«Ռուսա Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
Թեյշենաինիի հրկիզումից և կործանումից հետո կյանքն այլևս չի վերականգնվել քաղաքում: Այն աստիճանաբար ամայացել ու անապատացել է, ինչպես Ուրարտուի շատ բերդ-ամրոցներում` մինչև հնագետի բրիչի 1-ին հարվածը, որի շնորհիվ մեր առաջ բացվում են Ուրարտուի և նրա հյուսիսային սահմանները պահող-հսկող Թեյշեբաինի ամրոցի պատմության փառավոր էջերը: Միջնաբերդի և նրա շուրջը տարածվող քաղաքի պեղումները մեկընդմիշտ պարզեցին ուրարտական հզոր թագավորներից մեկի` Ռուսա Բ-ի կողմից հիմնադրված և տնտեսական ու ռազմական մեծ վերելք ապրած Թեյշեբաինի քաղաքի պատմությունը: Մ.թ.ա. 714թ. ասսուրական թագավոր Սարգոն Բ-ի դեպի Ուրարտու կատարած ավերիչ արշավանքներից ու երկիրը ամայացնելուց հետո, ուրարտական թագավորներ Արգիշտի Բ-ն ու նրա հաջորդը` Ռուսա Բ-ն մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի վերականգնեն պետության հզորությունը և քաղաքական անկախությունը: Նրանք երկրում ծավալում են ամրոցների, քաղաքների, ռազմակայանների և ջրանցքների շինարարություն: Մյուս կողմից դաշնակիցներ են գտնում հյուսիսային ցեղերի մոտ, որոնք անհրաժեշտության պահին պետք է զինակցեին ուրարտացիներին Ասորեստանի դեմ մղած դարավոր պայքարում:
Թեյշեբաինի քաղաքի գոյությունը սակայն երկար չի տևում: Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վերջնական կործանումից հետո (մ.թ.ա. 605թ.) Ուրարտական պետությունը ենթարկվում է կործանիչ արշվանքների միդիացիների և բաբելոնացիների կողմից: Մինչև XXդ. 1-ին կեսը գրեթե ոչինչ հայտնի չէր Թեյշեբաինիի մասին: Միայն Էջմիածնի կաթողիկոսարանի արխիվում էր պահպանվել “Կավակերտ” անվամբ մի փոքրիկ ժամատուն այդ վայրում, որը սակայն հետագայում ավերվել էր: Հրազդանի կիրճի երկրաբանական կառուցվածքների ուսումնասիրությունների ժամանակ 1936թ. ռուս երկրաբան Ա. Դեմյոխինը գտնում է հղկված բազալտի կտոր, որի վրա եղել է սեպագիր արձանագրության մի հատված: Այդ պատառիկի ուսումնասիրությունից պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. VII դարին և հիշատակում է ուրարտական թագավոր` Արգիշտիի որդի Ռուսայի անունը: Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները սկսվեցին 1939թ.` Հայաստանի Գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) և Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Պետական Էրմիտաժի հնագիտական արշավախմբերի կողմից:
 
[[ca:Rusa II]]
[[de:Rusa II.]]
[[en:Rusa II]]
[[eo:Rusa la 2-a]]
[[fr:Rusa II]]
[[hu:II. Rusza]]
[[ja:ルサ2世]]
[[ko:루사스 2세]]
[[nl:Rusa II]]
[[pl:Rusa II]]
[[ru:Руса II]]
[[sh:Rusa II]]
[[tr:II. Rusa]]
[[uk:Руса II]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռուսա_Բ» էջից