«Անդրեա դել Վերոկկիո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Անդրեա դել Վեռոկկիո (1435-1488)''' մինի|աջից|Դավիթ (1475 թ) Ֆլորենտացի քանդակ...
(Տարբերություն չկա)

21:31, 28 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ

Անդրեա դել Վեռոկկիո (1435-1488)

Դավիթ (1475 թ)

Ֆլորենտացի քանդակագործ և գեղանկարիչ Անդրեա դել Վեռոկկիոյի(Անդրեա դի Չոնի) կյանքից քիչ տեղեկություն է հայտնի։ Նա առավել նշանավոր է մտահաղացումներով և իր ունեցած ազդեցությամբ հետագա սերնդի վրա,հայտնի է,որ նրա աշակերտն էր Լեոնարդո դա Վինչին։ Նրա և իր ժամանակակից ֆլորենտինյան քանդակագործների տարբերակիչ հատկանիշն այն է,որ հիմնականում աշխատել են բրոնզով,այլ ոչ թե մարմարով.քանի որ Դոնատելլոյից հետո կլոր քանդակը կորցրել էր իր նշանակությունը և քանդակում իշխում էր ստատիկությունը,դեկորատիվ սկզբունքը,իսկ բրոնզը նպատակահարմար էր շարժումն արտահայտելու համար։ Մեծ նշանակություն էր տրվում գծին,այսինքն գոթական ավանդույթները վերածնվում են։

Վեռոկկիոյի վաղ շրջանի աշխատանքներից հարկ է նշել բրոնզյա Դավիթը (1475թ),որը պահվում է Ֆլերենցիայի ազգային թանգարանում։ Վարպետը Դոնատելլոյի նման ներկայացնում է հերոսին հաղթանակից հետո իսկ ոտքերի տակ սպանված Գողիաթի գլուխն,բայց այս երկու քանդակներն էապես տարբեր են։ Վեռոկկիոյի մոտ Դավիթն ոչ թե պատանի է կամ դեռահաս,այլ 11տարեկան տղա՝ նիհար,ֆիզիկապես տկար և թվում անհավանականն,որ նա հերոս է և հաղթել է Գողիաթին։ Այս հանգամանքն ընդգծում է տղայի ժպիտը։ Դոնատելլոյի Դավիթն հանգիստ և մտածկոտ է,մին֊չդեռ Վեռոկկիոյի հերոսն ակտիվ է,անհանգիստ և լի շարժումով։

Նրա մյուս նշանավոր աշխատանքը Մեդիչիի պատվերով կատարված Ջովանի և Պյեռո Մեդիչիի դամբարանն է,որը իր հորինվածքով տարբերվում է ֆլորենտինյան ավանդական դամբարանների տիպից։ Ճիշտ է,արկոֆագն հարում է պատին, սակայն ֆոնը դասական արվեստին բնորոշ չէ․ցանցկեն է,ձևավորված բրոնզյա հյուսածո զարդամոտիվով։ Հատկանշական է պոլիխրոմ սկզբունքը․վարպետն օգտագործել է տարբեր գույնի մարմար՝կարմիր,սպիտակ,կանաչ,ինչպես նաև պարֆիր և բրոնզ։ Մարդկային ֆիգուրները բացակայում են ,այստեղ հիմնական զարդանախշն ականթի տերևն է։ Դամբարանն ավելի մոտ է բարրոկոյի ոճին,քան դասական սկզբունքներին։

Բարրոկոյի ոճին բնորոշ տարրեր տեսնում ենք Պուտտոն դելֆինի հետ քանդակում, սկզբնական շրջանում այն զարդարում էր Կառեջո վիլլայի շատրվանը,իսկ այժմ Պալացցո Վեկիոյի բակում է գտնվում։Կլոր քանդակի խնդիրը,որ դեռևս առաջ էր քաշվել Դավթի արձանում այստեղ ստանում է իր լիարժեք լուծումը։

Դիմաքանդակում Վեռոկկիոն նույնպես փորձեր է անում խախտել հաստատված դասական ավանդույթները։ Արդեն իսկ Ջուլիաննա Մեդիչիի կավե քանդակում նա հրաժարվում է ֆրոնտալ պատկերումից և կնոջ գլուխը ներկայացնում երեք չորորրդ պտույտով թեթև ժպտալիս,որն էլ ապահովում է կիսանդրիի դինամիկությունը։

Մյուս աշխատանքն Ֆռանչեսկա Տոռնաբուոնի դամբարանն է Սանտա Մարիա Նովելլայից,կատարվել է ավելի ուշ և լի է միստիցիզմով։ Պահպանվել է մի ռելեֆ բաժանված 2 մասի։ Վարպետը պատկերում է բուրժուա կնոջը ծննդաբերելիս,որն էլ հանդիսացել էր նրա մահվան պատճառը։ Ինչպես հայտնի է մինչ Վեռոկկիոն մշտապես ծննդյան տեսարանում գործող անձինք Քրիստոսն ու Տիրամայրն էին,իսկ այստեղ աշխարհիկ կերպար է։Սա հիմնկան նորարարություն է այս աշխատանքում։

Բառտոլլեմո Կոլլեոնի
Քրիստոսը և առաքյալ Թովման

Իտալիայի քանդակագործության պատմության մեջ բացառիկ տեղ է զբաղեցնում Ֆլորենցիայի ազգային թանգարանում պահվող կնոջ կիսանդրին,քանի որ այն վերածննդի շրջանի միակ ձեռքերով բյուստն էր։ Մյուս նորարությունն այն է,որ Վեռոկկիոն պատկերում է ոչ թե պատանի աղջնակի այլ հասուն կնոջ և նրան հետաքրքրում էր մոդելի հոգևոր էությունն այլ ոչ ֆիզիկական կատարելությունը։ 80-ական թվականներին է վերաբերվում նրա խոշոր աշխատանքներից մեկն <<Քրիստոսը և առաքյալ Թովման>> անսամբլային քանդակը Օռ Սան Միկելե եկեղեցու նիշայի համար։ Խախտելով դասկան ավանդույթներն նա ներկայացնում է Թովմային նիշայի շրջանակից դուրս,իսկ Քրիստոսին նիշայում հետևաբար նա առաքյալից բարձ է և վեր բառձվացված ձեռքն ավելի է ընդգծում նրա դոմինանտ դիրքը։ Նրա մյուս հայտնի աշխատանքն Բառտոլլեմո Կոլլեոնիի արձանն է։ Նա գլխավոր զորահրամանատար էր Վենետիկի և մահանալով 1475 թվականին իր ամբողջ ունեցվածքը կտակում հանրապետությանն,այն պայմանով որ ի հիշատակ իրեն հուշարձան կառուցեն։ Լինելով ժամանակշրջանի նշանավոր քանդակագործ՝ Վեռոկկիոն այդ իսկ նպատակով ժամանում է Վենետիկ։ Հուշարձանը գտնվում է Վենետիկի Սանտ Ջովանի է Պաոլո եկեղեցու հրապարակուն։ Ձիարձանն սերտորեն կապված է եկեղեցու հետ․ենթարկվում է պատի հարթությանը։ Չնայած այդ հանգամանքին այն տեղադրված է գրեթե հրապարակի կենտրոնում և ունի երկու դիտակետ։Համեմատելով Դոնատելլոյի Գատտամելատի հետ պետք է ասել,որ երկուսն էլ ունեն բաձր պատվանդան, սակայն տարբերվում են պլաստիկ մոդելավորմամբ և բովանդակությամբ։ Վեռոկկիոյի ձիարձանն ի տարբերություն Գատտամելատայի տրված է ավելի կլոր և ուռուցիկ ծավալներով։ Դոնատելլոյի մոտ ձիու ոտքն հենված է բրոնզյա գնդին,այդ պատճառով շարժումն կարծես թե քարացած է,իսկ Վեռոկկիոյի մոտ քայլքը և շարժումն ազատ է,և ձին պատրաստ է իջնել իր պատվանդանից շրջակա իրականություն։ Մյուս տարբերություն այն է,որ Վեռոկկիոյի մոտ Կոլլենին գերիշխող է ձիու հանդեպ,իսկ Դոնատելլոյի մոտ հակառակն էր՝ ինչպես հիշուն ենք ձին ավելի մեծ էր։ Գլխի պատկերման մեջ ակնհայտ է ոչ թե դիմանկարային, այլև հերոսականացված, իդեալականցված սկզբունքը։