«Ալմաստ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
{{Տես նաև|Ալմաստ (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:Image 32.jpg|thumb|right]][[Պատկեր:Image 31.jpg|thumb|right|Յակուտիայի ալմաստներից]]
'''ԱլմաստնԱլմաստ''', ածխածնի բնական տարաձևություններից է: Բնական ալմաստներն ամենակարծր [[միներալ]]ներն են և նման են անփայլ ապակու գնդիկների: Լավագույն ալմաստները կամ անգույն են, կամ երկնագույն:
Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ: Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ նիստեր) հետո կոչվում է ''[[ադամանդ]]'': Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև ''շողակն'': Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից: Ադամանդ հունարեն նշանակում է աննվաճելի, անհաղթահարելի: Ալմաստը Հայաստան է բերվել հավանաբար Հնդկաստանից: Փոշին լայնորեն օգտագործվել է հղկման նպատակով և մշակվել է հղկափոշու ստացման հատուկ եղանակ: Իսկ որպես թանկարժեք քար` օգտագործվել է զարդեր պատրաստելու նպատակով: Հայ ոսկերիչները մշտապես վայելել են հմուտ վարպետների համբավ: Ալմաստե զարդերին վերագրել են ցավեր (հատկապես՝ երկունքի) մեղմելու, հաղթանակ պարգևելու և երջանկացնելու հատկություններ:
 
== Ալմաստե գահը ==
[[Պատկեր:Image 331.jpg|thumb|right |«Ալմաստե գահը», այժմ պահվում է [[Կրեմլի Զինապալատ]]ում]]
[[1660 թ]]-ին առևտրական բանակցություններ վարելու նպատակով [[Իրան]]ի [[Սպահան]] քաղաքից [[Մոսկվա]] է գնում Զաքար Սահրատյան անունով մի վաճառական: Նա ցար [[Ալեքսեյ Միխայլովիչ]]ին նվիրում է մի թանկագին գահ, որը պատրաստել էին [[Նոր Ջուղա]]յի հայ վարպետները: Գահը պատրաստված էր սոսու և հաճարենու փայտից՝ պատված սև թավիշով, կարմիր մետաքսով ու դեղին կերպասով, ընդելուզված տարբեր չափերի 897 ալմաստներով, 1298 մարգարիտներով և այլ թանկարժեք քարերով, ոսկով ու արծաթով: Ալեքսեյ Միխայլովիչ ցարը շատ է հավանում նվերը և Զաքար Սահրատյանին խնդրում է, որ Մոսկվա ուղարկի հայ ոսկերիչների, արծաթագործների, թանկագին քարեր հղկողների ու նկարիչների:
 
== Տես նաև ==
*[[Ածխածին]]
*[[Լեռնային ապարներ և միներալներ]]
*[[Ադամանդ]]
 
== Ծանոթագրություն ==
{{Ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
*[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=13, Հայկական Հանրագիտարան, Ալմաստ]
 
[[Կատեգորիա:Ածխածին]]
 
[[af:Diamant]]
26 698

edits