«Սուեզի ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{wikify}}
 
== Պատմություն==
--[[Մասնակից:Ar159ar753ar|Ar159ar753ar]] ([[Մասնակցի քննարկում:Ar159ar753ar|քննարկում]]) 15:32, 13 Նոյեմբերի 2012 (UTC)Հեղափոխությունից հետո Եգիպտոսի կառավարությունը որոշում էր ընդունել Նեղոսի վրա` Ասուանի մոտ, վիթխարի ամբարտակ կառուցելու մասին: Այն պետք է նպաստեր ոռոգելի հողատարածքների կտրուկ ընդարձակմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև զարգացող արդյունաբերության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրությանը: Ասուանի ամբարտակաը ապահովելու էր ամբողջ Եգիպտոսի տնտեսական առաջընթացը և տնտեսական բարեփոխումների համալիր ծրագրերի իրականացումը:
Այս հսկայական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էին վիթխարի ֆինանսական միջոցներ, որոնցից զուրկ էր Եգիպտոսը: Եգիպտական կառավարությունը դիմեց ԱՄՆ-ի և Անգլիայի կառավարություններին: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը հայտնեց, որ պատրաստ է Եգիպտոսին տրամանադրել 200մլն ԱՄՆ դոլար վարկ ամբարտակի կառուցման առաջի փուլի համար : Եվս 70 մլն ԱՄՆ դոլար համաձայնեցին տրամադրել ԱՄՆ-ն և Անգլիան: Սակայն ԱՄՆ-ն, Անգլիան և Վերակառուցման և զարգացման բանկը հենց այնպես չէին տրամադրում այս գումարը: Նրանք դրա դիմաց Եգիպտոսից երաշխիքներ էին պահանջում, որ նա կապված կմնա Արևմուտքի հետ և չի փորձի նայել խորհրդային բլոկի կողմը: Բացի այդ, նրանք երաշխիքներ էին ուզում, որ Կահիրեն կմիանա Բաղդադի ռազմական պակտին, որը Եգիպտոսում համարում էին հետադիմաական վարչակարգերի ագրեսիվ խմբավորում և վճռականորեն մերժում էին նրան միանալ: Համոզվելով, որ իրեն չի հաջողվի փոխել Եգիպտոսի դիրքորոշումը` ԱՄՆ-ն պաշտոնապես տեղեկացրեց Եգիպտոսին, որ հրաժարվում են նրան տրամադրել խոստացած 270 մլն վարկը: Սակայն Եգիպտոսի կառավարությունը Գամալ Աբդել Նասերի գլխավորությամբ չվհատվեց և ի պատասխան Արևմուտքի այս որոշման` 1956թ. հուլիսի 26-ին դիմեց անսպասելի քայլի. ազգայնացրեց Սուեզի ջրանցքի ընկերությունը: Նախատեսվում էր նրանից ստացվող եկամուտներն ուղղել Նեղոս գետի վրա Ասուանի ամբարտակի կառուցմանը, ինչպես նաև այլ տնտեսական ծրագրերի իրականացմանը: Ընդ որում` հայտարարվեց, որ բաժնետերերը համապատասխան փոխհատուցում կստանան, իսկ Եգիպտոսը կհետևի 1888թ. Կոստանդնուպոլսի միջազգային համաձայնագրի պայմաններին և կապահովի ջրանցքով ազատ երթևեկություն: Այս քայլը աջակցություն գտավ Արաբական երկրների լիգայի կողմից, աֆրիկյան և սովետական երկրների կողմից: Սակայն ջրանցքի ազգայնացումը լուրջ վնաս հասցրեց Անգլիայի և Ֆրանսիայի շահերին: Ուստի պատահական չէ, որ դրանից հետո Անգլիան և Ֆրանսիան փորձեցին զանազան միջոցներով ճնշում գործադրել , անգամ սպառնալ Եգիպտոսին: Համոզվելով, որ Եգիպտոսի կառավարությունը որոշումը չի փոխի, նրանք սկսեցին բացահայտ պատրաստվել Եգիպտոսի վրա հարձակվելուն:
1956թ. օգոստոսի 16-ին Լոնդոնում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց խորհրդաժողով, որում քննարկվելու էր Սուեզի հարցը: Նրանում մասնակցում էին 22 երկիր: Խորհրդաժողովի ժամանակ առաջ քաշվեց երկու ծրագիր` հնդկական և ամերիկյան: Հնդկական ծրագիրը, որում նախատեսվում էր Եգիպտոսի կողմից Սուեզի ջրանցքի հսկողության իրականացում, աջակցվում էր ԽՍՀՄ-ի, Ինդոնեզիայի և Ցեյլոնի պատվիրակությունների կողմից: Ամերիկյան պատվիրակության ղեկավար Ջոն Դալլեսը իր ծրագրում առաջ էր քաշում ջրանցքի <<Միջազգային կառավարման>> տարբերակը, որը փաստորեն նշանակում էր Սուեզի ջրանցքի նախկին վիճակի վերականգնում այլ պիտակի տակ: Դալլեսի ծրագիրը ստացավ ժողովի 18 մասնակիցների աջակցությունը: Թուրքիայի ներկայացուցիչը հայտարարեց. <<Մենք կարծում ենք, որ Դալլեսի նախագիծը հանդիսանում է դրական հիմք Սուեզի ճգնաժամի խնդիրը լուծելու համար>>: