«Մանավազյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Մանավազյաններ''', նախարարական տոհմ Արշակունյաց Հայաստանում։ Մանավազյանների ժառանգական կալվածքն էր...
(Տարբերություն չկա)

10:19, 17 Նոյեմբերի 2007-ի տարբերակ

Մանավազյաններ, նախարարական տոհմ Արշակունյաց Հայաստանում։ Մանավազյանների ժառանգական կալվածքն էր Հայքի գավառը՝ Մանավազակերտ կենտրոնով։ Ըստ ավանդության,Մանավազյանները կոչվել են Հայկ Նահապետի որդի Մանավազ նախնու անունով։ 330-ական թթ. Մանավազյանների անհաշտ կռիվներ են մղել իրենց ազգակից իշխանական տոհմերի՝ Բզնունիների ու Որդունիների դեմ։ Չկարողանալով հաշտեցնել կռվող կողմերին՝ Խոսրով Բ Կոտակ թագավորի հրամանով սպարապետ Վաչե Մամիկոնյանը ոչնչացրել է նրանց և բռնագրավել տիրույթները։ Հայք գավառը տրվել է Աղբիանոսյանների եպիսկոպոսական տոհմին։