«Արթուր Շոպենհաուեր»–ի խմբագրումների տարբերություն

չ
r2.7.3) (Ռոբոտ․ ckb:ئارسەر شۆپنھاوەر փոփոխվել է ckb:ئارتەر شۆپنھاوەرով; կոսմետիկ փոփոխություններ
չ (r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: fa:آرتور شوپنهاور)
չ (r2.7.3) (Ռոբոտ․ ckb:ئارسەر شۆپنھاوەر փոփոխվել է ckb:ئارتەر شۆپنھاوەرով; կոսմետիկ փոփոխություններ)
{{unreferenced}}
[[Պատկեր:Schopenhauer.jpg|thumb|250px|Արթուր Շոպենհաուեր]]
'''Արթուր Շոպենհաուեր ''' ([[գերմաներեն|գերմ.]] ''Arthur Schopenhauer'', [[1788]]թ., [[փետրվար 22]], [[Դանցիգ]] - [[1860]]թ. [[սեպտեմբերի 21]], [[Մայնի Ֆրանկֆուրտ]]), [[Գերմանիա|գերմանացի]] [[փիլիսոփա]], գրող։ [[Կանտ]]ի ամենահայտնի աշակերտը։ Իռացիոնալիզմի հիմնադիր հայրերից է: Առաջինն էր գերմանախոս միջավայրում, որ համոզված էր, որ աշխարհը հիմված է «Անբնական սկզբունքի» հիման վրա:
 
