«Պայծառ Ֆասուլաճյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ դերասան
Content deleted Content added
Նոր էջ. '''Պայծառ Երեմիայի Ֆասուլաճյան''' Փափազյան (1845, Կ. Պոլիս - հուլիսի 17, 1920, Կ. Պոլիս), դերասանուհի, ...
(Տարբերություն չկա)

17:24, 19 Նոյեմբերի 2012-ի տարբերակ

Պայծառ Երեմիայի Ֆասուլաճյան Փափազյան (1845, Կ. Պոլիս - հուլիսի 17, 1920, Կ. Պոլիս), դերասանուհի, Թովմաս Ֆասուլաճյանի կինը և զուգընկերը:

Բեմելը՝ 1861 թվականին,Վասպուրական թատրոնում: Դերերից են՝ Սանդուխտ (Թերզյանի «Սանդուխտ կույս»), Լուկրեցիա (Հյուգոյի «Լուկրեցիա Բորջա»), Ժակլին, էլիզ (Մոլիերի «Ակամա բժիշկ», «Ագահը»), Շուշան, Էփեմիա (Սունդուկյանի «Պեպո») ևն: Ամուսնու հետ շրջագայել է Թուրքիայում, Կովկասում, 1880-ական թվականներին Վ. Ֆելեկյանի և Գ. Աբրահամյանի հետ՝ Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Աստրախանում, 1890-1900-ական թվականներին Տ. Գալեմճյանի հետ՝ Բուլղարիայում, 1872-1877-ին խաղացել է Վարդովյան թատրոնում: Հեղինակ է «Միջնորդ կինը» պիեսի:[1]

Ծանոթագրություններ

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 691: