«Քվազար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
== Ընդհանուր նկարագրություն ==
Առաջին քվազարները հայտնաբրվել են 1950-ական թվականների վերջին և 1960-ակաների սկզբին: Սկզբում քվազարնրըքվազարները սահմանվում էին որպես երկնային մարմինների մի դաս են, որոնք օպտիկական տիրույթում նման են աստղերին, բայց ունեն ուժեղ ռադիոճառագայթում և չափազանց փոքր ճառագայթման անկյունային բաշխվածություն<ref>{{ru}} {{en}} Стивен П. Маран. Астрономия для «чайников» = Astronomy for dummies. — М.: Издательский дом «Вильямс», 2004. — С. 198-200. — 256 с. — ISBN 5-8459-0612-1]</ref>: Այս սահմանումը ընդհանրապես ասած ճիշտ է, սակայն ժամանակի ընթացքում հայտնաբերվցին նաև հանգիստ քվազարներ, որոնք զուրկ էին ուժեղ ռադիոճառագայթումից: Տեսություններից մեկի համաձայն քվազարները իրենցից ներկայացնում են նախնական էտապում գտնվող զարգացող գալակտիկաներ, որոնցում վիթխարի զանգվածով սև խոռոչը կլանում է շրջակա նյութը:
Առաջին քվազարը հայտնաբերվել է 1950-ականների վերջին Ալան Սենդջիջի և Տոմաս Մետյուզի կողմից և համարակալվեց որպես 3C 48: 1963-ին, երբ արդեն հայտնի էին 5 քվազարներ, աստղագետ Մարտին Շմիտը ապացուցեց, որ քվազարների սպեկտորը ուժեղ շեղված է դեպի կարմիրի սահմանը: Ընդունելով, որ այդ կարմիրի շեղուման պատճառը տիեզերական բոլոր մարմիններին բնորոշ Հաբբլի երևույթն է, հաջողվեց որոշել այդ մարմինների դիրքը տիեզերքում: Անմիջապես դրանից հետո Յ. Ն. Եֆրեմովի և Ա. Ս. Շառովի կողմից 3C 273 քվազարի ֆոտոմետրական չափումների արդյունքում բացահայտվեց քվազարի պայծառության պարբերական փոփոխման երևույթը` մի քանի օր պարբերությամբ: Ներկայումս ընդունված է համարել, որ ճառագայթման աղբյուր է հանդիսանում գալակտիկայի կենտրոնում գտնվող վիթխարի զանգվածով սև խոռոչը և հետևաբար քվազարի կարմիրի շեղումը մեծ է տիեզերեկանից` Էնշտեյնի ընդհանուր հարաբերականության տեսության գրավիտացիոն շեղման չափով:<ref>{{ru}} А. Д. Чернин, Л. Н. Бердников, А. С. Расторгуев «Большая наука астрономия»</ref>
Մինչև հիմա հայտնաբերված քվազարների քանակը շատ դժվար է որոշել, քանի որ չկա հստակ սահման քվազարների և այլ ակտիվ Գալակտիկաների միչև: Ամենամոտ և ամենապայծառ քվազարներից է համարվում 3C 273, որն ունի 13m պայծառություն և 2.44 միլլիարդ լուսային տարով հեռու է մեզանից: Ամենահեռու քվազարները իենց ահռելի պայծառության (հասարակ Գալակտիկաների պայծառությունը 100 անգամ գերազանցող) շնորհիվ գրանցվում են ռադիոտելեսկոպների օգնությամբ 12 միլլիարդ լուսային տարի հեռավորություների վրա: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քվազարների մեծամասնությունը գտնվում են շատ մեծ չափերով էլիպտիկ գալակտիկաների մերձակայքում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քվազար» էջից