«Ալեքսանդր Ծատուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ) ― → ), oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 5.
'''Ծատուրյան Ալեքսանդր Հովսեփի''' (28.4.[[1865]], Զաքաթալա–31.3.[[1917]], Թիֆլիս), հայ բանաստեղծ, թարգմանիչ։
 
Սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակորտելաշակերտել [[Արշակ Ագապյան]]ին, ավարտել (1881) քաղաքային երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու համար 1881–ի աշնանը մեկնել է [[Թիֆլիս]]՝ [[Ներսիսյան դպրոց]] ընդունվելու երազանքով, որը չի իրականացել։ Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար։ 1883–ին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը, հիվանդության պատճառով կիսատ թողել։ Անհաջողությամբ է ավարտվել նաև 1885–ին Էջմիածնի [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան|Գևորգյան ճեմարան]] ընդունվելու փորձը։
 
Մինչև 1902–ը ուսուցչություն է արել [[Նիժնի ՆովգորոդդիՆովգորոդ]]ի և Մոսկվայի[[Մոսկվա]]յի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակներում։ Եղել է Մ. Բարխուդարյանի՝ 1888–ից Մոսկվայում հրատարակված «Հանդես գրական և պատմական»–ի հիմնական աշխատակիցը, իսկ Մ. Բարխուդարյանի բացակայությամբ՝ նաև հրատարակիչը։ Նա միաժամանակ աշխատակցել է «Մուրճ»–ին։ Հայ պարբերականներում հանդես է եկել Սնար, Ալաքյան, Արծիվյան, Շիտակյան ծածկագրերով։ 1902–ին դարձել Մոսկվայի գրական–գեղարվեստական խմբակի անդմանդամ, ծավալել մշակույթային գործունեություն։
 
1891–ին Մոսկվայում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, 1898-ին՝ երկրորդը։ Ծատուրյանը ժողովրդա-դեմոկրատական հայեցակետից արտացոլել է «կյանքի խորթ զավակների» վիշտն ու տառապանքը, ձաղկել բուրժուական էգոիզմը, դարաշրջանի արատները («Դարուս զավակը», «Մեր դարը», «Դարավերջի բարքերից»)։ Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային–ազատագրական պայքարի մոտիվներն («Տուր ձեռքդ, ընկեր», «Ո՛ւր ես, հայ բլբուլ...», «Դարեր եկան...», «Զինվորի երգը»)։
 
Ծատուրյանի աշխատանքային երգերում ռեալիստական գույներով պատկերված է դառը քրտինքով իր ապրուստը հոգացող աշխատավորի կյանքը («Սերմնացան», «Երկրի մշակներ», «Այ սև ամպեր», «Գիր»)։ Աշխատանքի փառաբանումն է «Նավավար» բանաստեղծությունը։ Նրա պոեզիային հատուկ հումանիզմն ու ազատասիրական ձգտումները ավելի են խորացել ռուսական առաջին հեղափոխության մթնոլորտում։ Նա տեսել է «աշխատանքի և ոսկու մեծ կռիվը», երգել «բանվոր գնդերի» հերոսամարտը («Բանվորուհու օրորը»)։
 
1901–ին լույս է տեսել «Գրչի հանաքներ» երգիծական ոտանավորների ժողովածուն՝ [[Վարդգես Սուրենյանց |Վ.Սուրենյանցի]] նկարչական ձևավորումով։ Երգիծանքն ուղղված է ագահ ու տգետ բարեպաշտների դեմ («Բարեպաշտը», «Փրկության ուղի»)։
Ծատուրյանը մասնակցել է Յու. Վեսելովսկու և Մ. Բերբերյանի կազմած «Армянские беллетристы» (1893) ժողովածուի նյութերի ընտրության ու թարգմանության գործին, Յու. Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել [[Գաբրիել Սունդուկյան |Գ. Սունդուկյանի]] «[[Պեպո]]»–ն։ 1905–ին թարգմանել և հրատարակել է «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի առաջին հատորը ([[Ալեքսանդր Պուշկին |Ա. Պուշկին]], [[Միխայիլ Լերմոնտով |Մ. Լերմոնտով]]), 1906–ին՝ երկրորդը (Ա. Նեկրասով, Ա. Կոլցով, Ի. Նիկիտին, Ա. Պլեչեև)։ Նրա երկերը [[ռուսերեն]] են թարգմանել Յու. Վեսելովսկին, [[Վալերի Բրյուսով |Վ. Բրյուսովը։Բրյուսովը]]։
 
Նրա տեքստերով երգեր են գրել [[Ալեքսանդր Սպենդիարյան |Ա. Սպենդիարյանը]] («Այ վարդ», «Մի լար, բլբուլ»), [[Անուշավան Տեր-Ղևոնդյան |Ա. Տեր–Ղևոնդյանը]] («Արի ընկեր», «Սերմնացան»)։ Ժողովրդական ճանաչում ունեն նրա խոսքերով գրված «Նավավար», «Հայ մայրենին» երգերը։
 
== Երկեր Ալ. Ծատուրյանի և նրա ստեղծագործության մասին ==
 
* [[Արամ Ինճիկյան]], Ծատուրյանի կյանքը, Երևան, 1940, 115 էջ:
* [[Արսեն Տերտերյան]], Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 4, Ա. Ծատուրյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 72 էջ։
 
== Արտաքին հղումներ ==