«Հայաստանի Հանրապետության ջրագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ERJANIK տեղափոխեց էջը «Jragrutyun»-ից «ՀՀ ջրագրություն»
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
Ջրագրությունը։ ՀՀ գետերը պատկանում են Արաքսի (ՀՀ տարածքի 76,4 %-ը) և Կուրի (23,6 %-ը) ավազաններին։ Հանրապետությունում կա 9480 գետ և գետակ, որից 9100-ը՝ մինչև 10 կմ, 318-ը՝ 10-25 կմ, 57-ը՝ 26_100 կմ, 5-ը (Արաքս, Ախուրյան, Դեբեդ, Հրազդան, Որոտան)՝ մինչև 200 կմ երկարությամբ։ Գետային ցանցի միջին խտությունը 0,31 կմ/կմ 2 է։ Ջրագր․ ցանցն առավել խիտ է ծալքաբեկորային լեռների շրջանում, նոսր՝ հրաբխ․ բարձրավանդակում։ Գետերի սնումը խառն է՝ ստորգետնյա, հալոցքային և անձրևային։ Սնման ամենակարևոր բաղադրիչը ստորգետնյա ջրերն են (30_50 %)։ Գետերի ջրերի տարեկան միջին ծախսը մոտ 220 մ 3/վրկ է։ Առավել ջրառատ են Ձորագետ, Աղստև, Մարմարիկ, Վարդենիս, Արգիճի, Որոտան, Ողջի գետերի վերին հոսանքները։ Մեծամորից բացի մյուս գետերի ռեժիմը սեզոնային ու անհավասարաչափ է։ Հորդացումներ լինում են ապրիլ-հունիսին և աշնանը։ Գետերի մեծ մասը լեռնային բնույթի է։ Որոշ գետեր հովտի տարբեր մասերում ունեն հարթավայրային բնույթ (Դեբեդ, Աղստև, Ազատ ևն)։ Գետաջրերը հիդրոկարբոնատային են (թույլ ու միջին հանքայնացմամբ)։ Սևանա լճի և Մեծամոր գետի ջրերի աղիությունը համապատասխանաբար 700_725 մգ/լ և 500_520 մգ/լ է։ Գետաջրերի մեջ լուծված նյութերի տարեկան հոսքը 1,3 մլն տ է (0,4 մլն տ՝ Կուրի, 0,9 մլն տ Արաքսի ավազանում), կախութային նյութերինը՝ 2 մլն տ (0,8 մլն տ՝ Կուրի, 1,2 մլն տ Արաքսի ավազանում)։
 
ՀՀ խոշոր գետը Արաքսն է, որը հոսում է հանրապետության հետ Թուրքիայի (150 կմ) ու Իրանի (40 կմ) սահմաններով։ Արաքսի ավազանին են պատկանում Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ, Վեդի, Արփա, Որոտան, Ողջի, Մեղրի, Ծավ, Մալև, Շվանիձոր և այլ գետեր՝ իրենց համակարգերով։ Արաքսի ավազանում տեղական, բայց ուրույն նշանակություն ունեն Սևանա լիճը և դրա մեջ թափվող գետերն ու գետակները, որոնցից առավել ջրառատ են Արգիճին, Մասրիկը, Գավառագետը, Վարդենիսը։ Կուրի ավազանին են պատկանում Դեբեդը (Փամբակ ու Ձորագետ կազմարարներով), Աղստևը, Հախումը, Տավուշը, Խնձորուտը, Ոսկեպարը ևն։