«Վանո Խոջաբեկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up using AWB (7852)
No edit summary
Տող 26.
Եղել է մանրավաճառ եղբոր աշակերտը, երկաթուղային սևագործ բանվոր, Թիֆլիսի թեյարանների, ճաշարանների, ՈՒՆԻՈՆ սրճարանի, Ռուսթավելու և փոքր թատրոնների բարապան, պահակ, նույնիսկ` գերեզմանափոր: Նկարել սկսել է մանկուց: 1904-ին ընդունվել է Թիֆլիսի Գեղարվեստերը խրախուսող կովկասյան ընկերության նկարչական դպրոցը, բայց ընտանեկան ծանր պայմանների պատճառով չի ավարտել: 1916-ին մասնակցել է Թիֆլիսի Փառքի տաճարի (այժմ`Վրաստանի արվեստի թանգարան) պատկերահանդեսին:
 
1917-ին դարձել է Թիֆլիսի Հայ արվեստագետների միության անդամ. մասնակցել նրա ցուցահանդեսներին: Նա հին Թիֆլիսի ժողովրդական հանդեսների ու ժողովրդական խավերի նկարիչ-տարեգիրն էր (հարսանեկան, խրախճանային և ծիսական դրվագներ, տեսարաններ կինտոների, արհեստավորների, գյուղացիների կյանքից): Խոջաբեկյանի կերպարները խոսում են, ունեն կենդանի նկարագիր: Շեշտված ողբերգականությամբ են տոգորված նրա կյանքի վերջին շրջանի` հայ գաղթականությանը պատկերող մատիտանկարները (Գաղթականները հացի հերթում, Որբանոցի բակում, Գաղթականների պարը): Շրջապատող կյանքի բազմազան երևույթների բարդ հյուսվածքում Խոջաբեկյանը նշմարել ու ընդգծել է առավել էականը, այն, ինչ ցայտուն բնորոշում է պերսոնաժի (լինի հին Թիֆլիսի հարուստ թե կինտո, քելեխ ուտող, թե զուռնաչի, հարսանքավոր, թե Երևանի[[Երևան]]ի կամ [[Էջմիածին|Էջմիածնի]] գաղթական) և տեղական ու ազգային այլ առանձնահատկություններ: Խոջաբեկյանի մատիտանկարները պահպանվում են [[Հայաստանի պետականՊետական պատկերասրահումՊատկերասրահ]]ում, Վենետիկի[[Վենետիկ]]ի [[ Սուրբ Ղազար կղզի|Ս. Ղազար կղզու]] թանգարանում, Վրաստանի[[Վրաստան]]ի արվեստի, Մոսկվայի[[Մոսկվա]]յի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարաններում և այլուր:
 
== Խոջաբեկյանի նկարներից ==