 
* [[1807]]թ–ին Շոպենհաուերը աշակերտում է [[Գոթա]] քաղաքի գիմնազիայի տնօրենի [[Դորինգ]]ին, իսկ 1809–ին աշակերտում է [[Ֆրանց Պասսովին]]։ Չափահաս Շոպենհաուերը՝ ստանալով հոր ժառանգության իր չափաբաժինը (հայրը՝ չպարզված հանգամանքներում զոհվում է պատահարից 1805թ.) ֆինանսապես անկախանում է։
* [[1809]]թ–ն Շոպենհաուերը [[Գյոթթինգեն]]ի համալսարանում ուսանում է բժշկություն, որը սակայն շուտով թողնում է՝ փիլիսոփայությանը նվիրվելու նպատակով։
* [[1813]]թ–ին Շոպենահաուերը ստանում է դոկտորի կոչում [[Յենա]]յի համալսարանում, իր «Բավարար պատճառի սկզբունքի քառակի արմատի մասին» (գերմ. «Ueber die vierfache Wurzel des Satzes vom zureichenden Grunde») աշխատության համար։ Աշխատություն, որի առաջին ընթերցողներից է հանդիսանում [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթե]]ն։ Շոպենհաուերը լայն շփումների մեջ է լինում Գյոթեի հետ, որը շատ է գնահատում Շոպենհաուերին։ [[Ֆրիդրիխ Մայեր]]ի շնորհիվ Շոպենհաուերը ծանոթանում է հնդկական [[Բրահմանիզմ]] փիլիսոփայության հետ։
* [[1815]]թ–ին հրատարակում է իր ինքնուրույն գույնի տեսությունը «Տեսողության և գույների մասին» վերնագրով։
* [[1818]]թ–ին Շոպենհաուերը ստեղծում է իր հիմնական աշխատությունը՝ «Աշխարհը իբրև կամք և պատկերացում», որը հրատարակում է [[Ֆրիդրիխ Առնոլդ Բրակհաուզ]]ը։
* բարոյական
Ֆիզիկական ազատությունը, ենթադրում է ցանկացած տիպի նյութական խոչընդոտների բացակայություն: Դրա համար մենք ասում ենք՝ ազատ մտահորիզոն, ազատ տարածություն, ազատ տեղ, գետի ազատ հոսք, եթե այն շրջապատված չէ սարերով և այլն: Նույնիսկ ազատ ապրելը, ազատ հրատարակությունը նշանակում են ծանր պայմանների բացակայություն, որոնք սովորաբար ուղեկցում են դրանց: Սակայն Շոպենհաուերը գտնում է, որ ազատության հասկացությունը ամենից հաճախ մեր մտքերում պատկանում է կենդանի էակներին, որոնք տարբերվում են նրանով, որ նրանց գործողությունները բխում են իրենց իսկ կամքից, տարերային, որի պատճառով էլ նյութական խոչընդոտների բացակայության դեպքում նրանց համարում են ազատ: Այսպիսով, ֆիզիկական նշանակությամբ ազատությունը ենթադրում է այն, որ կենդանի էակները շարժվում և գործում են միայն և բացառապես իրենց սեփական կամքով: Այս դեպքում այն ամենը, ինչ կարող է ազդել կամքի վրա, հաշվի չի առնվում: Քանի որ ազատության հասկացությունը իր նախասկզբնական անմիջական և հետևաբար հանրահայտ նշանակությամբ հանգեցվում է հնարավորությունների հարցին: Դրա համար էլ ասում են՝ " թռչունն ազատ է օդում, գազանն՝ անտառում":
Ըստ Շոպենհաուերի, "ազատ ժողովուրդ" ասելով հասկանում ենք այն ժողովրդին, որը կառավարվում է օրենքներով, որը ստեղծել է հենց ինքը, քանի որ միայն այս դեպքում է, որ նա հետևում է իր սեփական կամքին: Դրա համար քաղաքական ազատությունը պետք է դիտել որպես ֆիզիկական ազատություն: Ի տարբերություն ֆիզիկական ազատության, ինտելեկտուալ և բարոյական ազատություններն ունեն փիլիսոփայական իմաստ: Ֆիզիկական ազատությունը վերաբերում է միայն նյութական խոչընդոտներին: Բայց լինում են նաև այլ դեպքեր, երբ մարդը, չունենալով նյութական արգելքներ, որոշ դրդապատճառներից ելնելով, օրինակ՝ խոստումներ, վտանգ, սպառնալիքներ և այլն, ստիպված վարվում է այնպես , ինչպես չէր վարվի իր կամքով: Հարց է ծագում. արդյոք այս դեպքում ազա՞տ է մարդը: Ինտելեկտը կամ ճանաչողական ընդունակությունը դրդապատճառային միջավայր է, որի միջոցով այդ դրդապատճառները ազդում են կամքի վրա: Երբ այդ միջավայրը գտնվում է նորմալ վիճակում, ճիշտ է իրականացնում իր ֆունկցիաները և կամքին հնարավորություն է ընձեռում ընտրելու դրդապատճառները այնպիսի ձևով, ինչպիսին դրանք կան ռեալ կյանքում: Այս դեպքում մարդն ինտելեկտուալ առումով ազատ է, այսինքն նրա արարքները ներկայանում են որպես նրա կամքի ռեակցիայի մաքուր արդյունք դրդապատճառների վրա: Ինտելեկտուալ ազատությունը վերջանում է այն ժամանակ, երբ
* դրդապատճառային միջավայրը կամ ճանաչողական ընդունակությունը միշտ կամ որոշ ժամանակով կորցնում է կամ
* առանձին դեպքերում արտաքին հանգամանքները խեղաթյուրում են դրդապատճառների էությունը:
Շոպենհաուերը գտնում է, որ առաջին դեպքը լինում է այն ժամանակ, երբ մարդը հոգեկան հիվանդ է, սպիտակ տենդի մեջ է, քնաթաթախ վիճակում է կամ արատավոր է, իսկ երկրորդ դեպքում՝ երբ մարդն անմեղ մոլորության մեջ է, օրինակ, երբ հացի փոխարեն դեղ են տալիս կամ գիշերով սպանում եք սենյակ մտնող ծառային՝ կարծելով, թե հանցագործ է մտել և այլն: Երկու դեպքերում էլ դրդապատճառները խեղաթյուրված են, ինչի հետևանքով կամքը չի կարող կայացնել այնպիսի որոշում, որը համապատասխաներ ինտելեկտին: Դա է պատճառը, որ նման դեպքերում հանցագործությունները օրենքով չեն պատժվում: Քանի որ օրենքները ելնում են ճիշտ դրույթներից՝ կամքը բարոյապես ազատ չէ: Օրենքը, ինչպես և բարոյականությունը, գործ ունի միայն կամքի հետ: Միայն կամքն է ներկայացնում մարդուն, ինտելեկտը ընդամենը կամքի օրգան է:
 
