«Ջորջոնե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Robot: hu:Giorgione da Castelfranco is a featured article
No edit summary
Տող 12.
 
'''Ջորջո Բարաբարելլի դա Կաստելֆրանկո''', հայտնի է որպես '''Ջորջոնե''' ([[իտալերեն|իտալ]]. Giorgio Barbarelli da Castelfranco, Giorgione) (ծնվ. մոտավորապես [[1477]] թ. - մահացել է [[1510]] թ.), իտալացի նկարիչ է, [[Բարձր Վերածնունդ|Բարձր Վերածննդ]]ի [[Վենետիկ]]յան գեղանկարի դպրոցի մեծագույն ներկայացուցիչ։
 
Վերածննդի շրջանի վենետիկյան արվեստը հանդիսանում է իտլական արվեստի անբաժան և կարևորագույն մասը:
Ջորջոնեն վենետիկյան փայլուն ծաղկում ապրած գեղանկարչության հիմնադիրն է, վենետիկյան դպրոցի առաջին ներկայացուցիչն, ով պատկանում է բարձր վերածննդին:
Վազարին գրում է, որ Ջորջոնեն <<իր ամբողջ կյանքի ընթացքում ունեցել է ազնվական և բարի համբավ, իսկ իր կեղծանունը, որը նշանակում է <<մեծ>> ստացել է <<հոգու մեծության>> համար: Նա հայտնի էր ոչ միայն որպես նկարիչ, այլ նաև որպես այդ ժամանակշրջանի Վենետիկի հրաշալի երաժիշտներից մեկն: Վազարիի խոսքերով նրա երգն ու նվագը համարվում էին աստվածային:
Ջորջո Բարբարելլի դա Կաստելֆրանկոն ծնվել է 1476 կամ 1477(1478)թ-ին վենետիկյան պրովինցիայի ոչ մեծ Կաստելֆրանկո քաղաքում: Իր ընտանիքի մասին հայտնի է միայն այն, որ նա <<ամենացածր ծագումն ուներ>> (Վազարի):
 
Ութսունականների վերջում կամ իննսունականների սկզբում նա տեղափոխվում է Վենետիկ և ընդունվում ժամանակաշրջանի խոշորագույն վարպետի՝Ջովաննի Բելլինիի մոտ, որից շատ բան է սովորում: Նրա հետագա ստեղծագործական կյանքն Բելլինիի պարզ, հայեցողական հանգստությամբ լի պոեզիայի ավանդույթների շարունակությունն էր:
Ուսում ավարտելուց հետո Ջորջոնեն երկար ժամանակ գրեթե անհայտ է մնում հայրենիքում: Այդ ընթացքում նա աշխատում է տարբեր նկարիչների մոտ՝ պատկերազարդելով հարսանեկան ճամպրուկներ:
Մեզ են հասել շատ քիչ աշխատանքներ, ինչպես Ջորջոնեից, այնպես էլ նրա արհեստանոցից: Սակայն պետք է նշել, որ 1958թ-ն Վենետիկում անցկացված առաջին ցուցահանդեսը՝ Ջորջոնեի և <<ջորջոնեականներին>> նվիրված, հնարավորություն տվեց ոչ միայն հստակեցնել նկարչի աշխատանքների խումբն, այլ նաև նրան վերագրել մի շարք մինչ այդ վիճելի աշխատանքներ:
Համեմատաբար վաղ շրջանի(մինճև 1505թ) աշխատանքների թվին է պատկանում <<Հովիվների երկրպագությունը>> Վաշինգտոնի թանգարանից և <<Մոգերի երկրկրպագությունը>> Լոնդոնի ազգային պատկերասրահում: Երկրորդ նկարի մասնատվածությունն ու գույնի խստությունը ցույց է տալիս վարպետի ձգտումը հերոսի ներքնաշխարհն փոխանցելու հարցում:
Հավանաբար, 1504թ-ին Տուցիո Կոստանցոն պատվիրում է Կաստելֆրանկոյի սբ. Լիբերալե տաճարի սբ. Գևորգ կապելլայի խորանային նկարը: Այժմ <<Մադոննա Կաստելֆրանկո>> անվամբ հայտնի այս նկարն նախատեսված էր տաճարի խորանի համար: Նկարչին հանձնարարվել է վերցնել հորինվածքի ավանդական թեմա, բայց հեղինակն տալիս է թեմային բոլորովին նոր, անսովոր լուծում:
 
Իր վաղ և հասուն շրջանի աշխատանքներում Ջիորջոնեն անմիջականորեն կապված էր այն մոնումենտալ հերոսականացված գծի հետ, որը ժանրային պատմողականի հետ անցնում է ամբողջ կվատրոչենտոն և որի ձեռքբերումների վրա են հենվում Բարձր Վերածննդի վարպետներն:
1505թ-ից սկսվում է նկարչի գեղարվեստական հասունության շրջանն, որը շուտով ընդհատվում է մահացու հիվանդությամբ: Այս կարճ հնգամյակում նա ստեղծում է իր հիմնական գլուխգործոցներն՝ <<Հուդիթ>>, <<Որոտ>>, <<Քնած Վեներան>>, <<Համերգ>> և մի քանի դիմանկարներ:
<< Հուդիթը>> (մոտ 1500–1502) աստվածաշնչյան թեմայով է արված և ի տարբերություն կվատրոչենտոյի այլ վարպետների թեմայի հորինվածքն է, այլ ոչ թե իլյուստրացիան: Հետաքրքիր է , որ նկարիչն ի տարբերություն կվատրոչենտոյի այյլ վարպետների չի պատկերել կուլմինացիոն պահ: Այս աշխատանքում արտահայտվում է մարդու ներքին հոգևոր աշխարհի առեղծվածային բարդությունը՝ արտաքին կերպարի պարզ գեղեցկության տակ թաքնված:
Հանգիստ արևածագին նախորդող պարզ բնապատկերի ֆոնի վրա կաղնու ստվերում կանգնած է սլացիկ և մտախոհ Հուդիթը: Ձեռքում պահում է մի ծայրով հողի մեջ մտած թուր, որի սառը փայլն հակադրվում է Օլոֆերնի գլխին դրված ոտքի ճկունությանը: Դեմքի վրա անըմբռնելի կիսաժպիտ է: Ընդհանուր առմամբ տիրապետող մոտիվը երազկոտ տրամադրության պարզ և հանգիստ մաքրությունը: Սակայն ինքը կերպարը և՛ թրի, և՛ կտված գլխի առեղծվածային մոտիվն, այս երկակի տրամադրության բարդությունը ժամանակակից հանդիսատեսի համար թողնում է որոշակի առեղծված:
Ջորջոնեին հետաքրքրում էր ոչ թե անհատական արտահայտված բնավորության անկրկնելի ուժը, այլ ավելի կոնկրետ հոգևոր վիճակն , որում գտնվում է մարդը: Այդ պատճառով նրա աշխատանքներում բացակայում է բնավորության դիամանկարային կոնկրետությունը, ինչը , որոշակի բացառություններով/Միքելանջելո/ , իշխում է Վերածննդի վարպետների մոնումենտալ աշխատանքներում: Բացի այդ Ջորջոնեի ստեղծագործություններն մոնումենտալ չեն: Որպես կանոն, ոչ մեծ չափերի են: Ուղղված չեն մարդկանց մեծ զանգվածներին, նախատեսված են նուրբ ներաշխարհ ունեցող արվետասերի համար: Դրանում է վարպետի սպեցիֆիկ հմայքն ու որոշակի սահմանափակումներն:
Ինչպես նշվեց Ջորջոնեի համար բնորոշ չէ դիմանկարայաին սրությունը: Բայց դա բոլորովին չի նշանակում , որ նրա կերպարներն, դասական անտիկ արվեստի նման, զուրկ են կոնկրետ յուրօրինակությունից: Նրա մոգերն <<Մոգերի երկրպագությունը>> և փիլիսոփաներն << Երեք փիլիսոփա>> աշխատանքներում միմյանցից տարբերվում են ոչ միայն տարիքով, այլ ամբողջ անհատական կերպարով: Սակայն փիլիսոփաներն կերպարների ինդիվիդուալ տարբերությունների հետ մեկտեղ դիտվում են ոչ թե արպես անկրկնելի , վառ, դիմանկարային բնորոշմամբ անհատականություններ կամ առավել ևս երեք տարիքների պատկերում/պատանի, հասուն տղամարդ և ծերունի/, այլ մարդկային հոգու տարբեր կողմերի արտահայտում:
Իդելական և կոնկրետ կենդանի մարդու յուրօրինակ սինթեզ են հանդիսանում Ջորջոնեի դիմանկարներն: Նրա, առավել բնորոշ դիմանկարներից է Անտոնիո Բրոկարդոյի /մոտ 1508-1510, Բուդապեշտի թանգարան/ դիմանկարը: Դրանում, անկասկած, հստակորեն փոխանցվում են ազնվական երիտասարդի անհատական դիմանկարային առանձնահատկություններն, սակայն դրանք մեղմացված են, ենթարկվում են բացարձակ մարդու կերպարին: Երիտասարդի ձեռքի ազատ շարժումն, էներգիան, որն զգացվում է ազատ-լայն հագուստի տակ քողարկված մարմնում, գունատ, թուխ դեմքի, կիսաթեք գլխի ազնվական գեղեցկությունն, մեծ ընդգծված բերանի կոնտուրի գեղեցկությունն, մտածող երազկոտությունն ստեղծում են ազնվական ուժով լեցուն, մտախոհ մարդու կերպար: Բնապատկերն, ոչ թե կրկնում է կերպարի ռիթմն ու բնավորությունը, այլ անուղղակիորեն համահունչ է այդ բնավորությանն:
Իր ստեղծագործություններում նա կարողանում է շոշափել իրականության այնպիսի թեմաներ,որոնց մինչև այդ ոչ ոք չէր անդրադարձել: Մոտ 1506–1507թթ-ին նկարիչն երիտասարդ վենետիկցի պատրիկի համար նկարում է <<Որոտը>>: Իր սյուժետային գաղափարով այն նկարչի ամենաառեղծվածային աշխատանքն է: Դժվար է ասել թե այն կոնկրետ ինչ սյուժեով է նկարվել: Որքան էլ բարդ լինի սյուժեն, ինչին հավանաբար այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձրել ոչ վարպետն, ոչ էլ ժամանակի արվեստասերները, ակնահայտ է նկարչի ձգտումն կերպարների յուրահատուկ կոնտրաստային համադրությամբ արտահայտելու հոգեվիճակ: Կերպարներն տեղադրված են բնապատկերային միջավայրում, չնայած դեռևս առաջին պլանում չեն: Զարմանալի նրբությամբ է պատկերված բնության բազմազանությունն:
1506–1507թթ-ին Ջորջոնեն հասնում է ստեղծագործական հասունության, և այդ ժամանակ էլ տեղի է ունենում 15-րդ դարի համեմատ դիմանկարի նոր տեսակի ձևավորումը: Դրանցում արտահայտվում է կերպարների ներքին, կենտրոնացված և հոգևոր աշխարհն: Դա հատկապես վերաբերում է <<Լաուրայի>> դիմանկարին: Սև ֆոնին պատկերված դափնու լայն տերևներն, շրջանակում են երիտասարդ կնոջ պատկերն: Նկարի տարածությունն և խորությունն ստեղծվում էր երեք-չորրորդ շրջադարձով, հանգիստ կլոր դեմքով, սև, հեռուն ուղղված աչքերով, մեծ բարանով: Ամբողջ կերպարն ուսումնասիրողներին ստիպում է ենթադրել, որ այստեղ պատկերված է կամ կուրտիզանուհի, կամ Պետրարքայի սիրուհի Լաուրան:
1506–1507թթ-ին Ջորջոնեն հասնում է ճանաչվածության գագաթնակետին: Երիտասարդ նկարիչներն լքում են Բելլինիի արվեստանոցն և տեղափոխվում իր մոտ: Նրանց թվում էր նաև Տիցիանն: Բելլնիից Ջորջոնեին են անցնում նաև վենետիկյան կառավարության պատվերներն, որը 1507թ-ին պատվիրում է Դոժերի պալատի նկարներն, իսկ հաջորդ տարի գերմանացի առևտրականների տան ճակատի որմնանկարներն: Այս աշխատանքներն չեն պահպանվել, պահպանվել են միայն ժամանակակիցների խանդավառ մեկնաբանություններն:
Ջորջոնեի ստեղծագործություններն ավարտվում են <<Քնած Վեներան>> և <<Համերգ>> աշխատանքներով: Այս նկարներն մնացել են անավարտ և դրանց բնապատկերային ֆոնն ավարտին է հասցրել Ջորջոնեի կրտսեր ընկերոջ և աշակերտի Տիցիանի կողմից:
 
