«Շամքոր (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 77.
Շամքորը հայտնի է առնվազն 5րդ դարից: Պատմականորեն այն գտնվում էր [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] [[Ուտիք]] աշխարհի [[Շակաշեն]] գավառի կազմում: Թեև Շամքորը ի սկզբանե հայաբնակ քաղաք էր (և մնաց այդպիսին մինչև ուշ միջնադար), պատմության ընթացքում այն բազմիցս անգամ ասպատակվել է [[սկյութեր]]ի, [[ալաններ]]ի և այլ լեռնացիների կողմից, որոնց մի մասը բնակություն էր հաստատել քաղաքում կամ հարակից տարածքներում: Արաբական արշավանքի ժամանակ, 652 թ. Շամքորը գրավեցին [[արաբներ]]ը. քաղաքը հայտնվեց [[Շեդդադյաններ]]ի արաբական տիրապետության ներքո:
 
1195 թ. հայ-վրացական միացյալ բանակը՝ [[Զաքարյաններ]] և [[Վահրամյաններ]] իշխանների հրամանատարության ներքո, ազատագրեց Շամքորը: Քաղաքը միացվեց [[Գագ]]ի [[Վահրամյաններ]]ի (Վահրամյան-Գագեցի) հայոց իշխանությանը: Շամքորում տեղակայվեց [[Վահրամյաններ]]ի իշխանության մաքսատուն-կամուրջը, որը հայտնի է [[Դրունք Հայոց]] անվանմամբ:
 
Շամքորը մնաց կազմում մնաց [[Վահրամյաններ]]ի իշխանության կազմում մինչև թաթար-մոնղոլների 13-րդ դարի ավերիչ արշավանքները [[Հայքի]] վրա: Թաթար-մոնղոլների կոտորածից ու թալանից հետո, Շամքորը կորցրեց իր նախքին փառքը և դարցավ պրովինցիալ ավան: