«Թորոս Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վիքիֆիկացում, փոխարինվեց: , → , (2), ։Ա → ։ Ա oգտվելով ԱՎԲ
Տող 18.
== Գերության շրջան ==
 
[[1137]] թվականին բյուզանդական զորքը [[Հովհաննես II Կոմնենոս|Հովհաննես Կոմնենոս]] կայսեր գլխավորությամբ շարժվում է դեպի արևելք վերջնականապես լուծելու կայսրության ապստամբ նահանգների՝ [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի]] և Հյուսիսային [[Ասորիք|Ասորիքի]]ի խաչակրաց պետությունների հնազանդեցման խնդիրը։ Վճռական գործողությունների շնորհիվ գրավելով ողջ [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիան]], գերեվարեց [[Լևոն Ա]]-ին (1129-1137) և նրա ընտանիքին։ Լևոնն իր կնոջ և երկու որդիների ՝ Թորոսի ու Ռուբենի հետ շղթայակապ փոխադրվեց [[Կոստանդնուպոլիս]] և բանտ նետվեց<ref name=":0">{{Cite book|url=http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/%D4%BC%D6%87%D5%B8%D5%B6-%D5%8F%D5%A5%D6%80-%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%AF%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D6%87-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A8.pdf|title=Խաչակիրները և հայերը|last=Տեր-Պետրոսյան|first=Լևոն|year=2007|isbn=978-99941-2-075-8|volume=Հատոր Բ|location=Երևան|pages=112-127}}</ref>։ Նրա մյուս երկու որդիները՝ Ստեփանեն և [[Մլեհ|Մլեհը]]ը, խուսափեցին գերությունից, ապաստան գտնելով իրենց հորաքեռորդու՝ [[Եդեսիայի կոմսություն|Եդեսիայի]] կոմս [[Ժոսլեն II (Եդեսիայի կոմս)|Ժոսլին II]]-ի (1131-1150) արքունիքում<ref name=":0" />։ Լևոնը և Ռուբենը մահացան գերության մեջ։ 1143 թվականին, իր երկրորդ արևելյան արշավանքի ընթացքում, [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայում]] որսի ժամանակ ստացած վերքից մահացավ նաև [[Հովհաննես Կուրկուաս Բ|Հովհաննես]] կայսրը, և բյուզանդական գահին բազմեց նրա որդի [[Մանուիլ I Կոմնենոս|Մանուել I Կոմնենոսը]] (1143-1180)<ref name=":0" />։ Հովհաննես կայսեր արևելյան արշավանքները աղետալի հետևանքներ ունեցան Կիլիկիայի հայկական իշխանության համար։ Ռուբինյան գերդաստանի հաջորդ իշխանին վիճակված էր, այդ ավերակների վրա հայոց պետականությունը վերականգնելու անհնարին թվացող գործը, որը ստանձնեց Թորոս Բ-ը։
 