<<Քնած Վեներան>>/մոտ 1507–1508թթ/, եթե լիներ հեղինակի միակ աշխատանքն, ապա կբերեր նրան մեծ ճանաչում: Այն կորցրել է իր գեղարվեստական որակներն մի շարք վնասվածքների և վերականգնողական աշխատանքների արդյունքում: Սակայն չնայած դրան այս աշխատանքում մեծ հումանիզմով , գրեթե անտիկ հստակությամբ բացահայտվում է մարդու հոգևոր և ֆիզիկական գեղեցկության միասնությունն: Հանգիստ քնած մերկ Վեներան պատկերված է գյուղական բնապատկերի ֆոնի վրա: Ամպոտ միջավայրը փափկեցնում է բոլոր կոնտուրներն՝ պահպանելով ֆորմաների պլաստիկական արտահայտվածությունն:
Բարձր Վերածննդի այլ ստեղծագործությունների նման այս աշխատանքում Վեներան ներփակված է իր գեղեցկության մեջ և կարծես թե հեռացված է և՛ հանդիսատեսից, և՛ իրեն շրջապատող բնությունից: Պատահական չէ, որ Վեներան քնած է պատկերված: Գլխի հետևն գցած աջ ձեռքն ստեղծում է միասնական ռիթմիկ ուղի, որն շրջապատում է մարմինն ու սեղմում է ֆորման միասնական սահուն կոնտուրում: Ստեղծվում է թափանցիկ մաքրություն, որն ստեղծվում է այն ժամանակ երբ մաքուր հոգին ապրում է կատարյալ մարմնում:
Ջորջոնեից մեզ հասած վերջին աշխատանքը <<Գյուղական համերգն>> է /մոտ1508 —1510թթ, Լուվր/: Այն կարծես Ջորջոնեի ժամանակակիցների երազած <<ոսկեդարի>> մարմնացումն է: Հանգիստ հանդիսավոր բնապատկերի ֆոնին պատկերված են շքեղ հագուստով երկու երիտասարդ և երկու մերկ կին: Ժամանակի ընթացքում մգացած լաքն նկարին հաղորդում է տաք ոսկեգույն երանգ: Իրականում, սկզբում այն առաձնանում էր ընդհանուր տոնի հավասարակշռությամբ: Այն արտահայտվում էր զուսպ սառը և չափավոր տաք երանգներով:
 
Այս աշխատանքում , ավելի շատ քան մյուսներում, կարծես թե պատրաստվում է Տիցիանի ի հայտ գալուն: Բացի այդ այս աշխատանքի առանձնահատկությաունն կայանում է նրանում , որ այն բացահայտւմ է այլևս ոչ ոքի կողմից չկրկնվող նկարչի հմայքն: Ջորջոնեի մոտ մոտիվն փափկեցվում է երազկոտ հայցողականությամբ, կյանքի հանդեպ հավասարակշռված հարմոնիան:
1510թ-ին Վենետիկում սկսվում է ժանտախտի համաճարակ, որի զոհերից մեկն է դառնում Ջորջոնեն՝ մահանալով 1510 թ-ի աշնանը ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում:
 
== Պատկերասրահ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջորջոնե» էջից