=== «Բարոյականության հիմքերը» ===
Որտե՞ղ պետք է փնտրել բարոյականության հիմքերը և աղբյուրները: Արդարությունն, ըստ Շոպենհաուերի, որպես հիմք և աղբյուր, ունի կարեկցության զգացումը կամ խղճահարությունը: Բայց, իհարկե, դա շատ քիչ է արդարության նման ազատ բարեգործի համար: Արդարությունը իրականացվում է մարդկանց միջև և դրսևորվում է միայն ցնցող բացառության ձևով: Անարդարություն և արդարություն հասկացություններն անկախ են ցանկացած օրենսդրությունից և նախորդում են դրան: Իրավունքի մասին ուսմունքը բարոյականության մի մասն է, ուր թվարկվում են այն արարքները, որոնք չպետք է կատարել, եթե չես ցանկանում վնասել ուրիշին, այսինքն կատարել անարդարություն: Այս դեպքում բարոյականությունն ունի ակտիվ կողմ, իսկ օրենսդրությունն օգտագործում է այդ նույն արարքները, որպես անտանելի, անարդարացի արարք տուժվողի համար: Քրիստոնեական բարոյականությունն ավելի բարձր է Եվրոպայում երբևէ գոյություն ունեցած բոլոր այլ կրոնների բարոյականությունից, այսպես է գտնում Շոպենհաուերը: Ով գնում է մահվան հանուն հայրենիքի, ազատվում է մոլորությունից, որը սահմանափակում է իր գոյությունը սեփական անձով: Նա իր սեփական էությունը տարածում է իր հայրենակիցների վրա, որոնց մեջ նա դեռ երկար կապրի, նույնիսկ գալիք սերունդների մեջ, և այդ անձը մահվանը նայում է որպես մի ակնթարթ, որը չի ընդհատում տեսողությունը: Յուրաքանչյուր մարդու մեջ կուտակված է հսկայական էգոիզմ, որը հեշտությամբ կարող է անցնել ճշտի սահմանը, որի մասին փոքր մասշտաբով վկայում է առօրյա կյանքը, իսկ մեծ մասշտաբով՝ պատմության յուրաքանչյուր էջ: Ըստ Շոպենհաուերի, բացի էգոիզմից մարդու մեջ առկա է չարության, ատելության, բարկության, նախանձի պաշար, որոնք կուտակվելով, ինչպես օձի ատամի թույնը, սպասում են հարմար պահի, որ դուրս գան տարածության մեջ և գործեն ինչպես թոկից փախած սատանան: Մարդը միակ կենդանին է, որը տառապանք է պատճառում մարդուն, առանց որևէ հետին նպատակի, բացի վնասելուց: Մարդկային հասարակությունը հիմնվում է ատելության, վախի կամ զայրույթի հակազդեցության վրա: Ատելությունը մարդու մեջ հեշտությամբ կարող է մարդուն դարձնել մարդասպան, եթե չլիներ վախի զգացումը, մյուս կողմից միայն վախը ցանկացած մեկին կարող էր դարձնել հեգնանքի զոհ կամ խաղալիք, եթե չլիներ զայրույթը, որպես պահակ: Սակայն, ըստ Շոպենհաուերի, մարդկային բնության մեջ ամենավատ գիծը, այնուամենայնիվ, չարությունն է, որը սերտ բարեկամական կապի մեջ է դաժանության հետ:
 
== Արտաքին հղումներ ==
[[bs:Arthur Schopenhauer]]
[[ca:Arthur Schopenhauer]]
[[ckb:ئارسەرئارتەر شۆپنھاوەر]]
[[cs:Arthur Schopenhauer]]
[[da:Arthur Schopenhauer]]
71 888

edits