== Վերադարձ Կիլիկիա ==
 
[[Լևոն Ա]]-ի որդի Թորոսը կարողանում է խույս տալ գերությունից և վերադառնալ Կիլիկիա։ Միջնադարյան աղբյորները տարբեր տարիներով են թվագրում Թորոսի վերադարձը և Հայոց իշխանապետության վերականգնման ժամանակը։ Այնուամենայնիվ հետազոտողների մեծամասնության կարծիքով Թորոսը հայրենիք է վերադարձել [[Հովհաննես II Կոմնենոս|Հովհաննես Կոմնենոս]] կայսեր մահից հետո, այն է 1143-1145 թվականներին<ref name=":0" />։ Շուրջ 1144 թվականին, փախչելով [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] պատանդությունից և վերադառնալով Կիլիկիա, Թորոս իշխանը ապաստանում է Աթանասիոս ասորի մետրոպոլիտի մոտ, որը նրան օգնություն է ցույց տալիս իր հայրենի իշխանությունը վերանվաճելու գործում<ref>{{Cite book|title=Ասորիների դերը հայկական Կիլիկիո մշակութային կեանքում ԺԲ -ԺԳ դարերում|last=Տեր-Պոտրոսյան|first=Լևոն|publisher=Հայագիտական մատենաշար <<Բազմավեպ>> թիվ 28|year=1989|location=Վենետիկ-Սուրբ Ղազար|page=6}}</ref>։Աթանասը։ Աթանասը գտնվում էր Մարում և նարան դեռևս Լևոն Ա-ի կառավարման ժամանակ Թորոսը վստահում էր։ Սուրբ եպիսկոպոսը նրան նվերներ և մեկ ձիու փող է տալիս<ref name=":3">{{Cite book|title=Կիլիկիան կայսրությունների խաչմերուկում|last=Մութաֆյան|first=Կլոդ|publisher=Նաիրի|year=2001|isbn=5-550-01248-0|location=Երևան|page=386}}</ref>։ Երբ նա երիվար է ունենում, տասներկու հոգի միանում են նրան, և նրանք գնում են Ամուդ կոչվող բերդը։ Բնակիչները իմանալով, որ եկել է իրենց տիրոջ որդին, բռնում են այնտեղ գտնվող հույներին, իսկ ամրոցը հանձնում են Թորոսին։ Իսկ, երբ դա իմացվեց, վախը պատեց հույներին ու թուրքերին<ref name=":3" />։ Այնուհետև Թորոսը 4-5 տարվա ազատագրական պայքարի արդյունքում տիրում է համարյա ողջ [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիային]]։ Ըստ [[Միքայել Ասորի|Միքայել Ասորու]] հաղորդած տվյալների, արդեն [[1148]] թվականին Ռուբինյան իշխանապետությունը վերականգնվել էր։ Ինչպես գրում է Ֆ․ Շալանդոնը , Թորոսը «Հայսատանի անկախության հիմնադիրն էր»<ref name=":0" />։
 
Սակայն այստեղ հարց է առաջանում, որն ուղղակիորեն առնչվում է Թորոսի կողմից հայոց իշխանության գահին տիրելու փաստի իրավական կողմի հետ։ Խոսքը վերաբերում է գահաժառանգության իրավունքում որդիների ավագությանը։ Աղբյուներից միայն երեքն են, որոնք Լևոնի որդիներին թվարկում են ավագության կարգով և այդ երեք աղբյուրներն էլ կապված են [[Վահրամ Րաբունի|Վահրամ Րաբունու]] վկայության հետ<ref name=":0" />։ Վահրամ Րաբունին նշում է , որ նախ ծնվել է Թորոսը, այնուհետև Ստեփանեն և [[Մլեհ|Մլեհը]]ը, իսկ վերջում Ռուբենը<ref>{{Cite book|url=http://publishing.ysu.am/files/Mleh_Rubinyan.pdf|title=ՄԼԵՀ ՌՈՒԲԻՆՅԱՆ ԻՇԽԱՆԱՊԵՏ ԿԻԼԻԿԻՈ ՀԱՅՈՑ|last=ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ|first=ԱՐԱՄ|publisher=ԵՊՀ հրատ․|year=2022|isbn=978-5-8084-2553-8|location=Երևան|pages=35}}</ref>․
 
{{Քաղվածք|Նախ զԹորոս՝ մեծըն կոչեալ,
Տող 35.
{{Քաղվածք|մանուկ մի Թորոս յորդւոցն Լեւոնի|Սմբատ Սպարապետ}}
 
Այս տեղեկության ճշմարտացիությունը կարող ենք բացատրել նաև այն հանգամանքով, որ Թորոսի դեմ իր երկու եղբայրները՝ Ստեփանեն և [[Մլեհ|Մլեհը]]ը, գահընկեցության փորձեր են կատարել, որը խոսում է ոչ միայն իշխանատենչության մասին,այլ հնարավոր է նաև իրենց ավագության իրավունքների պաշտպանություն եղած լինի։ Սակայն վերջնական պատասխանի հանգելը շատ դժվար է, քանի որ աղբյուրներում հակասությունները բազմաթիվ են։
 
== Թորոսը իշխանապետ ==
 
Թորոսը [[1145]] թվականին վերադառնալով [[Կիլիկիա]] վարում էր ակտիվ արտաքին քաղաքականություն։ Սակայն [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիայի]] աչքերում նա ընդամենը հերթական հայ ապստամբն էր, որը նորից փորձում էր սասանել Կիլիկիայում հազիվ վերահաստատված կայսերական գերիշխանությունը<ref name=":0" />։ Մանուել կայսրը նրան ճնշելու նպատակով [[Կիլիկիա]] ուղարկեց բազմաթիվ փորձված զորավարների, որոնք, սակայն, մեկը մյուսի ետևից խայտառակ պարտություն կրեցին հայկական զորքերից։
 
Թորոսը իր տիրապետության տակ է առնում Լեռանային Կիլիկիայի մի մասը ներառյալ [[Վահկա (բերդաքաղաք)|Վահկա]] և Ամուդ բերդերը։ Հայտնի ժամանակագիր Գիյոմ Տյուրոսցին Թորոսին ներկայացնում է՝ <blockquote>''«Ամենահզոր հայ արքայազն՝ Թորոս »''<ref name="Mutafia30-33">''Клод Мутафян'' // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// Русское издание «Последнее королевство Армении» // Изд-во «Бородино» стр. 30-33 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7</ref></blockquote>
Տող 45.
[[Գրիգոր Երեց]]<nowiki/>ը Թորոսին օժտում է «Պանսեւաստիոս» տիտղոսով<ref name=":1">{{Cite book|url=https://vahagnakanch.files.wordpress.com/2011/04/mateos-urhayetsi.pdf|title=Ժամանակագրություն|last=Մատթոս Ուռհայեցի|publisher=Հայաստան|year=1973|location=Երևան|pages=284-293}}</ref>, ինչը [[Ազատ Բոզոյան]]<nowiki/>ի ենթադրությամբ ՝ «կիլիկյան պայմաններում պետք է նշանակեր Կիլիկիայի բոլոր սեբաստոսներից առաջին, իսկ այդ պատվանվան կրողը՝ կառավարեր երկրամասը»<ref name=":2">{{Cite book|url=https://arar.sci.am/dlibra/publication/352325/edition/324645/content|title=Բյուզանդիայի արևելյան քաղաքականությունը և Կիլիկյան Հայաստանը|last=Բոզոյան|first=Ազատ|publisher=Հայկական ՍՍՀ ԳԱ|year=1988|location=Երևան|pages=203}}</ref>։
 
1151 թվականին նա ամուսնանում է Ռաբանի [[սենյոր]]ի դստեր հետ՝ դաշինք կնքելով Լատինական թագավորության հետ, բյուզանդացիներից հետ է վերադարձնում է Դաշտային Կիլիկիան։ Ռազմական գործողությունների ընթացքում գրավում է [[Մամեստիա]]ն, [[Անարզաբա]]ն, [[Տարսոն]]ը, [[Մսիս|Մսիսը]]ը, [[Ադանա|Ադանան]]ն, [[Սիս|Սիսը]]։ ը։
 
[[Մանուիլ I Կոմնենոս|Մանուիլ I Կոմնենոսը]]ը հուսալով Բյուզանդիայի դաշնակիցներ [[Լամբրոն]]ի իշխանների օգնության վրա Կիլիկիա է ուղարկում իր զորավար Անդրոնիկին։ Մտնելով Կիլիկիա բյուզանդական բանակը հանդիպում է Թորոսի զորքերին։ Կրելով մի շարք պարտություններ և ստանալով զգալի կորուստներ բյուզանդացիները դուրս են շպրտվում Կիլիկիայից։ Ռուբինյանները դաշինք են կնքում Հեթումյանների հետ։ Դաշինքը ամրապնդվում է Օշինի որդի Հեթումի և Թորոսի դստրերից մեկի ամուսնությամբ։
 
== Կիպրոսի թալանը ==
Թորոսի դեմ Մանուել կայսրը լարեց նաև Իկոնիայի սուլթան Ռուֆնեդդին Մասուդին (1116-1156) և Անտիոքի պրինց Ռեյնալդ Շատիյոնցուն (1153-1160)<ref name=":0" />։ Սակայն, Թորոսը կարողացավ հաջողությամբ հակահարված տալ նրանց, և դեռ ավելին, դաշինք կնքեց Ռեյնալդի հետ, վերջինիս պարտադրեց համատեղ արշավանք ձեռնարկել դեպի [[Կիպրոս (կղզի)|Կիպրոս]] և ավարի մատնել բյուզանդական այդ հարուստ նահանգը<ref name=":0" />։ Ըստ պայմանավորվածության Մանուելը պետք է դրամական օգնություն ցույց տար ռազմական գործողությունների ընթացքում սննկացած և պարտքերի մեջ խրված Ռեյնալդին, սակայն նա չկատարեց պայմանավորվածությունները։ Ռեյնալդը որոշեց խլել գումարը Մանուելից հանցավոր ճանապարհով համագործակցելով Թորոս Բ-ի հետ՝ հարձակվել և թալանել [[Կիպրոս]]ը։ Թորոսը վրեժով լցված համաձայնեց օգնել.<ref name="Runciman">{{cite book | last = Runciman | first = Steven | title = A History of the Crusades – Volume II.: The Kingdom of Jerusalem and the Frankish East: 1100–1187}}</ref><ref name="Ghazarian">{{cite book | last = Ghazarian | first = Jacob G. | title = The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080–1393)}}</ref>, ըստ անհայտ ժամանակագրի [[Անտիոքի դքսություն|Անտիոքի]] դուքսը և հայ իշխանը «անցան» ամբողջ կղզու տարածքով հյուսիսից հարավ, ավերելով և թալանելով ամեն ինչ իրենց ճամփին։ Ռեյնալդը և Թորոսը վերադարձան Կիպրոսից հարուստ ավարով։
 
Կիլիկիայի և Անտիոքի միասնական ուժերը մի շարք հաջող ռազմական գործողություններ են կրկին կազմակերպում [[Բյուզանդիա|Բյուզանդիայի]]յի դեմ, գերում են հույն հրամանատար Միքայել Վռանին։
 
== Կիլիկիայի պայամանագիրը Բյուզանդայի հետ ==
 
Մանուելը տեսնելով, որ Թորոսը անկառավարելի է դարձել, ստիպված կազմակերպում է նոր արշավանք դեպի [[Կիլիկիա]] և [[Սիրիա]], գրավում է Դաշտային Կիլիկիան։ Այդ ժամանակ Թորոսը նահանջում է լեռներ<ref name=":1" />։ Ռեյնալդը անցնում է Մանուելի կողմը։ Քիչ հետո Թորոսը և Մանուիլը հաշտության պայմանագիր են կնքում։ Թորոսը ընդունում է կայսերական մի շարք պարտավորություններ, իսկ Կիլիկիայում տեղակայվում է բյուզանդական կայազոր<ref>''[[Կլոդ Մութաֆյան]]'' // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// «Հայկական վերջին թագավորությունը» // «Mediacrat» էջ. 30-33 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7</ref>։ Իր հնազանդության դիմաց Մանուել կայսր կողմից արժանացավ սեբաստոս տիտղոսի։ Այդ տիտղոսը հայ իշխանին ընդամենը միայն իրավունք էր տալիս որպես բյուզանդական պաշտոնյա կառավարել կայսրությանը պատկանող տարածքը<ref name=":0" />։
 
Առաջիկա 10 տարիների ընթացքում Կիլիկիայում նշանակվում էին բյուզանդացի տեղապահներ։ 1162 թվականին տեղապահ Անդրոնիկ էվֆորբենոսը կազմակերպում է Թորոսի եղբայր՝ Ստեփանի սպանությունը։ Չնայած նրան, որ Անդրոնիկը փոխարինվում է զորավար Կալամանոսով Թորոսը չի փոխում վրեժխնդիր լինելու մտադրությունները։ Նոր տեղապահ է նշանակվում Աքհուսին, վերջինս մտերմանում է [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] հետ։ Սակայն հետագայում Բյուզանդացիները աքսորում են Աքհուսին։ Մանուիլը նոր տեղապահ է նշանակում 15 տարի առաջ Կիլիկիայում ջախջախված Անդրոնիկին։ Վերջինս ծառայությունը կատարելուց հետո վերադառնում է Բյուզանդիա։ Մանուիլը նրան փոխարինում է Կալամանոսով վերջինիս վրա դրված էր Թորոսին գահընկեց անելու պարտականությունը։ Սակայն այդ ծրագրերը անհաջողության են մատնվում Մլեհը գերեվարում է Կալամանոսին։
Տող 72.
{{Հայոց արքաներ}}
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=207}}
 
[[Կատեգորիա:Ռուբինյաններ]]
[[Կատեգորիա:Կիլիկյան Հայաստանի իշխաններ]]
[[Կատեգորիա:Ռուբինյան արքայատոհմի ներկայացուցիչներ]]
[[Կատեգորիա:12-րդ դարի հայեր]]
 
[[Կատեգորիա:Վիքիպեդիա:ԵՊՀ ԻՄ հոդվածներ 2023]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թորոս_Բ» էջից