«Ճշմարտություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Ռոբոտը ավելացնում է․: sn:Chokwadi)
'''Ճշմարտությունը''' [[սուբյեկտ]]ի կողմից [[իրականություն|իրականության]] համապատասխան արտացոլումն է: Ճշմարտությունն իրականության հենց այնպիսի վերարտադրումն է, ինչպիսին այն կա՝ գիտակցությունից դուրս և նրանից անկախ: Ճշմարտության չափանիշները դիտարկվում են [[ճանաչողության տեսություն|ճանաչողության տեսության]]՝ գնեսեոլոգիայի շրջանակներում: Գնեսեոլոգիան [[փիլիսոփայություն|փիլիսոփայության]] այն բաժինն է, որն ուսումնասիրում է ճանաչողական գործունեության ընթացքում սուբյեկտի և [[օբյեկտ]]ի փոխհարաբերությունները, [[գիտելիք]]ի և իրականության հարաբերակցությունը, մարդու կողմից աշխարհի ճանաչման հնարավորությունները, ճշմարտության չափանիշներն ու գիտելիքի հավաստիությունը:
 
Իդեալիստական փիլիսոփայության համակարգերում ճշմարտությունը համարվել է իդեալական օբյեկտների հավերժ ու անփոփոխ հատկություն /[[Պլատոն]]/, [[բանականություն|բանականության]] բնածին հատկանիշ /[[Դեկարտ]]/ կամ մտքի ապրիորի ձև /[[Կանտ]]/: Ըստ [[դիալեկտիկական]] ըմբռնման՝ ճշմարտությունը գիտելիքների ծավալուն գործընթաց է /[[Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել|Հեգել]]/: Իսկ [[պրագմատիզմ]]ը ճշմարիտ է համարում այն գիտելիքը, որը գործնականորեն կիրառելի է և ապահովում է հաջողություն:
 
Փիլիսոփայության շրջանակներում քննարկվում է այնպիսի կատեգորիա, ինչպիսին է օբյեկտիվ ճշմարտությունը, ինչը մարդուց և մարդկությունից անկախ գիտելիքի բովանդակությունն է: Կա նաև բացարձակ և հարաբերական ճշմարտություն, ինչը դիալեկտիկական [[մատերիալիզմ]]ի կատեգորիա է:
Անանուն մասնակից