«Կուրսկի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 34.
 
== Առաջին փուլ ==
Օռլովա-կուրսկյան ուղղությամբ(կենտրոնական ռազմաճակատ) գերմանական բանակները հասցրեցին 3 հարված 40 կմ շրջագծով: Գլխավոր հարվածի ուղղությամբ թշնամին կենտրոնացրել էր 500 տանկ: Առաջինը հարձակման անցան «վագրները» 10-15 ավտոմեքենաներով: Նրանց ուղեկցում էին գրոհային հրանոթներ «ֆերդինանտները»: Նրանից հետո որոշ ժամանակ անց շարժվեցին 50-100 միջին չափերի տանկեր: Ռազմական կանոնավոր տանկային շարքերին ուղեկցում էր հրետանին: Օրվա մեջ 4 անգամ գերմանական բանակները փորձում էին ճեղքել խորհրդային պաշտպանությունը, սակայն ստիպված նահանջում էին: Մարտերը 2 կողմերից էլ ընդունում էր ծանր և դժվար բնույթ: Հուլիսի 11-ից գերմանացիները, տալով հսկայական կորուստներ և չստանալով հաջողություն, դադարեցրեցին հարձակումները: Սակայն 6 օր հարձակումների արդյունքում թշնամում հաջողվեց խորանալ Կենտրոնակն ճակատի մեջ 6-12կմ12 կմ: Ունենալով հրաման ուժեղ դիմադրությամբ թուլացնել թշնամու ուժերը և կտրել հարձակումները՝ Կենտրոնական ռազմաճակատը կատարեց դա` առանց Ստավկայի ռեսուրսների օգտագործելու:
Բելգորոդ-Կուրսկ ուղղությամբ (Վորոնեժյան ռազմաճակատ) թշնամին հասցրեց հարվածներ Օբոյան և Կորոչու ուղղություններով: [[1943]] թվականի [[հուլիսի 5]]-ին արդեն «Հարավ» խմբավորման հրամանատար Մանշտեյնը մտցրեց մարտերի մեջ իր ուժերի մեծ մասը(մարտերին մասնակցում էին 700 գերմանական տանկեր): Եվ դրանով հանդերձ ահռելի կորուստների գնով թշնամուն հաջողվեց 2 օրվա ընթացքում սկզբում գլխավոր (առավել ամրացված), իսկ հուլիսի 7-ին պաշտպանության 2-րդ գծերը կտրել և խորանալ Օբոյանյան ուղղությամբ 10-18 կմ: Հուլիսի 9-11-ը թշնամին շարունակում էր հիասթափված փորձեր կատարել Կուրսկ դուրս գալու համար: Ճեղքվածքի վտանգը չեզոքացնելու համար Ստավկան Վասիլևսկու խորհրդով ուժեղացրեց Վորոնեժյան ռազմաճակատը՝ իր պահեստային ուժերով (սկզբում 2 տանկային կորպուսներով, ապա ընդհանուր զորքերով և տանկային բանակներով): Ցամաքային զորքերին մեծ օգնություն էին ցույց տալիս գրոհային ինքնաթիռները:
[[Հուլիսի 10]]-ին մարտերի ամենաթեժ պահին [[Սիցիլիա]] կղզում իջեցվեց անգլո-ամերիկյան մեծ դեսանտ: Հիտլերը, իմանալով այդ մասին, հայտարարեց, որ «Ցիտադել» գործողությունը միևնույնն է շարունակվելու է: Կրիտիկական պահը դարձավ հուլիսի 12-ը. Պրոխորովկա շրջանում տեղի ունեցավ մեծ տանկային մարտեր, որում ըմդհանուր առմամբ մասնակցեցին 1100 տանկեր և ինքնագնաց հրանոթներ: 2 կողմերն էլ կրեցին ծանր կորուստներ: Հուլիսի 13-15-ը թշնամին շարունակում էր հարձակվել առանձին ուղղություններով, սակայն [[հուլիսի 17]]-ին Հիտլերը որոշեց դադարեցնել «Ցիտադել» գործողությունը, պատճառաբանելով այն խորհրդայն զորքերի հակահարձակմամբ՝ 2-րդ տանկային բանակի կողմից, պահեստային ուժերի բացակայությամբ, անգլո-ամերիկյան բանակների գործողություններով Սիցիլիայում: Գերմանական ծրագիրը ջախջախել խորհրդային զորքերին Կուրսկում չհաջողվեց: