«Լևկիպոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Լևկիպոս- հույն փիլիսոփա (մոտ մ.թ.ա. 500-440թթ.): Համարվում է ատոմիստական ուսմունքի հիմնադիրներից մեկը, Դե...
(Տարբերություն չկա)

10:13, 5 Նոյեմբերի 2012-ի տարբերակ

Լևկիպոս- հույն փիլիսոփա (մոտ մ.թ.ա. 500-440թթ.): Համարվում է ատոմիստական ուսմունքի հիմնադիրներից մեկը, Դեմոկրիտեսի ուսուցիչն է: Կենսագրական տվյալները բավականին սուղ են, իսկ նրա աշխատությունները չեն պահպանվել: Ուկնդրել է Զենոն Էլեացուն, սակայն չի դարձել նրա հետևորդը, այլ շարունակել է անտիկ փիլիսոփայության մատերիալիստական ավանդույթները: Լևկիպոսը իրերի բազմազանությունը բացատրում է դատարկության առկայությամբ, որը և պայմանավորում է բազմաքանակ տարրերի(ատոմների)գոյությունը:Ըստ նրա` տիեզերքը կառուցված է այդ տարրերից, որոնք շարժուն են, համասեռ, անընդհատ ու այդ իսկ պատճառով էլ անբաժանելի են և տարբերվում են մեծությամբ ու ձևով: Լևկիպոսն առաջադրել է նաև պատճառականության օրենքը` ենթադրելով, որ գույություն ունեցող ամեն բան ծագում է որևէ հիմքի վրա և անհրաժեշտաբար: