«Բուսաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Երկրի մակերեսին բույսերի բաշխման ուսումնասիրմամբ զբաղվում է [[բույսերի աշխարհագրություն]]ը: Բույսերի [[բրածո]]ների ուսումնասիրմամբ զբաղվում է [[պալեոբուսաբանություն]]ը կամ [[ֆիտոպալեոնտոլոգիա]]ն, որի տվյալները մեծ նշանակություն ունեն սիստեմատիկայի, մորֆոլոգիայի և բույսերի պատմական աշխարհագրություն համար: <br />
Բույսերի տնտեսական դերը ուսումնասիրում է [[տնտեսական բուսաբանություն]]ը: Սրա հետ սերտորեն կապված է [[էթնոբուսաբանություն]]ը, որը ուսումնասիրում է տարբեր [[էթնիկական խումբ|էթնիկական խմբերի]] կողմից բուսատեսակների օգտագործումը:<br />
[[Պատկեր։CanonՊատկեր:Canon ibnsina arabic.jpg|thumb|right|200px|[[Ավիցեննա]]յի [[«Բշկագիտության կանոն»]]-ը]]
[[Բույսերի ֆիզիոլոգիա]]ն և [[բույսերի կենսաքիմիա]]ն ոչ միշտ են համարում բուսաբանության բաժիններ, քանի որ բուսական [[օրգանիզմ]]ում կատարվող պրոցեսները շատ դեպքերում համընկնում են կենդանիների օրգանիզմում կատարվող պրոցեսների հետ և ուսումնասիրվում են նույն [[մեթոդ]]ներով: Սակայն բույսերի կենսաքիմիան և ֆիզիոլոգիան առանձնանում են որոշակի հատկանիշներով, որոնք պայմանավորված են միայն բուսական օրգանիզմին բնորոշ առանձնահատկություններով:<br />
[[Բույսերի գենետիկա]]ն հաճախ համարում են հենց [[գենետիկա]]յի մի բաժինը, չնայած որ, նրա որոշ ուսումնասիրությունները կապված են [[բիոսիստեմատիկա]]յի, [[բույսերի էկոլոգիա]]յի և [[երկրաբուսաբանություն|երկրաբուսաբանության]] հետ:<br />
Վերը նշված բուսաբանության բաժինների միջև սահմանները, որոշակի առումով պայմանական են, քանի որ նրանց մեթոդները, տվյալները, ուսումնասիրման առարկաները հաճախ համընկնում են:
 
== Բուսաբանական անվանակարգում ==
Բացի կենսաբանության մեջ ընդունված անվանակարգման, բուսաբանությունը, ինչպես կենսաբանության բոլոր ենթաբաժինները, լրացուցիչ կերպով [[տեսակ]]ը բաժանում է [[տարատեսակ]]ի, [[ենթատեսակ]]ի և [[ձև]]ի: Ընդունված է [[բուսաբանական անվանակարգում]]ը անվանել` [[բինար նոմենկլատուրա]], իսկ [[կենդանաբանական անվանակարգում]]ը` [[բինոմինալ նոմենկլատուրա]]:
43 013

edits