«Մեքենական թարգմանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Մեքենական թարգմանությունը''' նորագույն տեխնոլոգիաների և համապատասխան ծրագրերի միջոցով որևէ լեզվի տեքստի թարգմանությունն է մեկ այլ լեզվի:
===Մեքենայական թարգմանության պատմությունը===
 
Մեքենայական թարգմանության ծննդյան թիվը համարում են 1947 թ. մարտը, երբ ծածկագրության մասնագետ Ուորեն Ուիվերը Նորբերտ Վիներին ուղղված իր նամակում առաջին անգամ դրեց մեքենական թարգմանության խնդիրը: Սակայն առաջին անգամ մեքենական թարգմանության գաղափարը առաջարկել են հայազգի ֆրանսիացի գյուտարար Գեորգի Արծրունին և նրանից անկախ սովետական գյուտարար Պ. Սմիրնով-Տրոյանսկին 1933թ.: Գեորգի Արծրունին արտոնագիր ստացավ իր ստեղծած ՙմեքենական ուղեղի՚ համար։ Թեև այդ սարքը կատարյալ չէր, բայց այն հաջողությամբ կարելի էր օգտագործել բառերի արագ թարգմանության, նախադասությունների մեջ բառերի ու բառակապակցությունների որոնման և նման այլ աշխատանքների համար։
Ուորեն Ուիվերը 1949 թ. մի շարք բանավեճերից հետո կազմեց հուշագիր, որտեղ տեսականորեն հիմնավորեց մեքենական թարգմանության համակարգերի ստեղծման հնարավորությունը։ Նրա գաղափարները հիմք դարձան մեքենական թարգմանության այնպիսի մոտեցման համար, որը հիմնված էր այսպես կոչված ՙինտերլինգվա՚ հայեցակարգի վրա, այսինքն՝ տեքստի իմաստի ներկայացումը անկախ լեզվից։
Տող 12 ⟶ 13՝
90-ականները աչքի են ընկնում անհատական օգտագործման համակարգիչների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բուռն զարգացմամբ, Internet ցանցի լայն օգտագործմամբ։ Այս ամենը հնարավոր դարձրեց մեքենական թարգմանության հետագա զարգացումը։ Ներկայումս մի քանի տասնյակ ընկերություններ ստեղծում են մեքենական թարգմանության առևտրային համակարգեր, որոնց թվում են՝ SYSTRAN, IBM, L&N, PROMT-ը:
70-ականներից սկսած Եվրոխորհուրդը իր գործունեության մեջ օգտագործում Է մեքենական թարգմանության SYSTRAN համակարգը, որը SYSTRAN Software Inc. ընկերության արտադրանքն Է։ Սա զգալիորեն բարելավվել Է, անհամեմատ աճել են արագագործությունը, բառարանների ծավալը, և ավելացել Է թարգմանվող լեզուների քանակը։ Այս համակարգի իրական ուժն Է արագ կատարել փաստաթղթի առաջին նախնական թարգմանությունը, որը հետագայում կարող Է խմբագրվել մասնագետ թարգմանչի կողմի։ Սա նախատեսված Է Եվրոխորհրդի օրենսդրական և վարչական փաստաթղթերը թարգմանելու համար։ 90-ականներին, երբ Եվրոխորհրդի ներքին Էլեկտրոնային փոստի համակարգը դարձավ ավելի հզոր, համակարգի հեղինակությունը սկսեց զգալիորեն աճել։ Մասնագետները գնահատում են Էլեկտրոնային փոստի պատվիրատուի մեկ հարցման թարգմանության արագությունը մոտավորապես 10 րոպե։ Համակարգը շարունակում է զարգանալ և ներառել Եվրոխորհրդին անդամակցող երկրների նոր լեզուներ՝ լեհերեն, չեխերեն և այլն։
====Մեքենայական թարգմանությունները Հայաստանում====
1960-ական թվականներին մեքենական թարգմանությունը սկսեց զարգանալ նաև Հայաստանում։ Երևանի պետական համալսարանում բացվեց մեքենական թարգմանության բաժին, որը մի քանի տարի բարձրորակ մասնագետներ պատրաստեց մեքենական թարգմանության ուղղությամբ։ Այդ բոլոր աշխատանքները տարվում էին տեխնիկական ու մաթեմատիկական ինստիտուտներում։ Նույն տարիներին պրոֆեսոր Վ. Գրիգորյանի ղեկավարությամբ աշխատանքներ տարվեցին ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի, ծրագրավորման և ավտոմատացման ինստիտուտում։ Այն ժամանակվա հաշվողական մեքենաները էապես տարբերվում էին ժամանակակից մեքենաներից, որն էլ, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ կատարվող աշխատանքների ծավալների ու արդյունավետության վրա։ Մեքենաները չափազանց մեծ էին ու թանկարժեք։ Դրանց տեղադրման համար պահանջվում էին հսկայական դահլիճներ, իսկ սպասարկման համար՝ բազմաթիվ ինժեներներ, ծրագրավորողներ և օպերատորներ, այս ամենից զատ մեքենաները բոլորովին հարմար չէին տեքստային ինֆորմացիա մշակելու համար, քանի որ գոյություն չուներ տեքստային ինֆորմացիա ներածելու և արտածելու հնարավորություն, տրամաբանական գործողությունների կատարման համար մշակված միջոցներ, այլ կոչված էին միայն ինժեներատեխնիկական ու մաթեմատիկական բնույթի խնդիրներ լուծելու համար։
Մեքենական թարգմանության առաջին սերնդի համակարգերում տեղադրված էին հաջորդական սկզբունքով աշխատող ալգորիթմներ։ Տեքստերը թարգմանվում էին առանձին նախադասություններով՝ հաշվի չառնելով դրանց միջև գոյություն ունեցող իմաստային կապերը։ Իսկ հաջորդ սերնդի համակարգերը ներառում էին ալգորիթմներ, որոնք իրականացնում էին նախադասության շարահյուսական վերլուծություն և համադրություն։