«Մեքենական թարգմանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
==ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ==
"Մեքենական թարգմանությունը" նորագույն տեխնոլոգիաների և համապատասխան ծրագրերի միջոցով որևէ լեզվի տեքստի թարգմանությունն է մեկ այլ լեզվի:
Մեքենական թարգմանության ծննդյան թիվը համարում են 1947 թ. մարտը, երբ ծածկագրության մասնագետ Ուորեն Ուիվերը Նորբերտ Վիներին ուղղված իր նամակում առաջին անգամ դրեց մեքենական թարգմանության խնդիրը:
Սակայն առաջին անգամ մեքենական թարգմանության գաղափարը առաջարկել են հայազգի ֆրանսիացի գյուտարար Գեորգի Արծրունին և նրանից անկախ սովետական գյուտարար Պ. Սմիրնով-Տրոյանսկին 1933թ.: Գեորգի Արծրունին արտոնագիր ստացավ իր ստեղծած ՙմեքենական ուղեղի՚ համար։ Թեև այդ սարքը կատարյալ չէր, բայց այն հաջողությամբ կարելի էր օգտագործել բառերի արագ թարգմանության, նախադասությունների մեջ բառերի ու բառակապակցությունների որոնման և նման այլ աշխատանքների համար։
Ուորեն Ուիվերը 1949 թ. մի շարք բանավեճերից հետո կազմեց հուշագիր, որտեղ տեսականորեն հիմնավորեց մեքենական թարգմանության համակարգերի ստեղծման հնարավորությունը։ Նրա գաղափարները հիմք դարձան մեքենական թարգմանության այնպիսի մոտեցման համար, որը հիմնված էր այսպես կոչված ՙինտերլինգվա՚ հայեցակարգի վրա, այսինքն՝ տեքստի իմաստի ներկայացումը անկախ լեզվից։
Անանուն մասնակից