«Սուեզի ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
<gallery>
Պատկեր:Example.jpg|Նկարագրություն1
Պատկեր:Example.jpg|Նկարագրություն2
</gallery>
Հեղափոխությունից հետո Եգիպտոսի կառավարությունը որոշում էր ընդունել Նեղոսի վրա` Ասուանի մոտ, վիթխարի ամբարտակ կառուցելու մասին: Այն պետք է նպաստեր ոռոգելի հողատարածքների կտրուկ ընդարձակմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև զարգացող արդյունաբերության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրությանը: Ասուանի ամբարտակաը ապահովելու էր ամբողջ Եգիպտոսի տնտեսական առաջընթացը և տնտեսական բարեփոխումների համալիր ծրագրերի իրականացումը:
Այս հսկայական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էին վիթխարի ֆինանսական միջոցներ, որոնցից զուրկ էր Եգիպտոսը: Եգիպտական կառավարությունը դիմեց ԱՄՆ-ի և Անգլիայի կառավարություններին: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը հայտնեց, որ պատրաստ է Եգիպտոսին տրամանադրել 200մլն ԱՄՆ դոլար վարկ ամբարտակի կառուցման առաջի փուլի համար : Եվս 70 մլն ԱՄՆ դոլար համաձայնեցին տրամադրել ԱՄՆ-ն և Անգլիան: Սակայն ԱՄՆ-ն, Անգլիան և Վերակառուցման և զարգացման բանկը հենց այնպես չէին տրամադրում այս գումարը: Նրանք դրա դիմաց Եգիպտոսից երաշխիքներ էին պահանջում, որ նա կապված կմնա Արևմուտքի հետ և չի փորձի նայել խորհրդային բլոկի կողմը: Բացի այդ, նրանք երաշխիքներ էին ուզում, որ Կահիրեն կմիանա Բաղդադի ռազմական պակտին, որը Եգիպտոսում համարում էին հետադիմաական վարչակարգերի ագրեսիվ խմբավորում և վճռականորեն մերժում էին նրան միանալ: Համոզվելով, որ իրեն չի հաջողվի փոխել Եգիպտոսի դիրքորոշումը` ԱՄՆ-ն պաշտոնապես տեղեկացրեց Եգիպտոսին, որ հրաժարվում են նրան տրամադրել խոստացած 270 մլն վարկը: Սակայն Եգիպտոսի կառավարությունը Գամալ Աբդել Նասերի գլխավորությամբ չվհատվեց և ի պատասխան Արևմուտքի այս որոշման` 1956թ. հուլիսի 26-ին դիմեց անսպասելի քայլի. ազգայնացրեց Սուեզի ջրանցքի ընկերությունը: Նախատեսվում էր նրանից ստացվող եկամուտներն ուղղել Նեղոս գետի վրա Ասուանի ամբարտակի կառուցմանը, ինչպես նաև այլ տնտեսական ծրագրերի իրականացմանը: Ընդ որում` հայտարարվեց, որ բաժնետերերը համապատասխան փոխհատուցում կստանան, իսկ Եգիպտոսը կհետևի 1888թ. Կոստանդնուպոլսի միջազգային համաձայնագրի պայմաններին և կապահովի ջրանցքով ազատ երթևեկություն: Այս քայլը աջակցություն գտավ Արաբական երկրների լիգայի կողմից, աֆրիկյան և սովետական երկրների կողմից: Սակայն ջրանցքի ազգայնացումը լուրջ վնաս հասցրեց Անգլիայի և Ֆրանսիայի շահերին: Ուստի պատահական չէ, որ դրանից հետո Անգլիան և Ֆրանսիան փորձեցին զանազան միջոցներով ճնշում գործադրել , անգամ սպառնալ Եգիպտոսին: Համոզվելով, որ Եգիպտոսի կառավարությունը որոշումը չի փոխի, նրանք սկսեցին բացահայտ պատրաստվել Եգիպտոսի վրա հարձակվելուն: