«Հանրային կապեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ (PR)''' Հանրային կապերը մասնագիտություն է, որի հիմնական նպատակը հասարակության կողմի...
 
No edit summary
Տող 1.
'''ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ (PR)'''
 
'''Հանրային կապերը''' (անգլ. public relations )մասնագիտություն է, որի հիմնական նպատակը հասարակության կողմից կառույցի նկատմամբ վստահության ձեռք բերման, հետևաբար նաև լավ հեղինակության ձևավորման տեխնոլոգիաներ մշակելը և իրականացնելն է:
Գիտական աշխատանքներում ՙտեխնոլոգիան՚[[2|տեխնոլոգիան]] սահմանվում է այսպես. ՙՏեխնոլոգիան (հունարեն texne-մշակույթ, հմտություն և logos-գիտություն) նպատակաուղղված, հաջորդական, ի սկզբանե էֆեկտիվ գործողությունների ամբողջություն է, որոնք կոչված են հասնելու առաջադրված դրական արդյունքներին՚:
Հանրային կապերի ոլորտում ևս տեխնոլոգիան առաջադրված նպատակին հասնելու համար իրականցվող որոշակի գործողությունների ամբողջություն է: ՙԱյդ գործողությունները հիմնականում բաղկացած են 4 տարբեր, բայց իրար հետ փոխկապակցված մասերից.
1.վերլուծություն, հետազոտություն, խնդրի գիտակցում
Տող 9.
4.արդյունքների հետազոտում, գնահատական և հնարավոր
վերամշակումներ:
Այս 4 մասերը հաճախ անվանում են '''RACE''', որը հետևյալ բառերի հապավումն է` '''Research''' (հետազոտում), '''Action''' (գործողություն), '''Communication''' (հաղորդակցություն), '''Evaluation''' (գնահատական)՚:
 
Հանրային կապեր (PR) երևույթն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության հետ: Այն երկրները, որտեղ դեմոկրատիան ավելի բարձր մակարդակի վրա է, հանրության հետ փոխադարձ կապի անհրաժեշտությունն ավելի շատ է կարևորվում: Պատճառն այն է, որ այդպիսի պայմաններում բոլոր կառույցները` պետական, մասնավոր, ստիպված են հարգելու հանրության իրավունքները, պայքարելու նրանց վստահության համար, քանի որ իրենց գործունեության հաջողությունը պայմանավորված է հանրային կարծիքով: ՙԺողովրդավարական երկրներում հանրային կարծիքն ազդում է երկրի քաղաքականության, օրենսդրական, տնտեսական գործընթացների, քաղաքական կուսակցությունների վարքագծի, անգամ մշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման վրա՚:
Շուկայական հարաբերությունների հաստատումը ևս նպաստեց, որպեսզի կարևորվի հանրային կապերի դերը: Մրցակցության պայմաններում ընկերություններից յուրաքանչյուրը ձգտում է դեպի իրեն գրավել սպառողներին, ձեռք բերել նրանց վստահությունը, դրական իմիջ ձևավորել:
Թեև Հայաստանում հանրային կապերը դեռևս կարճ պատմություն ունի, սակայն, որպես գործունեության ինքնուրույն ճյուղ, այն վերաբերում է 20-րդ դարի սկզբին:
ՙPR-ի առաջին բյուրոն ստեղծվել է '''1912թ.-ին''' ամերիկյան հեռախոսահեռագրային միավորմանն առընթեր: 1918թ.-ին PR-ի դասընթացներն առաջին անգամ ընդգրկվեցին Իլլինոյս նահանգի ուսումնական ծրագրում: 1923թ.-ին
1923թ.-ին '''Է. Բերնեյսը''' հրատարակեց PR -ի մասին առաջին գիրքը` ՙԲյուրեղացնելով հասարակական կարծիքը՚:
Արդեն 1930թ.-ին ԱՄՆ-ում հանրային կապերը ձևավորվեցին որպես կառավարման հատուկ գործառույթ՚:
==Հանրային կապերի սահմանումները==
PR-ի բազմաթիվ սահմանումներ կան. հանրային կապերի մասնագետներից յուրաքանչյուրն իր սահմանումն է ներկայացնում: Սակայն դրանց բոլորի հիմնական գաղափարը գրեթե նույնն է: Ոլորտի հայտնի մասնագետ Սեմ Բլեկի սահմանումը հետևյալն է. ՙԴա փոխըմբռնման միջոցով ներդաշնակության ձեռքբերման մշակույթ և գիտություն է, որը հիմնված է ճշմարտության և բացարձակ տեղեկատվության վրա՚
1948թ.-ին Մեծ Բրիտանիայում հիմնադրված հանրային հարաբերությունների ինստիտուտը հետևյալ սահմանումն է տալիս. ՙՀանրային կապերը պլանավորված, երկարատև աշխատանք է, որն ուղղված է հանրության և կազմակերպության միջև փոխադարձ կապի, բարիդրացիական հարաբերությունների ստեղծմանն ու պահպանմանը՚
Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել ՙհանրություն՚ հասկացությանը: ՙՀանրությունն այն զանգվածն է, որի հետ տվյալ կազմակերպությունն առնչվում է ինչպես ներսում ( ծառայողներ, աշխատակիցներ, ներդրողներ, բաժնետերեր) , այնպես էլ նրա շրջանակից դուրս (ընտրողներ, տեղացի բնակիչներ, պատվիրատուներ, գնորդներ, շահառուներ)՚:
==Հանրային կապերը և ԶԼՄ-ները==
Հաղորդակցության և ծրագրերի իրականացման փուլում PR-ը սերտ համագործակցում է ԶԼՄ-ների հետ, քանի որ հիմնականում դրանց միջոցով է հանրության հետ հաղորդակցություն իրականացվում: Այստեղ կարևոր է ընդգծել այն միտքը, որ շատերը, հանրային կապեր ասելով, հասկանում են միայն ԶԼՄ-ների հետ կապը: Այնինչ, դա գործունեության ընդամենը մի մասն է:
ԶԼՄ-ների միջոցով հնարավոր է դառնում երկխոսություն ապահովել կառույցի և հանրության միջև, որի ընթացքում պարզ է դառնում, թե ինչ պահանջներ ունի հանրությունը, ինչ քայլեր ձեռնարկել վերջինիս գոհացնելու համար: Սա բխում է թե հանրության, թե կառույցի շահերից: Առաջինը ներկայացնելով ճշմարիտ և ամբողջական տեղեկատվություն գործունեության, ծրագրերի, խնդիրների մասին ` կարելի է խուսափել անցանկալի, հեղինակությանը վնասող տեղեկատվությունից: Այս դեպքում հանրությունը, որը միշտ այլընտրանք ունի, սկսում է վստահել:
Հաճախ այն ընկերությունները, ովքեր հաշվի չեն առնում հանրության պահանջները, կարծիքը, նրանց հետ չեն փոխհամաձայնեցնում իրենց քայլերը, այլ փորձում են պարտադրել իրենց ծառայությունները, կարճ կյանք են ունենում: Այս ընկերությունները չեն կարողանում հաղթահարել դժվարությունները, ճգնաժամը, քանի որ չունեն լավ հեղինակություն, որը հանրային կապերի միջոցով է ձևավորվում: Հայաստանյան իրականության մեջ այդպիսի օրինակ էր ՙԱրմենտել՚ ընկերությունը, որը, չկարողանալով փոխել իր վատ հեղինակությունը, փոխեց իր անվանումը (ՙԲիլայն՚):
ՙՀեղինակությունը ընկերության արժանիքների և թերությունների մասին ընդհանուր գնահատականը, կարծիքն է: Ի տարբերություն իմիջի, որը մենք, կարելի է ասել, արհեստականորեն ենք ստեղծում, հեղինակությունը ձևավորվում է ռեալ փաստերի և գործողությունների հիման վրա: Հեղինակությունը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական: Լավ հեղինակությունը լրացուցիչ ֆինանսական հոսքերի ձևավորման հիմք է հանդիսանում: Հեղինակության կառավարումը երկարատև և մշտական պրոցես է, որը ուղղված է ոչ թե այժմրոպեական շահ ունենալուն, այլ ընկերության ապագային՚:
==PR-ը և հարակից մասնագիտությունները:==
PR-ը հաճախ Հաճախ շփոթում են դրան շատ մոտ ժամանակակից այլ մասնագիտությունների հետ, ինչպիսիք են բրենդինգը, գովազդը, մարքեթինգը, իմիջմեյքինգը, փաբլիսիթին, սփիչռայթինգը, լոբբիստական աշխատանքը և այլն: Մասնագետների մեծ մասը սրանք համարում է առանձին մասնագիտություններ: Սակայն ոլորտի հայտնի ռուս մասնագետ Վադիմ Կուզնեցովը գտնում է, որ վերոնշյալ մասնագիտությունները PR-ի ՙենթաոլորտները՚, ՙենթամասնագիտություններն՚ են: Մենք համամիտ ենք այս տեսակետի հետ, քանի որ հանրային կապերի ոլորտում կարծես աշխատանքի բաժանում է կատարված. այս մասնագիտություններից յուրաքանչյուրն ունի իր ուսումնասիրության կոնկրետ առարկան, սակայն դրանց բոլորի ընդհանուր նպատակը մեկն է. ստեղծել ընկերության դրական կերպարը, վստահություն ձեռք բերել, նպաստել սպառողների թվի ավելացմանը, ընկերության երկարակեցությանը: Այս մասնագիտություններից յուրաքանչյուրը ուսումնասիրության առանձին առարկա է: Սակայն մենք մեկական նախադասությամբ կներկայացնենք դրանցից յուրաքանչյուրը:
ՙԻմիջմեյքինգը ( անգլերեն image -կերպար և making -ստեղծում, արարում) մենեջմենթի հնագույն տեսակներից մեկն է, որի գլխավոր խնդիրը ընկերության կամ դրա ղեկավարների դրական կերպարի ստեղծումն է, նրանց հանրային տարբեր խմբերի համար համակրելի դարձնելն է:
Մամուլի հետ փոխհարաբերությունները (media relations) ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ գրագետ փոխհարաբերություններ հաստատելու մշակույթ է, քանի որ ԶԼՄ-ների միջոցով ենք թիրախ խմբերին ներկայացնում մեր ընկերության մասին ինֆորմացիան: