«Նիք Մեյսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Վիքիֆիկացում}}
[[Պատկեր: Nick Mason 20060603 Fnac 09.jpg|200px|thumb|Նիք Մեյսոն]]
'''Նիք Մեյսոն''' ({{lang-en|Nicholas Berkeley Mason}}) ծնվել է 1944 թվականի հունվարի 27-ին Բիրմինգհեմում: Բրիտանացի երաժիշտ, ճարտարապետ, ավտոարշավորդ, երաժշտական պրոդյուսեր: Ավելի հայտնի է որպես Բրիտանական պրոգրեսիվ ռոք խմբի` [[Փինք Ֆլոյդ]]ի թմբկահար: Սովորել է Լոնդոնի հեղինակավոր "Frensham Heights School" դպրոցում: Դեռևս ուսման տարիներին, երբ նա սովորում էր "Regent Street Polytechnik"-ի ճարտարապետական բաժանմունքում, 1965 թվականին նա մտավ Փինք Ֆլոյդի կազմի մեջ` որպես թմբկահար և որոշ ժամանակ անց մեծ հեղինակություն ձեռք բերեց: Եվ միայն 16 տարի անց խմբի մյուս անդամներից հետո նա թողարկեց իր սոլո ձայնասկավառակը` '''Nick Mason's Fictitious Sports''', որը Նիքը թողարկել է ջազ դաշնակահարուհի Կառլա Բլեյի հետ: Այս ձայնասկավառակի ստեղծագործությունները, որոնք ավելի հոգեհարազատ էին Կառլային, քան Նիիքին, օգնել են ձայնագրել Ռոբերտ Ուայաթը, Քրիս Սփեդինգը և Կառլայի ամուսինը` Մայքլ Մենթլերը: Բայց իհարկե Նիք Մեյսոնի համար սոլո ձայնասկավառակ թողարկելը քիչ կարևոր էր, քան հին ավտոմեքենաների իր հավաքածուն և [[Ֆորմուլա 1]]-ի մրցավազքերը: Նիք Մեյսոնը հանդիսացել է նաև պրոդյուսեր Gong խմբի, The Damned փանք ռոք խմբի, Robert Wyatt-ի և Steve Hillage-ի համար: 1986 թվականից հետո, երբ ավարտվեցին [[Ռոջեր Ուոթերս]]ի հետ բոլոր դատավարությունները, Նիք Մեյսոնը [[Դեյվիդ Գիլմոր]]ի հետ միասին շարունակեց Փինք Ֆլոյդի գործունեությունը: Նիք Մեյսոնը խմբի միակ անդամն է,որը եղել է խմբի կազմում սկզբից մինչև վերջ և խմբի հետ ձայնագրել է բոլոր ալբոմները՝ առաջինից մինչև վերջինը, ու նվագել է Փինք Ֆլոյդի բոլոր համերգներին: