյան տոհմի ավագ ներկայացուցիչը ([[Զաքարե Բ]], [[Իվանե Ա]], [[Զաքարե Բ]]-ի որդի [[Շահնշահ Ա]], [[Իվանե Ա]]-ի որդի [[Ավագ]] և ուրիշներ): [[Զաքարե Բ]]-ն իր ստեղծած պետությունը համարելով Բագրատունիների իրավահաջորդը կրել է նրանց «[[շահնշահ]]» տիտղոսը: Հայկական հիշատակարաններում և վիմագրերում նրան կոչել են նաև [[ինքնակալ]], [[թագավոր]], [[կեսար]]: Զաքարյան պետության ղեկավարը նստել է [[Անի]]ում և [[Վրաստան]]ի հետ հաստատված ունիայի համաձայն վրաց [[Բագրատունիներ]]ի պետության մեջ թագավորից հետո համարվել է առաջին անձը։ [[Զաքարե Բ]]-ն Թամար թագուհուց ստացել է նաև մանդատորթուխուցեսի՝ պետության կնքապահի և թագուհու թիկնազորի պետի պաշտոնը։ [[Իվանե Ա]]-ն [[1191]]-ին ստացել է մսախուրթուխուցեսի պաշտոնը, իսկ [[Զաքարե Բ]]-ի մահից հետո, [[1212]] թ-ին, դարձել է արքունի խնամակալ՝ աթաբեկ։ [[1236]] թ-ից հետո, մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ, Զաքարյաններն անկում են ապրել, սակայն որոշակիորեն պահպանել են իրենց դիրքը թե [[Հայաստան]]ում, թե վրաց արքունիքում` մրցակցության մեջ լինելով Մահկանաբերդի [[Արծրունիներ]]ի և [[Սյունիք]]ի [[Օրբելյաններ]]ի հետ։
 
== Գրականություն ==
 
* [[Կիրակոս Գանձակեցի]], Պատմություն հայոց: Աշխատասիրությամբ Կ.Մելիք-Օհանջանյանի: Երևան, 1961 թ.:
 
{{Հայաստան-անավարտ}}
 
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հայկական նախարարական տներ]]
[[Կատեգորիա:Միջնադարյան Հայաստան]]
 
[[en:Zakarid-MkhargrzeliZakaria Mkhargrdzeli]]
[[eo:Zakaridoj]]
[[fr:Mkhargrdzéli-Zachariades]]
71 931

edits