«Պահանջարկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տեքստի լրացում և տեղեկության թարմեցում
չNo edit summary
 
Տող 1.
'''Պահանջարկ''', [[ապրանքԱպրանք (տնտեսագիտություն)|ապրանքների]]ների ու [[ծառայություն]]ների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ [[գին|գնով]]։ Պահանջարկի չափերը որոշվում են գնորդների վճարունակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։ Պահանջարկը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր սպառող որքան է ծախսում այս կամ այն ապրանքների ձեռք բերման համար այդ պահին գործող գներով և որքան կծախսեր, եթե գները բարձրանային կամ իջնեին։ Պահանջարկի և գնի միջև նման փոխկապվածությունը ցույց է տալիս, որ եթե գները բարձր են, սպառողները համեմատաբար քիչ են գնում, կամ հակառակը։ Տարբերում են բնակչության կամ անձնական (անհատական) և արտադրողների կամ արտադրական (արտադրողական)։ Պահանջարկի առաջին օբյեկտ են ժողովրդական սպառման ապրանքներն ու անձնական սպառման համար օգտագործվող ծառայությունները, երկրորդի՝ արտադրողական սպառման պրոցեսում կիրառվող արտադրության միջոցները։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է գնով։ Այդ մեծության վրա ազդում են գնային և ոչ գնային գործոններ։ Քանի որ շուկայում գներն անընդհատ փոփոխվում են, սպառողները գերադասում են ցածր գնով շատ գնել, գների բարձրացման մտավախությունով։ Պահանջարկը հասարակության ամբողջ պահանջմունքը չէ, այլ միայն բավարարման ենթակա, դրամական միջոցներով ապահովված ապրանքային զանգվածի պահանջմունքը։
 
Ապրանքների նկատմամբ պահանջարկը միշտ ավելի բարձր է, քան եկամուտները, նույնիսկ այն սպառողները, որոնք ունեն բավականին մեծ գնողունակություն, չեն կարող գնել այն ամենը, ինչը կցանկանային։ Այսպիսով բոլորն ստիպված են ընտրություն կատարել, որպեսզի սահմանափակ եկամուտների հնարավորությունների սահմանում բավարարեն իրենց պահանջմունքները։ Ցանկացած սպառող կատարում է ուղղորդված ընտրություն այլընտրանքներից մեկի ընտրության ուղղորդված ընտրություն, և այդ ընտրության հիմնական շարժառիթը դառնում է գինը։ Ըստ տնտեսական հիմնադրույթի` ապրանքներից մեկի գնի աճը հանգեցնում է այդ ապրանքի ընտրության հավանականության նվազմանը։ Հետևաբար այս կամ այն ապրանքի պահանջարկի ծավալը ապրանքի այն առավելագույն քանակն է, որ ցանկանում է գնել անհատ սպառողը, մարդկանց խումբը, կամ ամբողջ հասարակությունը տվյալ ժամանակահատվածում։
 
== Պահանջարկի վրա ազդող գործոններ ==
=== Գնային ===
Ապրանքի շուկայական գնի և այն քանակության միջև, որի նկատմամբ ներկայացվում է պահանջարկ, գոյություն ունի փոխհարաբերակցություն։ Քանակային արտահայտությամբ՝ ապրանքների պահանջարկը փոխվում է տվյալ ապրանքի գնին հակադարձ համեմատական։ Ապրանքի բարձր գինը սահմանափակում է դրա պահանջարկը, իսկ գնի իջեցումը առաջ է բերում պահանջարկի ավելացում։ Մյուս գործոնների անփոփոխ լինելու դեպքում գներն իջնում են, ապա պահանջարկն աճում է և հակառակը. գների բարձրացումն առաջ է բերում պահանջարկի քանակական նվազում։
 
Պահանջարկի մեծությունը փոփոխվում է այն ժամանակ, երբ փոփոխական է միայն տվյալ ապրանքի գինը, իսկ պահանջարկը փոփոխվում է այն ժամանակ, երբ փոփոխվում են ոչ գնային գործոնները։
գնային գործոնները։
 
=== Ոչ գնային ===
==== Բնակչության եկամուտներ ====
Որպես կանոն,` [[եկամուտ]]ների ավելացման դեպքում մեծանում է թանկ, որակյալ ապրանքների պահանջարկը։ Այն ապրանքները, որոնց պահանջարկը եկամուտների աճին զուգընթաց աճում է, անվանում են բարձր մակարդակի կամ նորմալ ապրանքներ։ Դրա հետ մեկտեղ, գոյություն ունեն այնպիսի ապրանքներ, որոնց սպառումը եկամուտների ավելացմանը զուգընթաց նվազում է։ Սրանք անվանվում են ցածր կարգի ապրանքներ, որոնց պահանջարկը եկամուտների ավելացման դեպքում փոխվում է հակառակ ուղղությամբ՝ եկամտի ավելացման դեպքում դրանց սպառումը նվազում է, և հակառակը։
 
==== Փոխարինող և փոխլրացնող ապրանքների պահանջարկը և գին ====